Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր

 ԴԱՍ 3

Ինչպե՞ս Աստվածաշնչի ճշմարտությունները կրկին փայլեցին

Ինչպե՞ս Աստվածաշնչի ճշմարտությունները կրկին փայլեցին

Աստվածաշունչ ուսումնասիրողներ, 1870-ականներ

Առաջին «Դիտարան» պարբերագիրը, 1879

«Դիտարան» պարբերագիրը այսօր

Աստվածաշնչում կանխագուշակված էր, որ Քրիստոսի մահից հետո սուտ ուսուցիչներ դուրս կգան վաղ քրիստոնյաների միջից և կաղավաղեն աստվածաշնչյան ճշմարտությունները (Գործեր 20։29, 30)։ Ժամանակի ընթացքում հենց այդպես էլ եղավ։ Այդ սուտ ուսուցիչները Հիսուսի սովորեցրածները խառնեցին կեղծ կրոնական գաղափարների հետ, և առաջ եկավ կեղծ քրիստոնեությունը (2 Տիմոթեոս 4։3, 4)։ Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ այսօր ճիշտ ենք հասկանում այն, ինչ իրականում սովորեցնում է Աստվածաշունչը։

Եկավ ժամանակը, որ Եհովան բացահայտի ճշմարտությունը։ Նա նախապես հայտնել էր, որ վերջին ժամանակում «շատերը կքննեն [Սուրբ Գիրքը], ու ճշմարիտ գիտելիքները կշատանան» (Դանիել 12։4)։ 1870-ին մի խումբ մարդիկ, ովքեր ճշմարտությունն էին փնտրում, հասկացան, որ շատ եկեղեցական ուսմունքներ սուրբգրային հիմք չունեն։ Այդ պատճառով նրանք սկսեցին խորապես ուսումնասիրել Աստվածաշունչը՝ հասկանալու համար աստվածաշնչյան ուսմունքները։ Եվ Եհովան օրհնեց նրանց ջանքերը։

Անկեղծ տղամարդիկ ուշադրությամբ քննեցին Աստվածաշունչը։ Այս նախանձախնդիր Աստվածաշունչ ուսումնասիրողները Աստծու Խոսքը քննում էին այնպիսի մեթոդով, որը կիրառում ենք մենք առայսօր՝ շարունակելով նրանց գործը։ Նրանք ուսումնասիրում էին Աստվածաշունչը թեմատիկ կարգով։ Երբ Սուրբ Գրքում հանդիպում էին դժվարըմբռնելի հատվածի, ուրիշ համարներ էին փնտրում, որոնք կօգնեին այն հասկանալու։ Իսկ երբ եզրահանգման էին գալիս, որը ներդաշնակ էր ամբողջ Աստվածաշնչին, գրի էին առնում այն։ Այդպիսով թույլ տալով, որ Աստծու Խոսքը բացատրի ինքն իրեն՝ նրանք կրկին փայլեցրին հոգևոր ճշմարտություններն Աստծու անվան և Թագավորության մասին, մարդկության և երկրի առնչությամբ ունեցած նրա նպատակի, մահացածների վիճակի և հարության հույսի մասին։ Այդ փնտրտուքները ազատագրեցին նրանց բազմաթիվ կեղծ հավատալիքներից և սովորույթներից (Հովհաննես 8։31, 32

1879թ.-ին Աստվածաշունչ ուսումնասիրողները գիտակցեցին՝ եկել է ժամանակը, որ ճշմարտությունները իմանան բոլորը։ Ուստի հենց այդ թվականից սկսած էլ նրանք հրատարակեցին մի պարբերագիր, որը լույս է տեսնում մինչ օրս՝ «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը» պարբերագիրը։ Այժմ մենք Աստվածաշնչի ճշմարտությունները հայտնում ենք մարդկանց ավելի քան 240 երկրներում 750-ից ավելի լեզուներով։ Երբևէ աստվածաշնչյան ճշմարտությունների լույսն այսքան վառ չի փայլել։

  • Քրիստոսի մահից հետո աստվածաշնչյան ճշմարտությունների հետ ի՞նչ եղավ։

  • Ինչի՞ շնորհիվ կարողացանք փայլեցնել Աստծու Խոսքի ճշմարտությունները։