Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել

 ՄԱՍ 9

Երկրպագեք Եհովային ամբողջ ընտանիքով

Երկրպագեք Եհովային ամբողջ ընտանիքով

«Երկրպագե՛ք նրան, ով ստեղծեց երկինքը, երկիրը» (Հայտնություն 14։7

Ինչպես իմացար այս գրքույկից, Աստվածաշնչում կան բազմաթիվ սկզբունքներ, որոնք կարող են օգնել քեզ ու քո ընտանիքին։ Եհովան ուզում է, որ երջանիկ լինես։ Նա խոստանում է, որ եթե իրեն երկրպագելը առաջին տեղում դնես, մյուս «բոլոր բաները կտրվեն» քեզ (Մատթեոս 6։33)։ Աստված ուզում է, որ իր ընկերը լինես։ Ուստի հնարավոր ամեն բան արա, որ մտերմանաս նրա հետ։ Դա ամենամեծ առանձնաշնորհումն է, որ կարող ենք ունենալ (Մատթեոս 22։37, 38

 1 ԱՄՐԱՑՐՈՒ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ ՔՈ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ ««Ես ձեզ հայր կլինեմ, իսկ դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք»,— ասում է Եհովան» (2 Կորնթացիներ 6։18)։ Աստված ցանկանում է, որ դու իր մտերիմ ընկերը դառնաս։ Նրա հետ մտերմանալու միջոցներից մեկը աղոթքն է։ Եհովան քեզ հորդորում է, որ «անդադար աղոթես» (1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։ Նա ուզում է, որ իրեն հայտնես քո խորունկ մտքերն ու մտահոգությունները (Փիլիպպեցիներ 4։6)։ Եթե աղոթես ընտանիքիդ անդամների հետ, նրանք կտեսնեն, որ Աստված քեզ համար իրական անձնավորություն է։

Աստծու հետ խոսելուց բացի, դու նաև պետք է լսես նրան։ Դա կարող ես անել՝ ուսումնասիրելով նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, և աստվածաշնչյան գրականությունը (Սաղմոս 1։1, 2)։ Բացի այդ, խորհրդածիր կարդացածիդ շուրջ (Սաղմոս 77։11, 12)։ Աստծուն լսելու համար անհրաժեշտ է նաև կանոնավորաբար ներկա լինել քրիստոնեական հանդիպումներին (Սաղմոս 122։1–4

Եհովայի հետ փոխհարաբերություններդ նաև կամրացնես, եթե մարդկանց պատմես նրա մասին։ Որքան շատ խոսես Աստծու մասին, այնքան ավելի շատ կմտերմանաս նրա հետ (Մատթեոս 28։19, 20

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Ամեն օր ժամանակ տրամադրիր Աստվածաշունչն ընթերցելուն և աղոթելուն։

  • Դու և ընտանիքիդ անդամները հոգևոր գործերը ժամանցից ու հանգստից վեր դասեք։

2 ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐՈՒ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Կարևոր է ունենալ ընտանեկան երկրպագության գրաֆիկ և հետևել դրան (Ծննդոց 18։19)։ Բայց դա դեռ բավական չէ։ Բոլոր հարցերում հաշվի առ Աստծու տեսակետը։ Դու կօգնես ընտանիքիդ անդամներին ամրացնելու իրենց փոխհարաբերությունները Աստծու հետ, եթե խոսես նրա մասին, «երբ նստած ես տանդ, քայլում ես ճանապարհով, պառկում ես ու վեր կենում» (2 Օրենք 6։6, 7)։ Վճռիր ընդօրինակել Հեսուին, որն ասաց. «Ես և իմ տունը Եհովային պիտի ծառայենք» (Հեսու 24։15

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Ունեցիր ընտանեկան ուսումնասիրության ծրագիր և այն կազմելիս հաշվի առ ընտանիքիդ յուրաքանչյուր անդամի կարիքը։

Իմացիր ավելին

Ի՞նչ է ընտանեկան երկրպագությունը

Իմացիր, թե ինչպես է ընտանեկան երկրպագությունը նպաստում Աստծու հետ մտերմանալուն և ընտանեկան կապերի ամրապնդմանը։

Հոգևորապես աճեք

Աստվածաշունչը միասին ուսումնասիրելու համար ժամանակ հատկացնելը կարող է ամրացնել ամուսնությունդ։

Ինչպե՞ս ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել

Սիրելու հարցում Հիսուսին պետք է ընդօրինակեն ամուսինները, կանայք, ծնողները և երեխաները։ Ի՞նչ ենք սովորում նրանից։?