Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

Դու կկատարե՞ս Եհովայի կամքը

Դու կկատարե՞ս Եհովայի կամքը

Շնորհակալ ենք, որ ժամանակ տրամադրեցիր և քննեցիր այս գրքույկը՝ իմանալու համար մեր՝ Եհովայի վկաներիս մասին, ինչպես նաև մեր գործունեության և մեր կազմակերպության մասին։ Հուսով ենք՝ գրքույկն օգնեց քեզ տեսնելու, որ մենք այն մարդիկ ենք, ովքեր կատարում են Եհովայի կամքը այսօր։ Հորդորում ենք, որ շարունակես գիտելիքներ ձեռք բերել Աստծու մասին, պատմես ընտանիքիդ ու ընկերներիդ քո իմացածը և մեզ հետ միասին մասնակցես քրիստոնեական հանդիպումներին (Եբրայեցիներ 10։23–25

Դու կտեսնես, որ որքան շատ բան ես իմանում Եհովայի մասին, այնքան ավելի լավ ես պատկերացնում, թե ինչքան շատ է նա քեզ սիրում։ Դա կմղի քեզ ամեն բան անելու և ի պատասխան ցույց տալու քո սերը նրա հանդեպ (1 Հովհաննես 4։8–10, 19)։ Իսկ ինչպե՞ս կարող ես դա անել։ Ինչպե՞ս են նրա սահմանած բարոյական սկզբունքները ծառայում քո օգտին։ Ի՞նչը կմղի քեզ մեզ հետ միասին կատարելու Աստծու կամքը։ Այն Վկան, որն օգնում է քեզ ուսումնասիրելու Աստվածաշունչը, սիրով կօգնի նաև գտնելու այս հարցերի պատասխանները, որպեսզի թե՛ դու, թե՛ քո ընտանիքը «մնաք Աստծու սիրո մեջ.... որը հավիտենական կյանքի է առաջնորդում» (Հուդա 21

Մենք սրտանց հորդորում ենք քեզ շարունակ առաջադիմել ճշմարտության մեջ՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը «Մնա Աստծու սիրո մեջ» գրքի օգնությամբ։

 

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը

Աստվածաշունչ ուսումնասիրելով միլիոնավոր մարդիկ գտնում են կյանքի կարևոր հարցերի պատասխանները։ Կուզե՞ս միանալ նրանց։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ի՞նչ է Աստվածաշնչի ուսումնասիրությունը

Ստացեք Աստվածաշնչի ուսումնասիրության մեր ծրագրին վերաբերող հարցերի պատասխանները։