Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան

 ՄԱՍ 5

Նոյի օրերում ո՞վ լսեց Աստծուն և ո՞վ ոչ

Նոյի օրերում ո՞վ լսեց Աստծուն և ո՞վ ոչ

Նոյի ժամանակներում մարդիկ չար գործեր էին անում։ Ծննդոց 6։5

Ադամն ու Եվան երեխաներ ունեցան, և մարդիկ շատացան երկրի վրա։ Ժամանակի ընթացքում հրեշտակների մի մասը միացավ Սատանայի ապստամբությանը։ Նրանք եկան երկիր, մարդկանց մարմիններ հագան և ամուսնացան կանանց հետ։

Կանայք որդիներ ունեցան, որոնք գերբնական ուժ ունեին ու դաժան էին։ Աշխարհը լցվեց չարագործ մարդկանցով։

Աստվածաշունչն ասում է. «Եհովան տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի մտքերը ամեն ժամանակ հակված են միայն դեպի չարը»։

 Նոյը լսեց Աստծուն և տապան կառուցեց։ Ծննդոց 6։13, 14, 18, 19, 22

 

Նոյը լավ մարդ էր։ Եհովան ասաց նրան, որ պատրաստվում է մեծ ջրհեղեղով կործանել չար մարդկանց։

Աստված նաև պատվիրեց Նոյին, որ մի մեծ նավ՝ տապան, կառուցի, և իր ընտանիքով մտնի այնտեղ, ինչպես նաև իր հետ վերցնի բոլոր տեսակի կենդանիներից։

 

Նոյը զգուշացնում էր մարդկանց ջրհեղեղի մասին, բայց նրանք չէին լսում։ Ոմանք ծաղրում էին Նոյին, ոմանք էլ նույնիսկ ատում էին նրան։

Երբ տապանը պատրաստ էր, Նոյը կենդանիներին ներս տարավ տապան։

Իմացիր ավելին

Ինչո՞ւ է Աստված թույլատրում չարությունն ու տառապանքը

Ինչպե՞ս սկիզբ առավ չարությունը, և ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ այն շարունակվի։ Մի օր վերջ կդրվի՞ դրան։