Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

 ԴԱՍ 19

Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան»

Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան»

Մենք բոլորս օգուտներ ենք քաղում մեր հոգևոր սննդից

Իր մահից կարճ ժամանակ առաջ Հիսուսն առանձին խոսեց իր առաքյալներից չորսի՝ Պետրոսի, Հակոբոսի, Հովհաննեսի և Անդրեասի հետ։ Հայտնելով նրանց վերջին օրերում իր ներկայության նշանը՝ նա մի կարևոր հարց բարձրացրեց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան, որին իր տերը իր տան անդամների վրա նշանակեց, որպեսզի նրանց կերակուրը տա ճիշտ ժամանակին» (Մատթեոս 24։3, 45; Մարկոս 13։3, 4)։ Այս խոսքերով Հիսուսը վստահեցնում էր աշակերտներին, որ որպես «Տեր»՝ ինքը կնշանակի մարդկանց, ովքեր վերջին օրերի ընթացքում հոգևոր սնունդ կտան իր հետևորդներին։ Ովքե՞ր էին կազմելու այս «ծառան»։

«Ծառան» Հիսուսի՝ ոգով օծված հետևորդների մի փոքր խումբ է։ Այս օծյալ եղբայրները, ովքեր կազմում են Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը, ժամանակահարմար հոգևոր կերակուր են մատակարարում Եհովայի երկրպագուներին՝ իրենց հավատակիցներին։ Հոգևոր սննդի մեր «բաժին կերակուրը» ժամանակին ստանալու համար մենք նրանց կարիքն ունենք, և «ծառան» դա անում է «ճիշտ ժամանակին» (Ղուկաս 12։42

«Ծառան» տնտես է «Աստծու տան մեջ»։ (1 Տիմոթեոս 3։15) Հիսուսը «ծառային» ծանրակշիռ առաջադրանք տվեց։ Նա պետք է տնօրիներ Եհովայի կազմակերպության երկրային մասի գործունեությունը. հոգ տանել նրա նյութական «ունեցվածքին», առաջնորդել քարոզչական գործը և ժողովների միջոցով կրթել մեզ։ Այսպիսով՝ «հավատարիմ և իմաստուն ծառան», որպեսզի ճիշտ ժամանակին մեզ տա այն, ինչի կարիքն ունենք, հոգևոր սնունդ է մատակարարում մեզ տարբեր հրատարակությունների միջոցով, որոնք մենք օգտագործում ենք ծառայության ժամանակ։ «Ծառան» նաև սնում է մեզ այն ծրագրերի միջոցով, որոնք լսում ենք մեր ժողովների և համաժողովների ժամանակ։

«Ծառան» հավատարիմ է աստվածաշնչյան ճշմարտություններին և բարի լուրը քարոզելու աստվածաշնչյան պատվերին։ Այն նաև իմաստուն է, քանի որ խոհեմությամբ առաջ է տանում Քրիստոսի շահերը երկրի վրա (Գործեր 10։42)։ Եհովան օրհնում է «ծառայի» գործունեությունը, ինչի ապացույցը առատ հոգևոր սնունդն է և այն, որ շատ մարդիկ են միանում իր ժողովրդին (Եսայիա 60։22; 65։13

  • Ո՞ւմ է նշանակել Հիսուսը իր աշակերտներին հոգևոր սնունդ տալու համար։

  • Ի՞նչ իմաստով է «ծառան» հավատարիմ և իմաստուն։