Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ամփոփումներ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքից

7. Հարություն է լինելու

7. Հարություն է լինելու

1 ԵՀՈՎԱՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ Է ՄԱՀԸ

«Վերջին թշնամին մահն է, որ պետք է ոչնչացվի» (1 Կորնթացիներ 15։26

Աստվածաշունչը ի՞նչ հույս է տալիս մահացածների վերաբերյալ։

  • 2 Կորնթացիներ 1։3, 4

    Երբ մեր ընտանիքի անդամներից մեկը կամ մտերիմ ընկերը մահանում է, մեզ անզոր ենք զգում։ Բայց Աստվածաշունչը իրական մխիթարություն է տալիս։

  • Եսայիա 25։8; 26։19

    Եհովան զորություն ունի մեկընդմիշտ վերացնելու մահը։ Նա նաև կարող է կրկին կյանք տալ նրանց, ովքեր արդեն մահացել են։

2 ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՎՍՏԱՀ ԼԻՆԵԼ, ՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ

«Աղջի՛կ, վե՛ր կաց» (Մարկոս 5։41

Ի՞նչ հիմքեր ունենք հավատալու հարությանը։

  • Հովհաննես 11։1–44

    Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին։

  • Մարկոս 5։22–24, 35–42

    Հիսուսը հարություն տվեց փոքրիկ աղջկան։

  • Հովհաննես 11։41, 42

    Հիսուսը հարություն էր տալիս մահացածներին Եհովայից ստացած զորությամբ։

  • Հովհաննես 12։9–11

    Շատերն իրենց աչքերով են տեսել, որ Հիսուսը հարություն է տվել մահացածներին։ Անգամ նրա թշնամիները գիտեին, որ նա կարող է դա անել։

3 ԵՀՈՎԱՆ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻ ԿԲԵՐԻ

«Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ, և դու կկարոտես քո ձեռքի գործին» (Հոբ 14։13–15

Ովքե՞ր են հարություն առնելու։

  • Հովհաննես 5։28, 29

    Բոլոր նրանք, ովքեր Եհովայի հիշողության մեջ են, հարություն կառնեն։

  • Գործեր 24։15

    Հարություն կառնեն և՛ արդարները, և՛ անարդարները։

  • Եսայիա 40։26

    Եհովան հիշում է յուրաքանչյուր աստղի անունը, ուստի նրա համար դժվար չէ հիշել ամեն բան նրանց մասին, ում հարություն է տալու։

4 ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՆԵՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Ես գնում եմ, որ տեղ պատրաստեմ ձեզ համար» (Հովհաննես 14։2

Ովքե՞ր են հարություն առնելու երկնքում ապրելու համար։

  • 1 Պետրոս 3։18

    Առաջինը Հիսուսն էր, որ հարություն առավ երկնային կյանքի համար։

  • Ղուկաս 12։32

    Հիսուսն ասաց, որ իր աշակերտներից միայն մի փոքր խումբ հարություն կառնի երկնքում ապրելու համար։

  • Հայտնություն 14։1

    Եհովան ընտրել է 144 000 անհատների, որ նրանք ապրեն երկնքում։