Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

 ԴԱՍ 6

Հավատակիցների հետ շփումը ի՞նչ օգուտներ է բերում

Հավատակիցների հետ շփումը ի՞նչ օգուտներ է բերում

Մադագասկար

Նորվեգիա

Լիբանան

Իտալիա

Նույնիսկ եթե ստիպված ենք անցնելու ջունգլիների միջով կամ հաղթահարելու անբարենպաստ եղանակի արգելքները, մենք կանոնավորաբար գնում ենք քրիստոնեական հանդիպումներին։ Չնայած կյանքի դժվարություններին և ծանր աշխատանքային օրվա վերջում հոգնածությանը՝ ինչո՞ւ են Եհովայի վկաները այդքան ջանքեր թափում իրենց հավատակիցների հետ շփվելու համար։

Նպաստում է մեր բարօրությանը։ «Ուշադիր լինենք միմյանց հանդեպ»,— գրեց Պողոսը։ Նա նկատի ուներ նրանց, ում հետ շփվում ենք ժողովների ժամանակ (Եբրայեցիներ 10։24)։ Այս արտահայտությունը նշանակում է նաև «խորությամբ մտածել», այսինքն՝ ավելի լավ ճանաչել իրար։ Ուստի առաքյալի խոսքերը քաջալերում են մեզ հոգատար լինել ուրիշների հանդեպ։ Ժողովի մյուս քրիստոնյա ընտանիքներին լավ ճանաչելով՝ տեսնում ենք, որ նրանցից ոմանք հաջողությամբ հաղթահարել են այնպիսի խնդիրներ, որ հիմա մենք ունենք, և կարող են մեզ օգնել։

Օգնում է գտնելու հավատարիմ ընկերներ։ Հանդիպումներին ներկա լինողները մեզ համար պարզապես ծանոթներ չեն, այլ մտերիմ ընկերներ են։ Այլ առիթներով մենք ժամանակ ենք անցկացնում միասին՝ վայելելով թարմացնող ընկերակցություն։ Ի՞նչ օգտակար ազդեցություն է այն թողնում մեզ վրա։ Մենք սովորում ենք գնահատել միմյանց, և դա ամրացնում է մեր սիրո կապը։ Իսկ երբ մեր հավատակիցները խնդիրների են բախվում, պատրաստակամորեն օգնում ենք նրանց, քանի որ իսկական ընկերներ ենք (Առակներ 17։17)։ Շփվելով մեր ժողովի բոլոր անդամների հետ՝ ցույց ենք տալիս, որ նույն հոգածությունն ունենք իրար հանդեպ (1 Կորնթացիներ 12։25, 26

Հորդորում ենք քեզ ընկերանալ նրանց հետ, ովքեր կատարում են Աստծու կամքը։ Այդպիսի մարդկանց կհանդիպես Եհովայի վկաների ժողովում։ Թույլ մի՛ տուր, որ ինչ-որ բան կամ որևէ մեկը խանգարի քեզ մեզ հետ շփվել։

  • Ինչո՞ւ է օգտակար, որ շփվենք միասին հանդիպումների ժամանակ։

  • Ե՞րբ ես ցանկանում գալ և ծանոթանալ մեր ժողովի անդամների հետ։