Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

 ԴԱՍ 14

Ի՞նչ դպրոցներ կան ռահվիրաների համար

Ի՞նչ դպրոցներ կան ռահվիրաների համար

Միացյալ Նահանգներ

«Գաղաադ» դպրոցը, Պատերսոն, Նյու Յորք

Պանամա

Աստվածապետական դպրոցները նոր չեն Եհովայի վկաների համար։ Հատուկ դպրոցներ են կազմակերպված նրանց համար, ովքեր իրենց ժամանակը լիարժեքորեն նվիրել են Թագավորության քարոզչության գործին, որպեսզի «ամբողջովին կատարեն իրենց ծառայությունը» (2 Տիմոթեոս 4։5

Ռահվիրայական ծառայության դպրոց։ Լիաժամ ծառայություն սկսելուց մեկ տարի հետո ռահվիրան հրավիրվում է վեցօրյա մի դասընթացի, որը կարող է անցկացվել մոտակա Թագավորության սրահում։ Այս դպրոցի նպատակն է օգնել ռահվիրային ավելի մտերմանալ Եհովայի հետ, ավելի արդյունավետ լինել ծառայության տարբեր ձևերում և շարունակել հավատարմորեն ծառայել։

Թագավորության քարոզիչների դպրոց։ Երկու ամիս տևող այս դասընթացի նպատակն է կրթել փորձառու ռահվիրաներին, ովքեր ցանկանում են ծառայել հեռավոր վայրերում՝ այնտեղ, որտեղ ավելի մեծ կարիք կա։ Իրենց պատրաստակամությամբ նրանք կարծես ասում են. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»՝ ընդօրինակելով երկրի վրա երբևէ ծառայած մեծագույն Ավետարանչին՝ Հիսուս Քրիստոսին (Եսայիա 6:8; Հովհաննես 7:29)։ Տնից հեռու քարոզիչները գուցե ստիպված լինեն ապրել ոչ այնքան հարմարավետ պայմաններում։ Մշակույթը, կլիման և ուտելիքը հնարավոր է բոլորովին տարբեր լինի նրանից, ինչին իրենք սովոր են։ Գուցե հարկ լինի նաև նոր լեզու սովորել։ Այս դպրոց հրավիրվողները՝ 23–65 տարեկան ամուրի եղբայրներն ու քույրերը, ինչպես նաև ամուսնական զույգերը, սովորում են հոգևոր հատկություններ զարգացնել, որոնք պետք կգան իրենց նշանակումներում, և ձեռք են բերում այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ ավելի մեծ ներդրում կունենան Եհովայի ծառայության և կազմակերպության գործունեության մեջ։

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց։ Եբրայերեն «գաղաադ» բառի նշանակությունը կապ ունի վկայության հետ։ 1943թ.-ին այս դպրոցի բացվելուց ի վեր ավելի քան 8000 շրջանավարտներ են որպես միսիոներներ ուղարկվել «մինչև երկրի ծայրերը» վկայություն տալու և մեծ հաջողությունների են հասել (Գործեր 13։47)։ Օրինակ՝ երբ մեր միսիոներները գնացին Պերու, այնտեղ ոչ մի ժողով չկար։ Հիմա այդ երկրում կան 1000-ից ավել ժողովներ։ Իսկ երբ միսիոներները սկսեցին ծառայել Ճապոնիայում, այնտեղ գտնվող Վկաների թիվը տասի էլ չէր հասնում։ Բայց այսօր այն անցնում է 200000-ը։ 5-ամսյա կրթական ծրագրի ժամանակ ուսանողները խորությամբ ուսումնասիրում են Աստվածաշունչը։ Այստեղ սովորելու են հրավիրվում հատուկ ռահվիրաները, մասնաճյուղերում ծառայողները, շրջանային վերակացուները իրենց կանանց հետ, ինչպես նաև այն միսիոներները, ովքեր «Գաղաադի» շրջանավարտ չեն եղել։ Ինտենսիվ դասընթացը կրթում է նրանց, որ լինեն սյուներ համաշխարհային գործում։

  • Ո՞րն է Ռահվիրայական ծառայության դպրոցի նպատակը։

  • Ո՞ւմ համար է նախատեսված Թագավորության քարոզիչների դպրոցը։

Իմացիր ավելին

Եհովայի վկաներ—Կազմակերպված հռչակում են բարի լուրը

Եհովայի վկաները հայտնի են Աստվածաշնչի համաշխարհային կրթական գործունեությամբ։ Ինչպե՞ս է նրանց գործունեությունը կազմակերպվում և ֆինանսավորվում։

Թագավորի ծառաները կրթություն են ստանում

Ինչպե՞ս են Աստվածապետական դպրոցներն օգնում Թագավորության քարոզիչներին կատարելու իրենց պատասխանատվությունները։