Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Բարի լուր Աստծուց

 Դաս 9

Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել

Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել

1. Օրինական ամուսնությունը ինչո՞ւ է կարևոր երջանիկ ընտանիք ունենալու համար։

Բարի լուրը Եհովայից է՝ երջանիկ Աստծուց, որը ցանկանում է ընտանիքներին երջանիկ տեսնել (1 Տիմոթեոս 1։11)։ Նա է հիմնել ամուսնական կառույցը։ Օրինական ամուսնությունը կարևոր է ընտանեկան երջանկության համար, քանի որ այն երեխաներին մեծացնելու համար ապահով միջավայր է ստեղծում։ Քրիստոնյաները պետք է հետևեն ամուսնության գրանցման վերաբերյալ իրենց երկրի օրենքներին։ Կարդա՛ Ղուկաս 2։1, 4, 5։

Աստված ցանկանում է, որ ամուսնությունը լինի հարատև միություն տղամարդու և կնոջ միջև։ Եհովան ուզում է, որ ամուսինները հավատարիմ լինեն իրար (Եբրայեցիներ 13։4)։ Նա ատում է ապահարզանը (Մաղաքիա 2։16)։ Բայց թույլ է տալիս, որ քրիստոնյաները ամուսնալուծվեն և վերամուսնանան, եթե կողակիցը պոռնկություն է գործել։ Կարդա՛ Մատթեոս 19։3–6, 9։

2. Ինչպե՞ս պետք է կողակիցները վերաբերվեն իրար։

Եհովան տղամարդուն ու կնոջը ստեղծել է այնպես, որ լրացնեն իրար (Ծննդոց 2։18)։ Որպես տան գլուխ՝ ամուսինը պետք է առաջնորդություն վերցնի ընտանիքի նյութական կարիքները ապահովելու և Աստծու մասին սովորեցնելու հարցում։ Նա պետք է անձնազոհ սեր դրսևորի իր կնոջ հանդեպ։ Կողակիցները պետք է սիրեն ու հարգեն միմյանց։ Ընտանեկան երջանկությանը նպաստում է նաև այն, որ զույգը սովորում է ներել իրար, քանի որ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք անկատար են։ Կարդա՛ Եփեսացիներ 4։31, 32; 5։22–25, 33; 1 Պետրոս 3։7։

3. Պե՞տք է արդյոք կողակիցները հեռանան իրարից, եթե երջանիկ չեն։

Եթե ամուսնական կյանքում խնդիրներ ունեք, երկուսդ էլ պետք է ձգտեք սիրով վերաբերվել իրար (1 Կորնթացիներ 13։4, 5)։ Աստծու Խոսքը չի ասում, որ առանձին ապրելը ամուսնական  կյանքում սովորաբար ծագող խնդիրներին լուծում տալու միջոց է։ Կարդա՛ 1 Կորնթացիներ 7։10–13։

4. Երեխանե՛ր, ի՞նչ է Աստված պահանջում ձեզանից։

Եհովան ուզում է, որ դու երջանիկ լինես։ Նա լավագույն խորհուրդներն է տալիս, որոնց հետևելով՝ կվայելես քո պատանեկությունը։ Նա ցանկանում է, որ դու լսես քո ծնողներին, որոնք կյանքի փորձ ունեն ու ավելի իմաստուն են, որովհետև դա կնպաստի քո բարօրությանը (Կողոսացիներ 3։20)։ Եհովան նաև ուզում է, որ զգաս այն ուրախությունը, որը բխում է քո Ստեղծչին և իր Որդուն հաճելի բաներ անելուց։ Կարդա՛ Ժողովող 11։9–12։1; Մատթեոս 19։13–15; 21։15, 16։

5. Ծնողնե՛ր, ինչպե՞ս կարող են ձեր երեխաները երջանիկ լինել։

Դուք պետք է ջանադրաբար աշխատեք, որ ապահովեք ձեր երեխաներին սննդով, կացարանով և հագուստով (1 Տիմոթեոս 5։8)։ Բայց եթե ուզում եք, որ ձեր երեխաները երջանիկ լինեն, նաև պետք է նրանց մեջ սերմանեք Աստծու հանդեպ սեր և նրա Խոսքից սովորելու ձգտում (Եփեսացիներ 6։4)։ Աստծու հանդեպ սեր ցուցաբերելու ձեր անձնական օրինակը կարող է մեծ ազդեցություն թողնել երեխայի վրա։ Իսկ Աստծու Խոսքի վրա հիմնված խրատը կարող է ճիշտ մտածելակերպ զարգացնել երեխայի մեջ։ Կարդա՛ 2 Օրենք 6։4–7; Առակներ 22։6։

Երեխաները ոգևորվում են, երբ դուք քաջալերում և գովում եք նրանց։ Երբեմն էլ կարիք է լինում նրանց ուղղելու և պատժելու։ Այսպիսի դաստիարակությունը պաշտպանում է այն վարքից, որը կարող է զրկել նրանց երջանկությունից (Առակներ 22։15)։ Սակայն դաստիարակել չի նշանակում լինել դաժան և կոպիտ։ Կարդա՛ Կողոսացիներ 3։21։

Եհովայի վկաները հրատարակել են գրքեր, որոնք հատկապես նախատեսված են ծնողներին և երեխաներին օգնելու համար։ Այդ գրքերը հիմնված են Աստվածաշնչի վրա։ Կարդա՛ Սաղմոս 19։7, 11։

 

Իմացիր ավելին

Երջանիկ ամուսնություն ունենալու համար հետևեք Աստծու խորհուրդներին

Երկու պարզ հարցեր կօգնեն քեզ բարելավելու ամուսնական կյանքդ։

Ինչպես լուծել խնդիրները

Ձեզանից է կախված՝ ձեր ամուսնական կապը կլինի ամուր, թե թույլ, դուք կլինեք ուրախ, թե տխուր։

Ինչպե՞ս ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել

Սիրելու հարցում Հիսուսին պետք է ընդօրինակեն ամուսինները, կանայք, ծնողները և երեխաները։ Ի՞նչ ենք սովորում նրանից։?