Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչն է երջանիկ դարձնում ընտանիքին

Ի՞նչն է երջանիկ դարձնում ընտանիքին

Ձեր կարծիքով՝

  • սերը

  • փողը

  • այլ տարբերակ

 ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Ավելի երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկաս 11։28

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍԱ

Ընտանիքում կտիրի իսկական սեր (Եփեսացիներ 5։28, 29

Բոլորը կհարգեն միմյանց (Եփեսացիներ 5։33

Իրար նվիրված ու հավատարիմ կլինեն (Մարկոս 10։6–9

 ԱՐԺԵ՞ ՀԱՎԱՏԱԼ ԱՅՍ ԽՈՍՔԵՐԻՆ

Այո՛, որովհետև...

  • Աստված է ընտանիքի հիմնադիրը։ Աստվածաշնչում ասվում է, որ «ամեն ընտանիք.... պարտական է իր անվան համար» Եհովային (Եփեսացիներ 3։14, 15)։ Այլ խոսքերով ընտանիքը որպես միություն ստեղծվել է Եհովայի կողմից։ Ինչո՞ւ է կարևոր հաշվի առնել սա։

    Օրինակ՝ եթե դուք մի համեղ կերակուր եք փորձում և ուզում եք իմանալ դրա բաղադրատոմսը, ո՞ւմ եք դիմում։ Անկասկած այն պատրաստողին։

    Նմանապես, իմանալու համար երջանիկ ընտանեկան կյանքի բաղադրատոմսը պետք է դիմենք Եհովա Աստծուն՝ այն հիմնադրողին (Ծննդոց 2։18–24

  • Աստված մտահոգվում է քեզնով։ Լավ կլինի, որ ընտանիքի բոլոր անդամները իմանան Եհովայի խորհուրդները, որոնք գրված են իր Խոսքում, և հետևեն դրանց։ Ինչո՞ւ։ «Որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։6, 7)։ Եհովան քո լավն է ուզում, և նրա խորհուրդները միշտ օգնում են (Առակներ 3։5, 6; Եսայիա 48։17, 18

 ԳՈՒՑԵ ՄՏԱԾԵՔ

Ինչպե՞ս լինել լավ ամուսին, կին, ծնող։

Կարդացեք Աստվածաշնչի պատասխանը. ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 5։1, 2; ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 3։18–21

Իմացիր ավելին

Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել

Դուք կարող եք երջանիկ ընտանիք ունենալ, եթե կիրառեք աստվածաշնչյան խորհուրդները։