Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

 ԴԱՍ 8

Ինչո՞ւ ենք հանդիպումների գնում վայելուչ հագուկապով

Ինչո՞ւ ենք հանդիպումների գնում վայելուչ հագուկապով

Իսլանդիա

Մեքսիկա

Գվինեա Բիսաու

Ֆիլիպիններ

Նկատեցի՞ր այս գրքույկի նկարներում, թե որքան պարկեշտ են հագնված Եհովայի վկաները, երբ հաճախում են իրենց ժողովի հանդիպումներին։ Ինչո՞ւ ենք այդքան մեծ ուշադրություն դարձնում հագուկապին ու հարդարանքին։

Մեր Աստծու հանդեպ հարգանք ցուցաբերելու համար։ Ճիշտ է, որ Աստված արտաքինին չէ, որ ուշադրություն է դարձնում (1Սամուել 16։7)։ Սակայն երբ հավաքվում ենք երկրպագելու նրան, մենք սրտանց ցանկանում ենք ցույց տալ մեր հարգանքը թե՛ Աստծու և թե՛ մեր հավատակիցների հանդեպ։ Օրինակ՝ դատարան գնալիս ուշադրություն ենք դարձնում մեր արտաքին տեսքին՝ հարգելով դատավորին ու նրա դիրքը։ Նմանապեսև այն, թե ինչ տեսքով ենք գնում հանդիպումների, ցույց է տալիս մեր հարգանքը «ողջ երկրի Դատավորի»՝ Եհովա Աստծու նկատմամբ, ինչպես նաև հարգանք նրան մատուցվող երկրպագության վայրի հանդեպ (Ծննդոց 18։25

Մեր չափանիշները արտացոլելու համար։ Աստվածաշունչը հորդորում է քրիստոնյաներին հագնվել «համեստությամբ և ողջամտությամբ» (1 Տիմոթեոս 2։9, 10)։ «Համեստությամբ» հագնվել նշանակում է չկրել այնպիսի հագուստ, որը աչքի ընկնող, ցանկահարույց ու շատ բաց է և անհարկի ուշադրություն է հրավիրում մեզ վրա։ Բացի այդ, «ողջամտությունը» օգնում է մեզ ընտրելու գեղեցիկ հագուստ, որը ո՛չ թափթփված է և ո՛չ էլ աչք է ծակում։ Այս սկզբունքներին հետևելով՝ մենք չենք զրկվում ընտրություն կատարելու մեծ հնարավորություններից։ Առանց խոսքի՝ մեր գեղեցիկ և հաճելի արտաքինով կարող ենք «զարդարել մեր Փրկչի՝ Աստծու ուսմունքը» և «փառավորել Աստծուն» (Տիտոս 2։10; 1 Պետրոս 2։12)։ Այն, թե ինչ տեսքով ենք գնում հանդիպումներին, կարող է ազդել Եհովային մատուցվող երկրպագության վերաբերյալ մարդկանց տեսակետի վրա։

Թող որ քո հագուկապը չխանգարի քեզ հաճախելու Թագավորության սրահ։ Պարտադիր չէ, որ մեր հագուստը թանկ ու ճոխ լինի։ Բայց այն պետք է լինի հարմար, մաքուր և վայելուչ։

  • Որքանո՞վ է կարևոր, թե ինչպես ենք հագնված, երբ երկրպագություն ենք մատուցում Աստծուն։

  • Ո՞ր սկզբունքներով ենք առաջնորդվում հագուստի և հարդարանքի ընտրության հարցում։