Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան

 ՄԱՍ 8

Ի՞նչ նշանակություն ունի Հիսուսի մահը քեզ համար

Ի՞նչ նշանակություն ունի Հիսուսի մահը քեզ համար

Հիսուսի մահվան շնորհիվ մենք հավիտյան ապրելու հույսն ունենք։ Հովհաննես 3։16

Հիսուսի մահից երեք օր անց մի քանի կանայք գնացին նրա գերեզման ու տեսան, որ այն դատարկ է։ Եհովան հարություն էր տվել նրան։

Հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր առաքյալներին։

Եհովան հարություն էր տվել Հիսուսին որպես հզոր և անմահ ոգեղեն արարածի։ Հիսուսի աշակերտները տեսան նրան երկինք համբարձվելիս։

 Աստված հարություն տվեց Հիսուսին և նշանակեց Աստծու Թագավորության Թագավոր։ Դանիել 7։13, 14

Հիսուսն իր կյանքը որպես փրկանք տվեց մարդկանց համար (Մատթեոս 20։28)։ Այդ փրկանքի միջոցով Աստված մեզ հավիտենական կյանք է շնորհելու։

Եհովան Հիսուսին թագավոր է նշանակել երկրի վրա իշխելու համար։ Նրա հետ թագավորելու են նաև 144000 հավատարիմ մարդիկ, որոնք մահից հետո հարություն են առնում և ապրում են երկնքում։ Նրանց հետ Հիսուսը կազմում է երկնային արդար կառավարությունը՝ Աստծու Թագավորությունը (Հայտնություն 14։1–3

Աստծու Թագավորությունը երկիրը վերածելու է դրախտի։ Այլևս չեն լինի պատերազմ, հանցագործություն, աղքատություն և սով։ Մարդիկ իսկապես երջանիկ կլինեն (Սաղմոս 145։16