Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ամփոփումներ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքից

2. Աստվածաշունչ. գիրք՝ Աստծու կողմից

2. Աստվածաշունչ. գիրք՝ Աստծու կողմից

1 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԱՍՏԾՈՒՑ Է

«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16

Ինչո՞վ է Աստվածաշունչը տարբերվում այլ գրքերից։

Աստվածաշունչը թարգմանվել է մոտ 2 600 լեզուներով և տպագրվել միլիարդավոր օրինակներով։

Այնտեղ կան տեղեկություններ, որ ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել։

2 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՎՍՏԱՀԵԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՐՔ Է

«Աստված.... չի կարող ստել» (Տիտոս 1։2

Ինչո՞ւ կարող ենք վստահել Աստվածաշնչին։

  • Եսայիա 44։27–45։2

    Բաբելոնի գրավումից հարյուրավոր տարիներ առաջ Աստվածաշնչում գրվել էր, թե ինչպես էր դա տեղի ունենալու։

  • 2 Տիմոթեոս 3։1–5

    Աստվածաշնչյան մարգարեությունները հիմա կատարվում են։

  • Թվեր 23։19

    Մենք կարող ենք վստահել այն ամենին, ինչ Աստվածաշունչն ասում է ապագայի վերաբերյալ։

3 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԳՐՎԵԼ Է ՄԵՐ ՕԳՏԻ ՀԱՄԱՐ

«Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ» (Եսայիա 48։17

Ի՞նչ սովորեցիր Աստվածաշնչի մասին։

  • Հոբ 26։7; Եսայիա 40։22

    Աստվածաշունչը ճշգրիտ է գիտությանը վերաբերող հարցերում։

  • Թվեր 20։2–12

    Աստվածաշունչը գրի առնողները անկեղծ են եղել։

  • Մատթեոս 5–7

    Հիսուսը խորհուրդներ տվեց այն մասին, թե ինչպես կարող ենք երջանիկ լինել, ուրիշների հետ լեզու գտնել, աղոթել և ճիշտ տեսակետ ունենալ փողի վերաբերյալ։

4 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՔՈ ԿՅԱՆՔԸ

«Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ» (Եբրայեցիներ 4։12

Ինչպե՞ս կարող է Աստծու Խոսքը օգնել քեզ։

  • Կարող է օգնել, որ հասկանաս Աստծու նպատակները։

  • Կարող է օգնել, որ ճանաչես ինքդ քեզ։

  • Կարող է օգնել, որ հասկանաս, թե Աստված ինչ է ակնկալում քեզնից։

Աստված ուզում է, որ կարդաս, ուսումնասիրես և սիրես իր Խոսքը՝ Աստվածաշունչը։