Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ամփոփումներ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքից

8. Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

8. Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

1 ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է

«Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9–13

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։

2 ՀԻՍՈՒՍԸ ԿԼԻՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐԸ

«Խեղճերին արդարությամբ կդատի» (Եսայիա 11։4

Ինչո՞ւ կարելի է ասել, որ Հիսուսը լավագույն ղեկավարն է։

  • 1 Տիմոթեոս 6։16

    Մարդկանց միջից ընտրված ցանկացած ղեկավար ի վերջո մահանում է, բայց Հիսուսը երբեք չի մահանա։ Այն բոլոր բարիքները, որ Հիսուսը կանի մեզ համար, կմնան հավիտյան։

  • Եսայիա 11։2–4

    Հիսուսը ցանկացած կառավարչից անհամեմատ ավելի շատ բարիք կարող է անել։ Հիսուսը շատ ավելի զորեղ է, քան բոլոր ղեկավար մարդիկ միասին վերցրած։ Նա արդար է ու կարեկից։

3 ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ԿԻՐԱԳՈՐԾՎԻ ԱՍՏԾՈՒ ԿԱՄՔԸ

«Երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու» (Դանիել 2։44

Թագավորությունն ի՞նչ է արդեն իսկ իրագործել։ Ի՞նչ կանի այն ապագայում։

  • Հայտնություն 12։7–12

    1914 թ.-ին Թագավոր նշանակվելուց հետո Հիսուսը Սատանային երկնքից ցած նետեց երկրի վրա։ Դա է պատճառը, որ ամբողջ աշխարհում այսքան շատ ցավ, տառապանք և դժվարություններ կան։

  • Ժողովող 8։9; Հայտնություն 16։16

    Արմագեդոնին Աստծու Թագավորությունը կկործանի այս բոլոր դաժան ու անարդար մարդկային կառավարությունները։

  • Սաղմոս 37։10

    Բոլոր չարագործ մարդիկ կոչնչացվեն։

  • Հայտնություն 22։1–3

    Երբ Աստծու Թագավորությունը սկսի ղեկավարել երկիրը, ոչ ոք չի հիվանդանա ու չի մահանա, և բոլոր մարդիկ կմեծարեն Աստծու անունը։