Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ամփոփումներ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքից

3. Ի՞նչ նպատակ ունի Աստված մարդկանց առնչությամբ

3. Ի՞նչ նպատակ ունի Աստված մարդկանց առնչությամբ

1 ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՍՏԵՂԾԵԼ Է ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿՈՎ

«Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29

Աստված ի՞նչ նպատակ ունի մարդկանց առնչությամբ։

  • Ծննդոց 1։28

    Աստված ուզում էր, որ մարդիկ երեխաներ ունենային, երկիրը դրախտ դարձնեին և հոգ տանեին կենդանիների մասին։

  • Եսայիա 46։9–11; 55։11

    Ինչ Աստված մտադրել է, անպայման կիրագործի. ոչինչ չի կարող խանգարել նրան։

2 ԻՆՉՈ՞Ւ Է ԿՅԱՆՔԸ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԼԻ

«Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19

Ո՞վ է ղեկավարում աշխարհը։

3 ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԼՈՒԾԻ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

«Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը.... երկրի վրա» (Մատթեոս 6։10

Ի՞նչ է անելու Եհովան։

  • Դանիել 2։44

    Աշխարհի բոլոր կառավարությունների փոխարեն իշխելու է Աստծու կառավարությունը։

  • Հայտնություն 16։14–16

    Արմագեդոնի ժամանակ Աստված կվերացնի այս չար աշխարհը։

  • Եսայիա 9։6, 7

    Եհովան Հիսուսին է նշանակել իր երկնային կառավարության Թագավոր։ Հիսուսը կղեկավարի ողջ երկիրը։

4 ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԻՐԸ ԴՐԱԽՏ ԿԴԱՐՁՆԻ

«Դու բաց ես անում քո ձեռքը և գոհացնում ամեն կենդանի արարածի փափագը» (Սաղմոս 145։16

Աստծու Թագավորությունն ի՞նչ է անելու մեզ համար։