Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

 ԴԱՍ 9

Ինչպե՞ս լավագույնս պատրաստվենք հանդիպումներին

Ինչպե՞ս լավագույնս պատրաստվենք հանդիպումներին

Կամբոջա

Ուկրաինա

Եթե Աստվածաշունչ ես ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ, հավանաբար ձգտում ես նախապես աչքի անցկացնել քննարկվելիք նյութը։ Նմանապեսև պետք է նախօրոք պատրաստվես, եթե ցանկանում ես լավագույնս օգտվել ժողովի հանդիպումներից։ Մեծ արդյունքների կհասնես, եթե լավ գրաֆիկ կազմես։

Որոշիր երբ և որտեղ ես ուսումնասիրելու։ Օրվա ընթացքում ե՞րբ է ամենահարմար ժամանակը ուշադրությունդ կենտրոնացնելու համար։ Վաղ առավոտյա՞ն՝ առօրյա գործերդ սկսելուց առաջ, թե՞ երեկոյան, երբ երեխաներդ գնում են քնելու։ Եթե անգամ չես կարողանում շատ ժամանակ հատկացնել ուսումնասիրությանը, որոշիր, թե որքան ժամանակ կարող ես տրամադրել, և թույլ մի՛ տուր, որ որևէ բան խանգարի քեզ։ Հանգիստ մի տեղ գտիր, անջատիր ռադիոն, հեռուստացույցը, բջջային հեռախոսը, որ ոչինչ չշեղի ուշադրությունդ։ Եթե աղոթես ուսումնասիրությունից առաջ, դա կօգնի քեզ չմտածելու առօրյա հոգսերի մասին և կենտրոնանալու Աստծու Խոսքի վրա (Փիլիպպեցիներ 4։6, 7

Նշումներ արա և պատրաստվիր մասնակցելու քննարկմանը։ Սկզբում աչքի անցկացրու նյութը։ Մտածիր հոդվածի կամ գլխի վերնագրի մասին, վերլուծիր, թե ինչպես են ենթավերնագրերը կապված դրա հետ, նայիր նկարները և կրկնության հարցերը, որոնք ընդգծում են գլխավոր մտքերը։ Այնուհետև կարդա պարբերությունը և գտիր տպված հարցի պատասխանը։ Բացիր ու կարդա նշված համարները և մտածիր, թե ինչպես են դրանք հաստատում ասվածը (Գործեր 17։11)։ Երբ գտնում ես հարցի պատասխանը, պարբերության մեջ նշիր կամ ընդգծիր մի քանի գլխավոր բառեր կամ արտահայտություններ, ինչը կօգնի քեզ վերհիշելու պատասխանը հանդիպման ընթացքում։ Հետո, եթե ցանկանում ես, հանդիպման ժամանակ կարող ես ձեռք բարձրացնել և քո բառերով կարճ մեկնաբանություն տալ։

Ուսումնասիրելով տարբեր նյութեր, որոնք ամեն շաբաթ քննարկվում են հանդիպումների ժամանակ՝ դու նոր մտքեր կավելացնես աստվածաշնչյան գիտելիքների քո «գանձարանին» (Մատթեոս 13։51, 52

  • Ի՞նչ գրաֆիկ կարող ես կազմել ժողովներին պատրաստվելու համար։

  • Ինչպե՞ս կարող ես պատրաստվել հանդիպման ժամանակ մեկնաբանություն տալու համար։

Իմացիր ավելին

Ինչպես են անցկացվում Եհովայի վկաների ժողովները

Իմացեք, թե ինչպես ենք մենք երկրպագություն մատուցում Աստծուն։