Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Բարի լուր Աստծուց

 Դաս 13

Ի՞նչ է լինելու կրոններին

Ի՞նչ է լինելու կրոններին

1. Բոլո՞ր կրոններն են լավը։

Անկեղծ մարդիկ կան բոլոր կրոններում։ Այն, որ Աստված տեսնում է այդ մարդկանց և հոգ է տանում նրանց մասին, բարի լուր է։ Սակայն ցավալի է, որ կրոնի անունով չար գործեր են արվել (2 Կորնթացիներ 4։3, 4; 11։13–15)։ Լրատվական տեղեկությունների համաձայն՝ որոշ կրոններ նույնիսկ ներքաշվել են ահաբեկչության, ցեղասպանության, պատերազմների մեջ, շահագործել են երեխաներին և մանկապղծությամբ են զբաղվել։ Ի՜նչ մեծ ցավ է դա պատճառել նրանց, ովքեր անկեղծորեն հավատում են Աստծուն։ Կարդա՛ Մատթեոս 24։3–5, 11, 12։

Եթե ճշմարիտ կրոնը փառք է բերում Աստծուն, ապա կեղծ կրոնը անարգում է նրան։ Այն սովորեցնում է ուսմունքներ, որոնք աստվածաշնչյան հիմք չունեն, օրինակ՝ կեղծ գաղափարներ Աստծու և մահացածների վիճակի վերաբերյալ։ Սակայն Եհովան ուզում է, որ մարդիկ ճշմարտությունն իմանան իր մասին։ Կարդա՛ Եզեկիել 18։4; 1 Տիմոթեոս 2։3–5։

2. Ի՞նչ է լինելու կրոններին։

Կրոնները չեն կարող խաբել Աստծուն՝ պնդելով, թե սիրում են նրան, մինչդեռ իրականում սիրում են Սատանայի աշխարհը (Հակոբոս 4։4)։ Աստծու Խոսքը բոլոր կեղծ կրոններին կոչում է «Մեծ Բաբելոն»։ Բաբելոնը այն հին քաղաքի անունն էր, որտեղ Նոյի ջրհեղեղից հետո սկիզբ էր առել կեղծ կրոնը։ Շուտով Աստված անսպասելիորեն վերջ է դնելու կրոններին, որոնք մոլորեցնում և ճնշման տակ են պահում մարդկանց։ Կարդա՛ Հայտնություն 17։1, 2, 5, 16, 17; 18։8։

Սակայն Եհովան չի մոռացել անկեղծ մարդկանց, որոնք աշխարհով մեկ ցրված են կեղծ կրոնների մեջ։ Նա համախմբում է նրանց՝ սովորեցնելով ճշմարտությունը։ Կարդա՛ Միքիա 4։2, 5։

Ճշմարիտ կրոնը միավորում է մարդկանց

 3. Ի՞նչ պետք է անեն անկեղծ մարդիկ։

Եհովան հոգ է տանում նրանց մասին, ովքեր սիրում են այն, ինչ ճշմարիտ է և բարի։ Նա հորդորում է, որ անհապաղ դուրս գան կեղծ կրոնից։ Աստծուն սիրող մարդիկ պատրաստ են փոփոխություններ անելու նրան հաճեցնելու համար։ Կարդա՛ Հայտնություն 18։4։

Երբ առաջին դարում մարդիկ առաքյալներից լսում էին բարի լուրը, ուրախությամբ էին արձագանքում։ Եհովան նրանց սովորեցնում էր ապրել կյանքի նոր ուղով՝ երջանիկ, իմաստալից կյանքով, որը հրաշալի ապագայի հույս է տալիս։ Նրանք լավ օրինակ են մեզ համար, քանի որ արձագանքել են բարի լուրին՝ Եհովային իրենց կյանքում առաջին տեղում դնելով։ Կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 1։8, 9; 2։13։

Եհովան իր երկրպագուների ընտանիք է ընդունում նրանց, ովքեր թողնում են կեղծ կրոնը։ Եթե ընդունես Եհովայի ջերմ հրավերը, կունենաս լավ փոխհարաբերություններ նրա հետ, Աստծուն նվիրված երկրպագուներից կազմված նոր, սիրող ընտանիք և հավիտենական կյանքի հույս։ Կարդա՛ Մարկոս 10։29, 30; 2 Կորնթացիներ 6։17, 18։

4. Ինչպե՞ս է Աստված ուրախությամբ լցնելու ողջ երկիրը։

Կեղծ կրոնի գալիք կործանումը բարի լուր է, քանի որ ողջ աշխարհը կազատվի նրա ճիրաններից։ Այլևս երբեք կեղծ կրոնը չի մոլորեցնի և չի պառակտի մարդկանց։ Բոլոր մարդիկ միասնաբար կերկրպագեն միակ ճշմարիտ Աստծուն։ Կարդա՛ Հայտնություն 18։20, 21; 21։3, 4։

 

Իմացիր ավելին

Աստծուն ընդունելի երկրպագությունը

Նկատի առեք վեց առանձնահատկություն, որոնց շնորհիվ հնարավոր է ճանաչել ճշմարիտ կրոնը դավանողներին։

Ճշմարիտ երկրպագության կողմը կանգնիր

Ի՞նչ դժվարությունների թերևս բախվես, երբ քո հավատալիքների մասին պատմես ուրիշներին։ Ինչպե՞ս կարող ես առանց վիրավորելու խոսել նրանց հետ։