Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

 ԴԱՍ 20

Ինչպե՞ս է Կառավարիչ մարմինը գործում այսօր

Ինչպե՞ս է Կառավարիչ մարմինը գործում այսօր

Առաջին դարի կառավարիչ մարմինը

Կարդում են կառավարիչ մարմնի նամակը

Առաջին դարում քրիստոնեական ժողովի բոլոր անդամները օծյալ քրիստոնյաներ էին, և Երուսաղեմի «առաքյալների ու երեցների» մի փոքր խումբ ծառայում էր որպես կառավարիչ մարմին, որը կարևոր որոշումներ էր կայացնում ի նպաստ բոլոր ժողովների (Գործեր 15։2)։ Նրանց կայացրած միաձայն որոշումը արդյունքն էր այն բանի, որ նրանք քննարկում էին, թե ինչ է ասում Սուրբ Գիրքը և թույլ էին տալիս, որ Աստծու ոգին առաջնորդի իրենց (Գործեր 15։25)։ Այսօր նույն կառույցն է գործում։

Դրա միջոցով կատարվում է Աստծու կամքը։ Օծյալ եղբայրները, ովքեր Կառավարիչ մարմնի անդամներ են, խոր հետաքրքրություն ունեն Աստծու Խոսքի հանդեպ, ինչպես նաև կազմակերպչական և հոգևոր հարցերը լուծելու մեծ փորձ։ Ամեն շաբաթ նրանք հանդիպում են՝ քննելու համաշխարհային եղբայրության կարիքներին առնչվող հարցեր։ Ինչպես որ առաջին դարում էր, այնպես էլ այսօր Աստվածաշնչի վրա հիմնված առաջնորդություն է տրվում նամակների, շրջագայող վերակացուների միջոցով և այլ կերպերով։ Սա նպաստում է այն բանին, որ Աստծու ժողովուրդը մտքով ու գործով միաբանված լինի (Գործեր 16։4, 5)։ Կառավարիչ մարմինը վերահսկում է հոգևոր սննդի պատրաստման գործը, խթանում է Թագավորության քարոզչության գործը և զբաղվում է պատասխանատու եղբայրների նշանակման հարցերով։

Այն հետևում է Աստծու ոգու առաջնորդությանը։ Կառավարիչ մարմինը հետևում է Տիեզերքի Գերիշխանի՝ Եհովայի և ժողովի գլխի՝ Հիսուսի առաջնորդությանը (1 Կորնթացիներ 11։3; Եփեսացիներ 5։23)։ Կառավարիչ մարմնի անդամները իրենց չեն համարում Աստծու ժողովրդի առաջնորդներ։ Ինչպես մյուս բոլոր օծյալ քրիստոնյաները, նրանք նույնպես «հետևում են Գառանը [Հիսուսին], ուր էլ որ նա գնա» (Հայտնություն 14։4)։ Կառավարիչ մարմինը շատ թանկ է գնահատում այն, որ մենք աղոթում ենք իրենց համար։

  • Ովքե՞ր էին կառավարիչ մարմնի անդամները առաջին դարում։

  • Ինչպե՞ս է Կառավարիչ մարմինը այսօր հետևում Աստծու առաջնորդությանը։

Իմացիր ավելին

Ո՞վ է Եհովայի վկաների հիմնադիրը

Կարդացեք այն մասին, թե ինչու Չարլզ Թեյզ Ռասելը նոր կրոնի հիմնադիր չէր։