Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել

 ՄԱՍ 6

Ինչպես է երեխայի ծնունդը փոխում ամուսինների կյանքը

Ինչպես է երեխայի ծնունդը փոխում ամուսինների կյանքը

«Որդիները ժառանգություն են Եհովայից» (Սաղմոս 127։3

Երեխայի ծնունդը մեծ ուրախություն է պարգևում ծնողներին, բայցև նոր դժվարություններ է առաջ բերում։ Դուք նոր եք ծնող դարձել ու տեսնում եք, որ ձեր ժամանակի և ուժերի մեծ մասը ծախսում եք երեխային հոգ տանելու համար։ Քնի պակասը, էմոցիոնալ վիճակի փոփոխությունները կարող են լարվածություն առաջացնել ամուսնական կյանքում։ Դու և կողակիցդ պետք է փոփոխություններ անեք ձեր կյանքում, որպեսզի կարողանաք հոգ տանել երեխայի մասին և միևնույն ժամանակ պահպանեք ձեր ամուսնական միությունը։ Իսկ ինչպե՞ս կարող են աստվածաշնչյան խորհուրդներն օգնել ձեզ այս հարցերում։

 1 ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՎԻՐ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Սերը համբերատար է ու բարի.... իր շահը չի փնտրում, բարկությամբ չի բորբոքվում» (1 Կորնթացիներ 13։4, 5)։ Եթե նոր ես մայր դարձել, բնականաբար, քո ողջ ուշադրությունը կենտրոնացնում ես փոքրիկի վրա։ Այդ պատճառով ամուսինդ գուցե իրեն անտեսված զգա։ Ուստի մի՛ մոռացիր, որ նա էլ քո ուշադրության կարիքն ունի։ Քո համբերության ու բարության շնորհիվ ամուսինդ կզգա, որ իր կարիքն ունես ու կտեսնի, որ կարող է աջակցել քեզ երեխային խնամելու հարցում։

«Դուք, ամուսիննե՛ր.... ձգտե[ք] հասկանալ նրանց» (1 Պետրոս 3։7)։ Հասկացողություն դրսևորիր և ընդունիր, որ կինդ պետք է իր ժամանակի և ուժերի մեծ մասը ծախսի փոքրիկի վրա։ Այժմ նա ունի նոր պատասխանատվություններ ու գուցե լարված, հյուծված և անգամ ընկճված լինի։ Երբեմն նա գուցե նույնիսկ զայրանա քեզ վրա, բայց փորձիր հանդարտ մնալ, քանի որ «նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է» (Առակներ 16։32)։ Խորաթափանցություն դրսևորիր և աջակցիր կնոջդ (Առակներ 14։29

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Հայր։ Օգնիր կնոջդ խնամելու երեխային նույնիսկ գիշերը։ Ավելի քիչ ժամանակ տրամադրիր այլ գործերի, որպեսզի կարողանաս ավելի շատ ժամանակ անցկացնել կնոջդ ու երեխայիդ հետ։

  • Մայր։ Երբ ամուսինդ առաջարկում է օգնել քեզ երեխային խնամելու հարցում, ընդունիր նրա օգնությունը։ Եվ եթե անգամ նա ինչ-որ բան չանի այնպես, ինչպես հարկն է, մի՛ քննադատիր նրան, այլ նրբանկատորեն ցույց տուր, թե ինչպես վարվի։

 2 ՁԳՏԻՐ ԱՄՐԱՑՆԵԼ ՁԵՐ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2։24)։ Ճիշտ է, այժմ ձեր ընտանիքում նոր անդամ է հայտնվել, սակայն հիշիր, որ դու և կողակիցդ մնում եք «մեկ մարմին»։ Ամեն ջանք թափիր, որ ամուր պահես ձեր փոխհարաբերությունները։

Կինը պետք է երախտապարտ լինի ամուսնուն նրա ցուցաբերած օգնության և աջակցության համար։ Նրա գնահատանքի խոսքերը կարող են լավ ազդեցություն թողնել ամուսնու վրա (Առակներ 12։18)։ Իսկ ամուսինը պետք է հավաստիացնի կնոջը, որ շատ է սիրում ու գնահատում նրան։ Նաև պետք է գովի այն բանի համար, որ նա սիրով հոգ է տանում ընտանիքին (Առակներ 31։10, 28

«Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։24)։ Միշտ կողակցիդ շահերը քո շահերից վեր դասիր։ Ժամանակ հատկացրու նրան, խոսիր նրա հետ, լսիր ու գովիր նրան։ Սեռական հարաբերություններին վերաբերող հարցերում եսասիրություն մի՛ դրսևորիր։ Հաշվի առ կողակցիդ կարիքները։ Աստվածաշունչն ասում է. «Իրար մի՛ զրկեք դրանից, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեր մեջ փոխադարձ համաձայնություն կա» (1 Կորնթացիներ 7։3–5)։ Անկեղծորեն քննարկեք այս հարցը։ Հասկացողություն ու համբերություն դրսևորելով՝ կամրացնեք ձեր փոխհարաբերությունները։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Առիթներ ստեղծիր, որ կողակցիդ հետ առանձին ժամանակ անցկացնես։

  • Ջանք թափիր, որ կողակիցդ իրեն սիրված զգա, օրինակ՝ կարող ես կարճ հաղորդագրություն ուղարկել կամ փոքրիկ նվեր տալ։

 3 ԿՐԹԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Մանկությունից գիտես սուրբ գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար» (2 Տիմոթեոս 3։15)։ Նախօրոք մտածեք, թե ինչպես եք կրթելու ձեր երեխային։ Նույնիսկ դեռ չծնված երեխան սովորելու ապշեցուցիչ ունակություն ունի։ Նա կարող է ճանաչել ձեր ձայնը և արձագանքել ձեր հույզերին։ Կարդացեք երեխայի համար, երբ նա դեռևս շատ փոքր է, անգամ եթե չի հասկանում այն, ինչ կարդում եք։ Դա կօգնի, որ ընթերցանությունը նրա համար հաճելի լինի նաև հետագայում, երբ մեծանա։

Երբեք մի՛ մտածեք, թե ձեր երեխան շատ փոքր է, որպեսզի նրա հետ Աստծու մասին խոսեք։ Աղոթեք Եհովային նրա ներկայությամբ (2 Օրենք 11։19)։ Երեխայի հետ խաղալիս խոսեք Աստծու ստեղծած բաների մասին (Սաղմոս 78։3, 4)։ Երեխան կտեսնի ձեր սերը Եհովայի հանդեպ և կսովորի սիրել նրան։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

  • Աղոթեք Աստծուն, որ ձեզ իմաստություն տա երեխային դաստիարակելու համար։

  • Հաճախ կրկնեք այն կարևոր բառերն ու արտահայտությունները, որոնք ուզում եք, որ երեխան շուտ սովորի։

Իմացիր ավելին

Ինչպես լավ հայր լինել

Նկատի առ աստվածաշնչյան հինգ սկզբունքներ, որոնք կօգնեն քեզ լինելու սիրող ու հավասարակշռված հայր։