Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը ձեզ համար

Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը ձեզ համար

Ձեր կարծիքով՝

  • իմաստուն մարդկանց գրած գիրք է

  • լեգենդների և առասպելների գիրք է

  • Աստծու Խոսքն է

 ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍԱ

Կգտնեք կյանքի կարևոր հարցերի պատասխանները (Առակներ 2։1–5

Կստանաք առօրյային վերաբերող իմաստուն խորհուրդներ (Սաղմոս 119։105

Կունենաք ապագայի իրական հույս (Հռոմեացիներ 15։4

 ԱՐԺԵ՞ ՀԱՎԱՏԱԼ ԱՅՍ ԽՈՍՔԵՐԻՆ

Այո՛, որովհետև...

  • Աստվածաշունչը չի հակասում ինքն իրեն։ Աստվածաշունչը գրվել է 1600 տարիների ընթացքում։ Գրողները մոտ 40 հոգի են եղել, որոնցից շատերը երբեք իրար չեն տեսել։ Չնայած դրան՝ գրքում ոչ մի հակասություն չկա, և այն ունի մեկ գլխավոր թեմա։

  • Պատմական փաստերը աղավաղված չեն։ Պատմիչները սովորաբար չեն նշում իրենց ազգի պարտությունների մասին։ Սակայն Աստվածաշնչի գրողները ազնվորեն գրել են թե՛ իրենց ազգի, թե՛ սեփական սխալների մասին (2 Տարեգրություն 36։15, 16; Սաղմոս 51։1–4

  • Աստվածաշնչի մարգարեությունները կատարվում են։ Բաբելոնի կործանումից մոտ 200 տարի առաջ Աստծու մարգարեն արդեն իսկ հայտնել էր այդ մասին (Եսայիա 13։17–22)։ Նա հայտնել էր նաև, թե ինչպես է դա լինելու։ Դեռ ավելին, նշել էր քաղաքը գրավողի անունը (Եսայիա 45։1–3

    Աստվածաշնչում կան բազմաթիվ այլ մարգարեություններ, որոնք նույնպես ամենայն մանրամասնությամբ կատարվել են։ Մի՞թե սա հենց այն չէ, ինչ կարելի է սպասել Աստծու Խոսքից (2 Պետրոս 1։21

 ԳՈՒՑԵ ՄՏԱԾԵՔ

Ինչպե՞ս կարող է Աստծու Խոսքը բարելավել իմ կյանքը։

Կարդացեք Աստվածաշնչի պատասխանը. ԵՍԱՅԻԱ 48։17, 18; 2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։16, 17

Իմացիր ավելին

Բարի լուրը իսկապե՞ս Աստծուց է

Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշնչի խոսքերը ճշգրիտ են։