Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

 ԴԱՍ 15

Ինչպե՞ս են երեցները օգնում ժողովին

Ինչպե՞ս են երեցները օգնում ժողովին

Ֆինլանդիա

Սովորեցնում են

Հովվում են

Վկայություն են տալիս

Մեր կազմակերպության մեջ չկա հոգևորական դաս, որը վարձատրվում է։ Փոխարենը, ինչպես արվում էր այն ժամանակ, երբ կազմավորվեց քրիստոնեական ժողովը, փորձառու վերակացուներ են նշանակվում «Աստծու ժողովը հովվելու համար» (Գործեր 20։28)։ Այս երեցները հոգևոր հասուն տղամարդիկ էին, ովքեր առաջնորդություն էին վերցնում ժողովում և հովվում էին «ոչ թե հարկադրաբար, այլ հոժարակամորեն, ոչ թե անազնիվ շահասիրությունից դրդված, այլ ջանասիրությամբ» (1 Պետրոս 5։1–3)։ Ի՞նչ գործ են անում նրանք մեր բարօրության համար։

Նրանք հոգ են տանում մեր մասին և պաշտպանում են մեզ։ Երեցները առաջնորդում և օգնում են, որ ժողովը հոգևորապես պաշտպանված լինի։ Գիտակցելով, որ այս կարևոր գործն Աստված իրենց է վստահել՝ երեցները չեն տիրապետում նրա ժողովրդի վրա, հակառակը՝ նպաստում են նրանց բարօրությանը և ուրախությանը (2 Կորնթացիներ 1։24)։ Ինչպես որ հովիվն է ջանասիրաբար հոգ տանում իր հոտի ամեն մի կենդանու մասին, այնպես էլ երեցներն են ձգտում անհատապես ճանաչել ժողովի յուրաքանչյուր անդամի (Առակներ 27։23

Սովորեցնում են մեզ, թե ինչպես կատարենք Աստծու կամքը։ Ամեն շաբաթ երեցները անցկացնում են ժողովի հանդիպումները, որ զորացնեն մեր հավատը (Գործեր 15։32)։ Այս նվիրված մարդիկ նաև առաջնորդություն են վերցնում քարոզչական գործում՝ մեզ հետ համագործակցելով և կրթելով, որ հմտանանք ծառայության բոլոր ձևերում։

Անհատապես քաջալերում են մեզ։ Ժողովի երեցները, որպեսզի օգնեն մեզ ամրացնելու Եհովայի հետ ունեցած մեր անձնական փոխհարաբերությունները, գուցե այցելեն մեզ կամ զրուցեն Թագավորության սրահում՝ առաջարկելով իրենց օգնությունը և մխիթարելով Սուրբ Գրքով (Հակոբոս 5։14, 15

Բացի ժողովում ունեցած պարտականություններից, շատ երեցներ աշխատում են և ունեն ընտանեկան պարտականություններ, որոնք նույնպես իրենցից ժամանակ և ուշադրություն են պահանջում։ Այս եղբայրները, որոնք տքնաջան աշխատում են, արժանի են մեր հարգանքին (1 Թեսաղոնիկեցիներ 5։12, 13

  • Ո՞րն է ժողովի երեցների դերը։

  • Ինչպե՞ս են երեցները անձնական հետաքրքրություն ցուցաբերում մեր նկատմամբ։

Իմացիր ավելին

Ինչպե՞ս են Եհովայի վկաների ժողովները կազմակերպված

Իմացեք այն մասին, թե ինչպես են նրանք կազմակերպված և ինչպես է դա հնարավորություն տալիս, որ նրանք առաջնորդություն և հրահանգներ ստանան։

Մկրտությունը և քո փոխհարաբերությունը Աստծու հետ

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ մկրտության համար։ Իմացիր, թե ինչ է այն խորհրդանշում և ինչպես այն պետք է տեղի ունենա։