Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Բարի լուր Աստծուց

 Դաս 10

Ո՞րն է ճշմարիտ կրոնը

Ո՞րն է ճշմարիտ կրոնը

«Զգուշացեք սուտ մարգարեներից» (ՄԱՏԹԵՈՍ 7։15)

«Նրանք հրապարակորեն հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, սակայն իրենց գործերով ուրանում են նրան» (ՏԻՏՈՍ 1։16)

1. Միայն մե՞կ ճշմարիտ կրոն կա։

Հիսուսը իր հետևորդներին սովորեցրեց միայն մեկ երկրպագության ձևի՝ ճշմարիտ կրոնի մասին։ Աստծու Որդին այն նմանեցրեց մի ճանապարհի, որը հավիտենական կյանքի է առաջնորդում, և ասաց. «Քչերն են այն գտնողները» (Մատթեոս 7։14)։ Աստված ընդունում է միայն այն երկրպագությունը, որը հիմնված է իր ճշմարիտ Խոսքի վրա։ Ուստի բոլոր ճշմարիտ երկրպագուներին միավորում է «մեկ հավատ»։ Կարդա՛ Հովհաննես 4։23, 24; 14։6; Եփեսացիներ 4։4, 5։

2. Ի՞նչ ասաց Հիսուսը կեղծ քրիստոնյաների մասին։

Հիսուսը նախազգուշացրեց, որ կեղծ մարգարեները աղավաղելու են քրիստոնեությունը։ Նրանք առաջին հայացքից նման են լինելու ճշմարիտ երկրպագուներին և պնդելու են, թե իրենց կրոնը քրիստոնեական է։ Բայց դու կարող ես տարբերել նման մարդկանց իսկական քրիստոնյաներից։ Ինչպե՞ս։ Ճշմարիտ երկրպագուները անկեղծ քրիստոնյաներ են, որոնց կարելի է բնորոշել իրենց հատկություններից և գործերից։ Կարդա՛ Մատթեոս 7։13–23։

3. Ինչպե՞ս կարող ես բնորոշել ճշմարիտ երկրպագուներին։

Քննենք հինգ բնորոշող նշան։

  • Ճշմարիտ երկրպագուները ընդունում են, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։ Նրանք ձգտում են ապրել աստվածաշնչյան սկզբունքների համաձայն։ Ուստի ճշմարիտ կրոնը տարբերվում է կեղծ կրոնից, որը հիմնված է մարդկային գաղափարների վրա (Մատթեոս 15։7–9)։ Ճշմարիտ երկրպագուները  չեն քարոզում մի բան և անում մեկ այլ բան։ Կարդա՛ Հովհաննես 17։17; 2 Տիմոթեոս 3։16, 17։

  • Հիսուսի ճշմարիտ հետևորդները փառավորում են Աստծու անունը՝ Եհովա։ Հիսուսը փառավորեց Աստծու անունը՝ այն հայտնի դարձնելով։ Նա օգնեց մարդկանց ճանաչելու Աստծուն և սովորեցրեց աղոթել Աստծու անվան սրբացման համար (Մատթեոս 6։9)։ Ձեր տարածքում ո՞ր կրոնն է ճանաչեցնում Աստծու անունը։ Կարդա՛ Հովհաննես 17։26; Հռոմեացիներ 10։13, 14։

  • Ճշմարիտ քրիստոնյաները քարոզում են Աստծու Թագավորության մասին։ Աստված ուղարկեց Հիսուսին քարոզելու Թագավորության բարի լուրը։ Աստծու Թագավորությունը մարդկության միակ հույսն է։ Հիսուսը շարունակեց քարոզել այդ լուրը մինչև իր մահը (Ղուկաս 4։43; 8։1; 23։42, 43)։ Նա ասաց, որ իր հետևորդները նույնպես կքարոզեն այն։ Եթե որևէ մեկը մոտենա քեզ և սկսի խոսել Աստծու Թագավորության մասին, ի՞նչ ես կարծում, ո՞ր կրոնի անդամ կլինի նա։ Կարդա՛ Մատթեոս 24։14։

  • Հիսուսի հետևորդները այս չար աշխարհի մասը չեն։ Քեզ կօգնի նրանց բնորոշել նաև այն, որ նրանք միջամուխ չեն լինում քաղաքականությանը և չեն մասնակցում հասարակական ընդհարումներին (Հովհաննես 17։16)։ Նրանք նաև չեն որդեգրում աշխարհին բնորոշ վնասակար սովորություններն ու ոգին։ Կարդա՛ Հակոբոս 4։4։

  • Ճշմարիտ քրիստոնյաները իսկական սեր են դրսևորում բոլորի հանդեպ։ Աստվածաշունչը նրանց սովորեցնում է հարգել բոլոր ազգերի մարդկանց։ Ի տարբերություն կեղծ կրոնների, որոնք հաճախ բացահայտորեն թիկունք են կանգնել ազգերի միջև մղվող պատերազմներին, ճշմարիտ երկրպագուները չեն մասնակցում դրանց (Միքիա 4։1–3)։ Փոխարենը՝ ճշմարիտ քրիստոնյաները անշահախնդրորեն իրենց ժամանակն ու միջոցներն են տրամադրում մարդկանց օգնելու և մխիթարելու համար։ Կարդա՛ Հովհաննես 13։34, 35; 1 Հովհաննես 4։20։

4. Ինչպե՞ս կարող ես ճանաչել ճշմարիտ կրոնը։

Ի՞նչ ես կարծում, ո՞ր կրոնն է իր բոլոր ուսմունքները հիմնում Աստծու Խոսքի վրա, պատվում Աստծու անունը և քարոզում Աստծու Թագավորության մասին՝ ասելով, որ այն մարդկության միակ հույսն է։ Ո՞ր խումբն է սեր դրսևորում և խուսափում պատերազմներից։ Կարդա՛ 1 Հովհաննես 3։10–12։

 

Իմացիր ավելին

Աստծուն ընդունելի երկրպագությունը

Նկատի առեք վեց առանձնահատկություն, որոնց շնորհիվ հնարավոր է ճանաչել ճշմարիտ կրոնը դավանողներին։