Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել

 ՄԱՍ 4

Ինչպես տնօրինել փողը

Ինչպես տնօրինել փողը

«Ծրագրերը խորհրդով են հաստատվում» (Առակներ 20։18

Ընտանիքի մասին հոգ տանելու համար բոլորս էլ փողի կարիք ունենք (Առակներ 30։8)։ Եվ, իսկապես, «փողը պաշտպանություն» է տալիս (Ժողովող 7։12)։ Հնարավոր է՝ դժվար լինի կողակցիդ հետ խոսել փողի հետ կապված հարցերի մասին, բայց երբեք թույլ մի՛ տուր, որ փողի պատճառով խնդիրներ առաջանան ձեր ընտանիքում (Եփեսացիներ 4։32)։ Ամուսինները պետք է վստահեն իրար և միասին որոշեն, թե ինչպես պետք է ծախսեն փողը։

 1 ՃԻՇՏ ՊԼԱՆԱՎՈՐԵՔ ԾԱԽՍԵՐԸ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Եթե ձեզանից մեկը ցանկանա աշտարակ կառուցել, մի՞թե նախ չի նստի և չի հաշվի ծախսը՝ տեսնելու, թե բավականաչափ միջոցներ ունի՞ այն ավարտելու համար» (Ղուկաս 14։28)։ Կարևոր է, որ միասին պլանավորեք, թե ինչպես եք օգտագործելու ձեր միջոցները (Ամոս 3։3)։ Որոշեք, թե ինչ պետք է գնեք և թե որքան կարող եք ծախսել (Առակներ 31։16)։ Եթե բավականաչափ գումար ունեք որևէ բան գնելու համար, դա դեռ չի նշանակում, որ պետք է գնեք այն։ Խուսափեք պարտք վերցնելուց։ Ծախսեք այնքան գումար, որքան ունեք (Առակներ 21։5; 22։7

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

  • Եթե ամսվա վերջում գումար է ավելանում, միասին որոշեք, թե ինչ եք անելու այդ գումարը։

  • Եթե փողը չի բավականացնում, միջոցներ ձեռնարկեք ծախսերը նվազեցնելու համար։ Օրինակ՝ պատրաստի սնունդ գնելու փոխարեն՝ ինքներդ կերակուր պատրաստեք։

 2 ԵՂԵՔ ԱԶՆԻՎ ԵՎ ԻՐԱՏԵՍ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Ձգտ[եք] ամեն ինչ անել ազնվությամբ ոչ միայն Եհովայի առաջ, այլև մարդկանց» (2 Կորնթացիներ 8։21)։ Եղեք ազնիվ և միմյանցից մի՛ թաքցրեք, թե որքան գումար եք վաստակում ու ծախսում։

Ֆինանսական հարցերի հետ կապված լուրջ որոշում կայացնելիս միշտ խորհրդակցեք իրար հետ (Առակներ 13։10)։ Փողին վերաբերող հարցերն ազատորեն քննարկելը կնպաստի ձեր ընտանիքի խաղաղությանը։ Թող որ ձեզանից յուրաքանչյուրը իր ստացած եկամուտը համարի ոչ թե անձնական, այլ ընտանիքին պատկանող գումար (1 Տիմոթեոս 5։8

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

  • Որոշեք, թե որքան գումար կարող է ձեզանից յուրաքանչյուրը ծախսել՝ առանց մյուսին տեղյակ պահելու։

  • Խոսեք ֆինանսական հարցերի մասին, անգամ եթե դրա հետ կապված որևէ խնդիր չի առաջացել։

Իմացիր ավելին

Ֆինանսական խնդիրներ ու պարտքեր. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել

Փողով չես կարող գնել երջանկություն, բայց աստվածաշնչյան չորս սկզբունքներ կօգնեն քեզ հաղթահարելու ֆինանսական խնդիրներդ։

Ինչպես վերահսկել ծախսերը

Մի՛ սպասեք, որ ձեր ամբողջ գումարը սպառվի, որպեսզի մտածեք փողը ճիշտ տնօրինելու մասին։ Իմացեք, թե ինչպես կարող եք վերահսկել ծախսերը։

Պե՞տք է պարտքով փող վերցնեմ

Աստվածաշնչյան իմաստությունը կարող է օգնել քեզ որոշելու։