Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

 ԴԱՍ 28

Ի՞նչ կարելի է գտնել մեր վեբ կայքում

Ի՞նչ կարելի է գտնել մեր վեբ կայքում

Ֆրանսիա

Լեհաստան

Ռուսաստան

Հիսուս Քրիստոսն ասաց իր հետևորդներին. «Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառք տան ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5։16)։ Այդ նպատակով մենք օգտագործում ենք ժամանակակից տեխնիկան, ինչպես նաև ինտերնետը։ Մեր պաշտոնական վեբ կայքում՝ jw.org -ում, դու կարող ես գտնել տեղեկություններ մեր հավատալիքների և գործունեության մասին։

Աստվածաշնչյան պատասխաններ՝ հաճախ տրվող հարցերին։ Այստեղ կարող ես գտնել մարդկանց հետաքրքրող ամենակարևոր հարցերի մեծ մասի պատասխանները։ Օրինակ՝ «Մի օր վերջ կլինի՞ տառապանքին» և «Կարո՞ղ են մահացածները նորից ապրել» թերթիկները մատչելի են օնլայն ավելի քան 600 լեզուներով։ Դու կարող ես նաև գտնել «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» 130-ից ավելի լեզուներով և մի շարք հրատարակություններ, որոնք օգնում են ուսումնասիրելու Աստծու Խոսքը, այդ թվում «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը և «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրերի ընթացիկ թողարկումները։ Այս հրատարակություններից շատերը հնարավոր է լսել օնլայն կամ բեռնել այնպիսի տարածված ձևաչափերով, ինչպիսիք են՝ MP3, PDF կամ EPUB։ Կարող ես անգամ օտարախոս հետաքրքրվող մարդկանց համար տպել մի քանի էջ նրանց լեզվով հրատարակություններից և փոխանցել նրանց։ Տասնյակ ժեստերի լեզուներով առկա են տեսագրված հրատարակություններ։ Կարող ես բեռնել նաև Աստվածաշնչի թատերականացված ընթերցանություններ, ներկայացումներ և հաճելի մեղեդիներ՝ ազատ ժամանակ վայելելու համար։

Տեղեկություններ Եհովայի վկաների մասին։ Կայքում տեղադրված են թարմ տեղեկություններ և տեսանյութեր մեր համաշխարհային գործունեության, Եհովայի վկաներին առնչվող դեպքերի և աղետից տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքների վերաբերյալ։ Կարելի է գտնել տեղեկություններ նաև սպասվող համաժողովների մասին, ինչպես նաև մեր մասնաճյուղերի կոնտակտային տվյալները։

Այս ամենի միջոցով մենք փայլեցնում ենք ճշմարտության լույսը մինչև երկրի հեռավոր անկյունները։ Այն ջերմացնում է բոլոր մայրցամաքներում, նույնիսկ Անտարկտիդայում ապրող մարդկանց սրտերը։ Մենք աղոթում ենք, որ «Եհովայի խոսքը շարունակի արագորեն տարածվել» ողջ երկրագնդով մեկ և փառք բերի մեր Արարչին (2 Թեսաղոնիկեցիներ 3։1

  • Ինչպե՞ս է jw.org կայքը օգնում մեծ թվով մարդկանց իմանալու աստվածաշնչյան ճշմարտությունները։

  • Ի՞նչ կցանկանաս իմանալ մեր վեբ կայքից։