Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

 ԴԱՍ 10

Ի՞նչ է ընտանեկան երկրպագությունը

Ի՞նչ է ընտանեկան երկրպագությունը

Կորեա

Բրազիլիա

Ավստրալիա

Գվինեա

Հին ժամանակներից ի վեր Եհովան ցանկանում է, որ ընտանիքի անդամներն իրար հետ ժամանակ անցկացնեն, որ ավելի մտերմանան և հոգևորապես ամրանան (2 Օրենք 6։6, 7)։ Այդ իսկ պատճառով Եհովայի վկաները շաբաթվա մեջ որոշակի ժամանակ են հատկացնում ընտանիքով միասին Եհովային երկրպագություն մատուցելու համար. հանգիստ մթնոլորտում քննարկում են հոգևոր հարցեր, որոնք հատկապես առնչվում են իրենց կարիքներին։ Եթե անգամ մենակ ես ապրում, կարող ես երկրպագություն մատուցել Եհովային՝ այդ ժամանակը տրամադրելով Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Կարող ես քննել ցանկացած թեմա։

Եհովայի հետ մտերմանալու ժամանակ է։ «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Մենք ավելի լավ ենք ճանաչում Եհովային, երբ նրա գրավոր Խոսքի մեջ կարդում ենք նրա հատկությունների և գործերի մասին։ Ընտանեկան երկրպագության սկզբում կարելի է միասին Աստվածաշունչը բարձրաձայն կարդալ։ Կարող եք հետևել Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման շաբաթական ծրագրին։ Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը կարող է կարդալ մեկական հատված, իսկ հետո բոլորը կքննարկեն, թե ինչ նոր բան սովորեցին։

Ընտանիքի անդամների հետ մտերմանալու ժամանակ է։ Կողակիցները, ինչպես նաև ծնողներն ու երեխաները մտերմանում են, երբ միասին ուսումնասիրում են Աստվածաշունչը։ Դա պետք է լինի շաբաթվա այն ուրախ ու թարմացնող իրադարձությունը, որին բոլորը կսպասեն անհամբերությամբ։ Կախված այն բանից, թե ինչ տարիքի երեխաներ ունեն, ծնողները նրանց համար հետաքրքիր թեմաներ կընտրեն՝ օգտվելով «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի հոդվածներից կամ մեր կայքից՝ jw.org։ Կարող եք խոսել այն խնդիրների մասին, որոնց բախվել են երեխաները դպրոցում, և միասին մտածել, թե ինչ լուծում տալ դրանց։ Կարող եք նաև դիտել մի ծրագիր JW Broadcasting (tv.jw.org) օնլայն հեռուստատեսությամբ և քննարկել այն։ Գուցե ցանկանաք նաև միասին սովորել ու երգել շաբաթվա հանդիպումների երգերը։ Հավանաբար ընտանիքի բոլոր անդամների համար հաճելի կլինի մի համեղ բան ճաշակել երկրպագությունից հետո։

Այն, որ ամեն շաբաթ ընտանիքը հատուկ ժամանակ է տրամադրում Եհովային երկրպագելուն, կօգնի բոլոր անդամներին ուրախություն ստանալու Աստծու Խոսքի ուսումնասիրությունից։ Եհովան օրհնում է նման ընտանիքի ներդրած միասնական ջանքերը (Սաղմոս 1։1–3

  • Ինչո՞ւ ենք ժամանակ հատկացնում ընտանեկան երկրպագությանը։

  • Ինչպե՞ս կարող են ծնողները ընտանեկան երկրպագությունը հաճելի դարձնել բոլորի համար։

Իմացիր ավելին

Ինչպե՞ս ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել

Սիրելու հարցում Հիսուսին պետք է ընդօրինակեն ամուսինները, կանայք, ծնողները և երեխաները։ Ի՞նչ ենք սովորում նրանից։?