Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

 ԴԱՍ 5

Ի՞նչ կտան քեզ քրիստոնեական հանդիպումները

Ի՞նչ կտան քեզ քրիստոնեական հանդիպումները

Արգենտինա

Սիերա Լեոնե

Բելգիա

Մալայզիա

Շատ մարդիկ այլևս չեն գնում կրոնական հանդիպումների, քանի որ չեն ստանում հոգևոր առաջնորդություն և մխիթարություն։ Այդ դեպքում դու ինչո՞ւ պետք է հաճախես քրիստոնեական հանդիպումներին, որոնք կազմակերպվում են Եհովայի վկաների կողմից։ Ի՞նչ կարող ես ստանալ՝ ներկա լինելով դրանց։

Ուրախություն, քանի որ շփվում ես սիրող և հոգատար մարդկանց հետ։ Առաջին դարում քրիստոնյաները հավաքվում էին խմբերով, որոնք կոչվում էին ժողովներ։ Նպատակն այն էր, որ միասին երկրպագեն Աստծուն, ուսումնասիրեն Սուրբ Գիրքը և քաջալերեն միմյանց (Եբրայեցիներ 10։24, 25)։ Նրանց մեջ սեր էր տիրում, քանի որ շրջապատված էին իսկական ընկերներով՝ իրենց հոգևոր եղբայրներով (2 Թեսաղոնիկեցիներ 1։3; 3 Հովհաննես 14)։ Այսօր մենք հետևում ենք նրանց օրինակին և զգում ենք այն ուրախությունը, որ զգացել են նրանք։

Օգուտներ, քանի որ սովորում ես՝ ինչպես կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։ Ինչպես աստվածաշնչյան ժամանակներում էր, այնպես էլ այսօր տղամարդիկ, կանայք և երեխաները հավաքվում են միասին։ Հմուտ ուսուցիչները Աստվածաշնչի միջոցով օգնում են մեզ տեսնելու, թե ինչպես կարող ենք մեր կյանքում կիրառել սուրբգրային սկզբունքները (2 Օրենք 31։12; Նեեմիա 8։8)։ Բոլորը կարող են մասնակցել քննարկումներին և միասին երգել։ Նման կերպով մենք արտահայտում ենք մեր հույսը (Եբրայեցիներ 10։23

Օրհնություն, քանի որ ամրանում է Աստծու հանդեպ ունեցած հավատդ։ Պողոս առաքյալը իր օրերի ժողովներից մեկին գրեց. «Փափագում եմ տեսնել ձեզ.... որ փոխադարձ քաջալերություն ստանանք միմյանց հավատով՝ ինչպես ձեր, այնպես էլ իմ» (Հռոմեացիներ 1։11, 12)։ Հանդիպումների ժամանակ հավատակիցների հետ պարբերաբար շփումը ամրացնում է մեր հավատն ու քրիստոնյային վայել կյանք վարելու վճռականությունը։

Մի՞թե չարժե ներկա լինել այս հանդիպումներին և անձամբ զգալ այս ամենը։ Քեզ սրտանց հրավիրում ենք մասնակցելու Եհովայի վկաների հաջորդ հանդիպմանը։ Ժողովի հանդիպումների ժամանակ գումար չի հավաքվում, իսկ մուտքն անվճար է։

  • Մեր հանդիպումները ի՞նչ նախօրինակ ունեն։

  • Ի՞նչ կարող ես ստանալ՝ ներկա լինելով քրիստոնեական հանդիպումներին։

Իմացիր ավելին

Ի՞նչ են անում Թագավորության սրահում

Այցելիր Թագավորության սրահ և իմացիր, թե մարդիկ ինչու են հավաքվում այնտեղ։

Եհովայի վկաների ժողովի հանդիպումները

Տեղեկացեք, թե որտեղ ենք մենք ժողովի հանդիպումներ անցկացնում և ինչպես ենք երկրպագություն մատուցում։