Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

 ԴԱՍ 17

Ինչպե՞ս են շրջագայող վերակացուները օգնում մեզ

Ինչպե՞ս են շրջագայող վերակացուները օգնում մեզ

Մալավի

Քարոզչական խումբ

Քարոզչական ծառայություն

Երեցների հանդիպում

Քրիստոնեական Հունարեն Գրությունները հաճախ են հիշատակում Բառնաբասին ու Պողոս առաքյալին։ Առաջին դարում այս տղամարդիկ ծառայում էին որպես շրջանային վերակացուներ՝ այցելելով ժողովները։ Ինչո՞ւ։ Նրանք անկեղծորեն մտահոգված էին իրենց հոգևոր եղբայրների բարօրությամբ։ Պողոսն ասաց, որ ուզում է «վերադառնալ ու այցելել եղբայրներին», որ տեսնի, թե ինչպես են։ Նա պատրաստ էր անցնելու հազարավոր կիլոմետրեր, որ զորացներ նրանց (Գործեր 15։36)։ Այսօր այդ նույն ցանկությունն ունեն շրջանային վերակացուները։

Նրանք այցելում են մեզ քաջալերելու համար։ Շրջանային վերակացուն տարին երկու անգամ այցելում է մոտ 20 ժողով՝ յուրաքանչյուր ժողովում անցկացնելով մեկ շաբաթ։ Մենք մեծ օգուտներ ենք քաղում այս եղբայրների և, եթե ամուսնացած են, նրանց կանանց փորձից։ Նրանք ձգտում են ծանոթանալ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի հետ։ Այդ եղբայրները սիրով համագործակցում են մեզ հետ քարոզչական ծառայության ժամանակ և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելիս։ Վերակացուները հովվական այցելություններ են անում երեցների հետ և մեզ զորացնելու համար ներկայացնում են քաջալերական ելույթներ հանդիպումների ու համաժողովների ժամանակ (Գործեր 15։35

Հետաքրքրություն են ցույց տալիս բոլորի հանդեպ։ Շրջանային վերակացուները խորապես հետաքրքրված են ժողովների հոգևոր վիճակով։ Նրանք հանդիպում են երեցների ու ծառայող օգնականների հետ, որ միասին քննեն, թե ինչ առաջընթաց է եղել ժողովում, և գործնական խորհուրդներ են տալիս նրանց պարտականությունների առնչությամբ։ Նրանք օգնում են ռահվիրաներին հաջողությունների հասնելու ծառայության մեջ։ Վերակացուները սիրով ծանոթանում են նոր անհատների հետ և ուրախանում են՝ լսելով նրանց հոգևոր առաջադիմության մասին։ Այս եղբայրներից յուրաքանչյուրը անձնվիրաբար ծառայում է որպես «ընկեր և համագործակից [մեր] շահերի համար» (2 Կորնթացիներ 8։23)։ Մենք պետք է ընդօրինակենք Աստծու հանդեպ ունեցած նրանց հավատն ու նվիրվածությունը (Եբրայեցիներ 13։7

  • Ի՞նչ նպատակով են շրջանային վերակացուները այցելում ժողովներ։

  • Ինչպե՞ս կարող ես օգուտներ քաղել նրանց այցելությունից։

Իմացիր ավելին

Ինչո՞ւ են Եհովայի վկաները համաժողովներ կազմակերպում

Տարին երեք անգամ մենք համաժողովներ ենք կազմակերպում։ Ի՞նչ օգուտներ ենք քաղում այս համաժողովներից։

Ինչպե՞ս է կազմակերպվում Թագավորության քարոզչության գործը

Քարոզելով մենք հետևում ենք Հիսուսի թողած օրինակին։ Որոնք են մարդկանց քարոզելու մեթոդներից մի քանիսը։