Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ամփոփումներ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքից

5. Փրկանք. Աստծու մեծագույն նվերը

5. Փրկանք. Աստծու մեծագույն նվերը

1 ԲՈԼՈՐՍ ՓՐԿԱՆՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ

«Մարդու Որդին եկավ, որ.... իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28

Ինչո՞ւ փրկանքի կարիք ունենք։

  • Ծննդոց 3։17–19

    Եհովային չհնազանդվելով՝ Ադամը կորցրեց նրա հետ իր մտերիմ փոխհարաբերությունները, ինչպես նաև իր կատարյալ կյանքը և դրախտային տունը։

  • Հռոմեացիներ 5։12

    Ադամի սխալ արարքի պատճառով մենք մեղք ու մահ ժառանգեցինք։

  • Եփեսացիներ 1։7

    Փրկանքը այն միջոցն է, որով Եհովան մարդկանց ազատելու է մեղքից ու մահից։

2 ԵՀՈՎԱՆ ՏՎԵՑ ՓՐԿԱՆՔԸ

«Աստված.... իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրա միջոցով կյանք ստանանք» (1 Հովհաննես 4։9

Եհովան ինչպե՞ս տվեց փրկանքը։

  • Սաղմոս 49։7, 8

    Մեզնից ոչ ոք երբեք չէր կարող փրկանք վճարել Ադամի կորցրած կատարյալ կյանքի դիմաց։

  • Ղուկաս 1։35

    Եհովան իր թանկագին Որդուն ուղարկեց երկիր, որպեսզի նա ծնվի որպես կատարյալ մարդ։

  • Հռոմեացիներ 3։23, 24; Եբրայեցիներ 9։24

    Հարություն առնելուց հետո Հիսուսը վերադարձավ երկինք, որտեղ իր կատարյալ կյանքի արժեքը ներկայացրեց Եհովային որպես փրկանք։

3 ՓՐԿԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ ԻՐԱԿԱՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ

«Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21։4

Ի՞նչ օգուտներ կարող ենք ստանալ փրկանքից։

4 ՑՈՒՅՑ ՏԱՆՔ ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱՆՔԸ ՓՐԿԱՆՔԻ ՀԱՄԱՐ

«Աստված.... իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ.... հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16

Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ շնորհակալ ենք Աստծու տված նվերի՝ փրկանքի համար։

  • Հովհաննես 17։3

    Պետք է ճանաչենք Եհովային ու Հիսուսին և ընդօրինակենք նրանց։

  • Ղուկաս 22։19

    Ամեն տարի պետք է ներկա լինենք Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին։

  • Հովհաննես 3։36; Հակոբոս 2։26

    Ոչ միայն պետք է ասենք, որ հավատում ենք Հիսուսին, այլև անենք այն, ինչ նա սովորեցրել է։