Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

 ԴԱՍ 2

Ինչո՞ւ ենք կոչվում Եհովայի վկաներ

Ինչո՞ւ ենք կոչվում Եհովայի վկաներ

Նոյ

Աբրահամ և Սառա

Մովսես

Հիսուս Քրիստոս

Շատերը կարծում են, որ «Եհովայի վկաներ» անվանումը մի նոր կրոնի անուն է։ Սակայն ավելի քան 2700 տարի առաջ միակ ճշմարիտ Աստծու ծառաները արդեն կոչվում էին «վկաներ» (Եսայիա 43։10–12)։ Սկզբում մենք հայտնի էինք որպես Աստվածաշունչ ուսումնասիրողներ։ Սակայն 1931-ից սկսեցինք կոչվել Եհովայի վկաներ։ Ինչո՞ւ։

Այս անունը ցույց է տալիս, թե ով է մեր Աստվածը։ Հին ձեռագրերից երևում է, որ Աստծու անունը՝ Եհովա, գրված է եղել Աստվածաշնչում հազարավոր անգամներ։ Շատ թարգմանություններում այդ անունը փոխարինվել է տիտղոսներով, օրինակ՝ «Տեր» կամ «Աստված»։ Մինչդեռ ճշմարիտ Աստվածը Մովսեսին ներկայացավ իր անձնական անունով՝ Եհովա։ Նա ասաց. «Սա է իմ անունը հավիտյան» (Ելք 3։15)։ Այդպիսով նա առանձնացրեց իրեն մյուս բոլոր կեղծ աստվածներից։ Մենք հպարտ ենք, որ կրում ենք Աստծու սուրբ անունը։

Նկարագրում է մեր գործունեությունը։ Հին ժամանակներում ապրած շատ մարդիկ՝ սկսած արդար մարդ Աբելից, վկայել են Եհովայի հանդեպ ունեցած իրենց հավատի մասին։ Դարերի ընթացքում Նոյը, Աբրահամը, Սառան, Մովսեսը, Դավիթը և ուրիշներ միացել են «վկաների այս մեծ բազմությանը» (Եբրայեցիներ 11։4–12։1)։ Ինչպես որ անհատն է վկայություն տալիս դատարանում հօգուտ անմեղ կողմի, այնպես էլ մենք վճռականորեն ճշմարտությունն ենք հայտնում մեր Աստծու մասին։

Կրելով այն՝ ընդօրինակում ենք Հիսուսին։ Աստվածաշունչը նրան կոչում է «հավատարիմ և ճշմարիտ վկա» (Հայտնություն 3։14)։ Հիսուսն ինքն ասաց, որ «հայտնի դարձրեց» իր Հոր անունը՝ նրա մասին ճշմարտությունը վկայելով (Հովհաննես 17։26; 18։37)։ Հետևաբար Քրիստոսի ճշմարիտ հետևորդները պետք է կրեն Եհովայի անունը և հայտնի դարձնեն այն։ Հենց սա է, որ Եհովայի վկաները ջանում են անել։

  • Ինչո՞ւ Աստվածաշունչ ուսումնասիրողները որդեգրեցին «Եհովայի վկաներ» անունը։

  • Որքա՞ն ժամանակ է, որ Եհովան երկրի վրա վկաներ ունի։

  • Ո՞վ է Եհովայի մեծագույն Վկան։

Իմացիր ավելին

Աստծու անվան գործածությունն ու նշանակությունը

Աստծու անունը հանել են Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանություններից։ Ինչո՞ւ։ Կարևո՞ր է գործածել Աստծու անունը։