Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

 ԴԱՍ 1

Ովքե՞ր են Եհովայի վկաները

Ովքե՞ր են Եհովայի վկաները

Դանիա

Թայվան

Վենեսուելա

Հնդկաստան

Քանի՞ Եհովայի վկայի ես ճանաչում։ Մեզանից ոմանք գուցե քո հարևաններն են, գործընկերները կամ դասընկերները։ Կամ էլ գուցե ծանոթացել ես մեզ հետ, երբ միասին զրուցել ենք աստվածաշնչյան թեմաներով։ Իսկ ինչպիսի՞ մարդիկ ենք մենք և ինչո՞ւ ենք բոլորին պատմում մեր հավատալիքների մասին։

Մենք սովորական մարդիկ ենք։ Մենք տարբեր ծագում ունենք և ապրում ենք սոցիալական տարբեր պայմաններում։ Մեզանից ոմանք նախկինում տարբեր կրոնների են պատկանել, ոմանք էլ ընդհանրապես չեն հավատացել Աստծուն։ Սակայն բոլորս էլ նախքան Վկա դառնալը ժամանակ ենք հատկացրել և ուշադրությամբ ուսումնասիրել ենք աստվածաշնչյան ուսմունքները (Գործեր 17։11)։ Մենք համոզվել ենք, որ այն, ինչ սովորում ենք, ճիշտ է, և անձամբ ենք որոշել երկրպագել Աստծուն։

Օգուտներ ենք քաղում Աստվածաշնչի ուսումնասիրությունից։ Բոլորի նման՝ մենք տարբեր խնդիրներ ենք ունենում և պայքարում ենք մեր թերությունների դեմ։ Սակայն առօրյայում առաջնորդվելով Աստվածաշնչի սկզբունքներով՝ զգալիորեն բարելավել ենք մեր կյանքը (Սաղմոս 128։1, 2)։ Դա պատճառներից մեկն է, թե ինչու ենք պատմում մյուսներին այն լավ բաները, որ իմացել ենք Աստվածաշնչից։

Ապրում ենք բարձր արժեքներով։ Աստվածաշնչում գրված այս արժեքները նպաստում են մեր բարօրությանը, օգնում են հարգելու ուրիշներին, ինչպես նաև առաջ են բերում այնպիսի հատկություններ, ինչպիսիք ազնվությունն ու բարությունն են։ Դրանց շնորհիվ դառնում ենք հասարակությանը պիտանի և առողջ մարդիկ, բացի այդ, ունենում ենք միասնական ընտանիք և սկսում ենք ապրել բարոյական բարձր չափանիշներով։ Հասկանալով, որ «Աստված կողմնակալ չէ»՝ մենք մեզ կոչում ենք հոգևոր եղբայրություն՝ միջազգային մի եղբայրություն, որը զերծ է ռասայական նախապաշարումներից և չի ճանաչում քաղաքական սահմաններ։ Թեև մենք սովորական մարդիկ ենք, բայց յուրահատուկ ժողովուրդ ենք (Գործեր 4։13; 10։34, 35

  • Ի՞նչ ընդհանրություններ ունեն Եհովայի վկաներն ուրիշների հետ։

  • Ի՞նչ արժեքներ են ձեռք բերել Վկաները Աստվածաշնչի ուսումնասիրությունից։

Իմացիր ավելին

Ապրիր Աստծուն հաճելի կյանքով

Իրականում հնարավոր է ապրել Եհովային հաճելի կյանքով։ Դու կարող ես դառնալ նրա ընկերը։

Աստծուն ընդունելի երկրպագությունը

Նկատի առեք վեց առանձնահատկություն, որոնց շնորհիվ հնարավոր է ճանաչել ճշմարիտ կրոնը դավանողներին։