Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան

 ՄԱՍ 9

Ե՞րբ է երկիրը դրախտ դառնալու

Ե՞րբ է երկիրը դրախտ դառնալու

Այս ամենը ցույց է տալիս, որ Աստծու Թագավորությունը շուտով գործի կանցնի։ Ղուկաս 21։10, 11; 2 Տիմոթեոս 3։1–5

Աստվածաշնչում մարգարեացված են շատ բաներ, որոնց կատարումը տեսնում ենք այսօր։ Այնտեղ ասվում է, որ մարդիկ լինելու են փողասեր, ծնողներին անհնազանդ, դաժան և հաճոյասեր։

Լինելու են մեծ երկրաշարժեր, պատերազմներ, սովեր և համաճարակներ։ Հիմա տեսնում ենք այս ամենը։

Հիսուսը նաև ասել է, որ Թագավորության բարի լուրը քարոզվելու է ամբողջ աշխարհում (Մատթեոս 24։14

 Այդ Թագավորությունը կվերացնի չարությունը երկրի վրայից։ 2 Պետրոս 3։13

Եհովան շուտով ոչնչացնելու է բոլոր չարերին։

Սատանան և դևերը պատժվելու են։

Ովքեր կլսեն Աստծուն, կապրեն արդար նոր աշխարհում, որտեղ ոչ մի վախեցնող բան չի լինի։ Այնտեղ ապրող մարդիկ կսիրեն ու կվստահեն իրար։

Իմացիր ավելին

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Աստվածաշնչում ասվում է, թե ինչու է Աստված ստեղծել երկիրը, երբ վերջ կդրվի տառապանքին, և ինչ է ապագայում սպասվում երկրին և նրա բնակիչներին։

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

Ո՞վ է Աստծու Թագավորության թագավորը, և ի՞նչ է իրագործելու այդ Թագավորությունը։