Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ամփոփումներ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքից

9. Աշխարհի վերջը մո՞տ է

9. Աշխարհի վերջը մո՞տ է

1 ԵՀՈՎԱՆ ՀԱՅՏՆՈՒՄ Է ՄԵԶ, ԹԵ ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՊԱԳԱՅՈՒՄ

«Ես ամենասկզբից ասում եմ այն, ինչ լինելու է վերջում, ու վաղեմի ժամանակներից այն, ինչը դեռ չի եղել» (Եսայիա 46։10

Ի՞նչ է մեզ հայտնի աշխարհի վերջի մասին։

  • Դանիել 7։13, 14

    1914 թ.-ին Հիսուսը երկնքում Թագավոր է դարձել։

  • Մատթեոս 24։3–14

    Հիսուսը կանխագուշակել էր, որ մարդկության համար ծանր ժամանակներ են գալու։

  • Հայտնություն 12։7–9, 12

    Երկնքում Թագավոր դառնալուց շատ չանցած՝ Հիսուսը Սատանային երկնքից ցած նետեց երկրի վրա։ Սատանան զայրացած է, քանի որ «քիչ ժամանակ» է մնացել, որ Աստված վերջ դնի նրա իշխանությանը։

2 ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՈՒՄ

«Ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը» (Մատթեոս 24։3

Տեսնո՞ւմ ես աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը։

  • Մատթեոս 24։7; Ղուկաս 21։11

    Պատմության մեջ երբեք այսքան շատ պատերազմներ, սովեր, երկրաշարժեր և համաճարակներ չեն եղել։

  • 2 Տիմոթեոս 3։1–5

    Պողոս առաքյալը նկարագրել է, թե ինչպիսին են լինելու մարդիկ վերջին օրերում։

  • Դանիել 12։4

    Աստծու օգնությամբ նրա ժողովուրդը այսօր ավելի խորությամբ է հասկանում Աստվածաշունչը, քան նախկինում։

  • Մատթեոս 24։14

    Երկրագնդով մեկ քարոզվում է Թագավորության բարի լուրը։

3 ԱՆՀԱՊԱՂ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ՀԱՃԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Եհովայի օրը գալու է ճիշտ այնպես, ինչպես գողը գիշերով» (1 Թեսաղոնիկեցիներ 5։2

Քանի որ վերջը շատ մոտ է, ի՞նչ պետք է անես։

  • Հովհաննես 17։3

    Լուրջ վերաբերվիր Աստվածաշնչի ուսումնասիրությանը։

  • Եբրայեցիներ 10։24, 25

    Հաճախիր Եհովայի վկաների հանդիպումներին, որպեսզի ավելի շատ բան սովորես։

  • Հակոբոս 4։8

    Փոփոխություններ արա քո կյանքում, որպեսզի ավելի մտերմանաս Աստծու հետ։

  • Ղուկաս 21։34–36

    Կյանքդ կենտրոնացրու Եհովային ծառայելու վրա և թույլ մի՛ տուր, որ որևէ բան շեղի քեզ։