Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Բարի լուր Աստծուց

 Դաս 14

Ի՞նչ նպատակով է Աստված կազմակերպություն հիմնել

Ի՞նչ նպատակով է Աստված կազմակերպություն հիմնել

1. Ինչո՞ւ Աստված կազմավորեց հին Իսրայել ազգը։

Աստված Աբրահամ նահապետի սերունդներից մի ազգ կազմավորեց, որը կոչվեց Իսրայել։ Աստված նրանց օրենքներ ու կանոններ տվեց։ Իսրայել ազգին էր վստահված ճշմարիտ երկրպագություն մատուցելու և Աստծու խոսքը պահելու առանձնաշնորհումը (Սաղմոս 147։19, 20)։ Այդպիսով բոլոր ազգերի մարդիկ կարող էին օրհնվել այս ազգի միջոցով։ Կարդա՛ Ծննդոց 22։18։

Աստված ընտրեց իսրայելացիներին, որ իր վկաները լինեն։ Այս ազգի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ օրհնվում՝ հնազանդվելով Աստծու օրենքներին (2 Օրենք 4։6)։ Իսրայելացիների միջոցով պետք է մյուս ազգերը ճանաչեին ճշմարիտ Աստծուն։ Կարդա՛ Եսայիա 43։10, 12։

2. Ինչո՞ւ կազմավորվեց ճշմարիտ քրիստոնյաների ժողովը։

Ժամանակի ընթացքում Իսրայել ազգը կորցրեց Աստծու հավանությունը, և Եհովան նրա փոխարեն ընտրեց քրիստոնեական ժողովը (Մատթեոս 21։43; 23։37, 38)։ Հիմա իսրայելացիների փոխարեն ճշմարիտ քրիստոնյաներն են ծառայում որպես Եհովայի վկաներ։ Կարդա՛ Գործեր 15։14, 17։

Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին քարոզել և բոլոր ազգերից աշակերտներ պատրաստել (Մատթեոս 10։7, 11; 24։14; 28։19, 20)։ Այսօր՝ այս համակարգի վախճանին, այդ գործը իր գագաթնակետին է հասնում։ Առաջին անգամ պատմության մեջ Եհովան բոլոր ազգերից միլիոնավոր մարդկանց միավորել է ճշմարիտ երկրպագության մեջ (Հայտնություն 7։9, 10)։ Ճշմարիտ քրիստոնյաները համախմբված են մի կազմակերպության մեջ, որ քաջալերեն և օգնեն իրար։ Աշխարհի տարբեր ծայրերում իրենց հանդիպումների ժամանակ նրանք նույն աստվածաշնչյան կրթությունն են ստանում։ Կարդա՛ Եբրայեցիներ 10։24, 25։

 3. Ինչպե՞ս է սկսվել Եհովայի վկաների գործունեությունը մեր ժամանակներում։

Մեր օրերի Եհովայի վկաների գործունեությունը սկսվել է 1870-ականներին։ Աստվածաշունչ ուսումնասիրողների մի փոքր խումբ սկսեց բացահայտել դարերի փոշու տակ «պահված» սուրբգրային ճշմարտությունները։ Նրանք հասկացան, որ Հիսուսը քրիստոնեական ժողովը կազմավորել էր բարի լուրը քարոզելու համար։ Ուստի սկիզբ դրեցին աշխարհով մեկ Թագավորությունը քարոզելու գործին։ 1931թ.-ին նրանք ընդունեցին «Եհովայի վկաներ» անունը։ Կարդա՛ Գործեր 1։8; 2։1, 4; 5։42։

4. Ինչպե՞ս են կազմակերպված Եհովայի վկաները։

Առաջին դարում տարբեր վայրերում ժողովներ էին կազմավորվել, որոնք առաջնորդություն էին ստանում կառավարիչ մարմնից. այն կազմված էր հոգևոր հասուն տղամարդկանցից, ովքեր Հիսուսին ընդունում էին որպես ժողովի Գլուխ (Գործեր 16։4, 5)։ Նմանապես այսօր ամբողջ աշխարհում Եհովայի վկաները առաջնորդություն են ստանում փորձառու երեցներից կազմված Կառավարիչ մարմնից։ Այն վերահսկում է Եհովայի վկաների մասնաճյուղերի աշխատանքը, որտեղ թարգմանվում, տպագրվում են Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված նյութեր ավելի քան 600 լեզուներով և որոնց միջոցով այդ հրատարակությունները տարածվում են։ Այսպիսով Կառավարիչ մարմինը կարողանում է քաջալերել և առաջնորդել աշխարհի ավելի քան 100000 ժողովներին։ Յուրաքանչյուր ժողովում Աստվածաշնչի պահանջներին համապատասխանող տղամարդիկ ծառայում են երեցներ, կամ՝ վերակացուներ։ Այս տղամարդիկ սիրով հոգ են տանում Աստծու հոտին։ Կարդա՛ 1 Պետրոս 5։2, 3։

Մենք՝ Եհովայի վկաներս, կազմակերպված ենք, որպեսզի հայտնենք բարի լուրը և աշակերտներ պատրաստենք։ Առաքյալների նման՝ մենք քարոզում ենք մարդկանց տնից տուն (Գործեր 20։20)։ Մենք նաև ճշմարտությունը սիրողներին առաջարկում ենք Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Եհովայի վկաների կազմակերպությունը պարզապես մարդկանց խումբ չէ, մենք մի ընտանիք ենք, ունենք սիրառատ Հայր և քույր-եղբայրների նման հոգ ենք տանում իրար մասին (2 Թեսաղոնիկեցիներ 1։3)։ Քանի որ Եհովայի ժողովուրդը կազմակերպված է Աստծուն հաճեցնելու և ուրիշներին օգնելու համար, այն ամենաերջանիկ ընտանիքն է երկրի վրա։ Կարդա՛ Սաղմոս 33։12; Գործեր 20։35։

 

Իմացիր ավելին

Մնա Աստծու սիրո մեջ

Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Աստծուն և երախտապարտ ենք նրան այն ամենի համար, ինչ նա արել է։

Ովքե՞ր են Եհովայի վկաները

Քանի՞ Եհովայի վկայի ես ճանաչում։ Իսկապե՞ս գիտես, թե ովքեր ենք մենք։