Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան

 ՄԱՍ 1

Ինչպե՞ս ենք լսում Աստծուն

Ինչպե՞ս ենք լսում Աստծուն

Աստված մեզ հետ խոսում է Աստվածաշնչի միջոցով։ 2 Տիմոթեոս 3։16

Ճշմարիտ Աստված իր մտքերը գրել է տվել մարդկանց մի սուրբ գրքում։ Այդ գիրքը Աստվածաշունչն է։ Այնտեղ կա կարևոր տեղեկություն, որն Աստված ուզում է, որ դու իմանաս։

Աստված գիտի, թե ինչն է ամենալավը մարդկանց համար։ Նա իմաստության Աղբյուրն է։ Եթե լսես նրան, իմաստուն կդառնաս (Առակներ 1։5

Աստված ուզում է, որ բոլոր մարդիկ կարդան Աստվածաշունչը։ Այս գիրքը թարգմանվել է շատ լեզուներով։

Աստծուն լսելու համար դու պետք է կարդաս և հասկանաս Աստվածաշունչը։

Ամենուրեք մարդիկ լսում են Աստծու Խոսքը։ Մատթեոս 28։19

 Եհովայի վկաները կարող են օգնել քեզ հասկանալու Աստվածաշունչը։

Նրանք ամբողջ աշխարհում Աստծու մասին ճշմարտությունն են սովորեցնում։

Կարիք չկա վճարելու այդ ուսուցման համար։ Դու Աստծու մասին կարող ես սովորել նաև ձեր տարածքում գտնվող Եհովայի վկաների Թագավորության սրահում։