Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

 ԴԱՍ 24

Ինչպե՞ս է մեր համաշխարհային գործը ֆինանսավորվում

Ինչպե՞ս է մեր համաշխարհային գործը ֆինանսավորվում

Նեպալ

Տոգո

Մեծ Բրիտանիա

Մեր կազմակերպությունը տարեկան հրատարակում և անվճար բաժանում է հարյուր միլիոնավոր Աստվածաշնչեր և այլ գրականություն։ Մենք կառուցում և վերանորոգում ենք Թագավորության սրահներ և մասնաճյուղեր։ Հոգ ենք տանում հազարավոր բեթելցիների և միսիոներների մասին, ինչպես նաև օգնություն ենք տրամադրում բնական աղետից տուժածներին։ Ուստի գուցե մտածես. «Ինչպե՞ս է այս ամենը ֆինանսավորվում»։

Մենք տուրք, տասանորդ, գումար չենք հավաքում։ Թեև բարի լուրի քարոզչության գործը շատ ծախսերի հետ է կապված, սակայն մենք մարդկանցից ֆինանսական աջակցություն չենք հայցում։ Ավելի քան մեկ դար առաջ «Դիտարան» ամսագրի երկրորդ համարում նշվեց, որ մենք հավատում ենք՝ Եհովան կաջակցի մեզ ու «երբեք չենք խնդրի կամ աղերսի մարդկանց, որ օգնեն մեզ»։ Եվ չենք էլ խնդրել (Մատթեոս 10։8

Մեր գործունեությունը իրականացվում է կամավոր նվիրաբերությունների միջոցով։ Շատ մարդիկ գնահատում են աստվածաշնչյան կրթություն տրամադրելու մեր աշխատանքը և նվիրաբերություններ են անում դրա համար։ Վկաներն իրենք էլ ուրախությամբ տրամադրում են իրենց ժամանակը, ուժերը, ինչպես նաև ֆինանսական և այլ միջոցներ՝ Աստծու կամքը ամբողջ աշխարհում կատարելու համար (1 Տարեգրություն 29։9)։ Թագավորության սրահում և համաժողովների անցկացման վայրերում կան նվիրաբերության արկղեր, և ովքեր ցանկանում են որոշակի գումար նվիրաբերել, այն գցում են այդ արկղերի մեջ։ Հնարավոր է նվիրաբերություն անել նաև մեր jw.org կայքի միջոցով։ Նվիրաբերված գումարների մեծ մասը տրամադրում են այն մարդիկ, ովքեր համեստ միջոցներ ունեն, ինչպես այն կարիքավոր այրին, որին Հիսուսը գովեց տաճարի գանձանակի մեջ երկու փոքր մետաղադրամ գցելու համար (Ղուկաս 21։1–4)։ Նրա նման՝ յուրաքանչյուր ոք կարող է կանոնավորաբար «մի բան մի կողմ դնել» և այն նվիրաբերել, «ինչպես իր սրտում է որոշել» (1 Կորնթացիներ 16։2; 2 Կորնթացիներ 9։7

Մենք համոզված ենք, որ Եհովան կշարունակի մղել նրանց, ովքեր ցանկանում են «պատվել Եհովային [իրենց] արժեքավոր բաներով», աջակցելու Թագավորության գործին այնպես, որ կատարվի իր կամքը (Առակներ 3։9

  • Ինչո՞վ է տարբերվում մեր կազմակերպությունը այլ կրոններից։

  • Ինչպե՞ս են նվիրաբերված գումարներն օգտագործվում։

Իմացիր ավելին

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Տեսանյութ։ Ինչպես է Եհովայի վկաների գործը ֆինանսավորվում

Տեսեք, թե ինչ աջակցություն է տրամադրվում և ինչպես են նվիրաբերություններ արվում ամբողջ աշխարհում։

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

Մեր ամսագրերը

Բեռնեք «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրեր։