Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ամփոփումներ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքից

6. Ի՞նչ է լինում մահից հետո

6. Ի՞նչ է լինում մահից հետո

1 ԵՐԲ ՄԱՐԴ ՄԱՀԱՆՈՒՄ Է, ՆՐԱ ԿՅԱՆՔԸ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

«Մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5

Ի՞նչ է պատահում մեզ, երբ մահանում ենք։

2 ԵՀՈՎԱՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՄԱՀԱՆԱՆ

«Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես» (Ծննդոց 2։17

Ինչո՞ւ ենք մահանում։

  • Ծննդոց 3։1–6

    Սատանան ստեց Եվային՝ ասելով, թե Աստծու պատվերին չհնազանդվելը վատ հետևանքներ չի բերի։ Ադամն ու Եվան, չհնազանդվելով Եհովային, մեղք գործեցին և ի վերջո մահացան։

  • Ծննդոց 3։19

    Մահանալուց հետո Ադամը այլևս գոյություն չուներ։

  • Հռոմեացիներ 5։12

    Մեղքը նման է սարսափելի հիվանդության, որը ժառանգել ենք մեր նախածնողներից։ Բոլորս էլ մեղավոր ենք ծնվում, և դա է պատճառը, որ մահանում ենք։

  • 1 Կորնթացիներ 15։26

    Աստվածաշնչում մահը կոչվում է թշնամի։

3 ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏՈՒՄ Է ՄԵԶ

«Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի.... Պիտի սպասեմ, մինչև որ իմ ազատումը գա» (Հոբ 14։14

Մահացածների մասին ճշմարտությունն իմանալը ինչպե՞ս է ազատում մեզ սխալ գաղափարներից։

  • 1 Հովհաննես 4։8

    Դժոխքի կրակների մասին ուսմունքը անարգանք է բերում Եհովային։ Նա ոչ մի դեպքում թույլ չէր տա, որ մարդիկ այդպես չարչարվեին։

  • Հայտնություն 4։11

    Շատերը վախենում են մահացածներից։ Այդ պատճառով վախենում են մեռելներից և Եհովային երկրպագելու փոխարեն՝ նրանց են պաշտում։ Եհովան է ճշմարիտ Աստվածը, և միայն նրան պետք է երկրպագենք։