Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ամփոփումներ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքից

18. Պե՞տք է արդյոք կյանքս Աստծուն նվիրեմ ու մկրտվեմ

18. Պե՞տք է արդյոք կյանքս Աստծուն նվիրեմ ու մկրտվեմ

1 ԱՐԴՅՈՔ ՊԵ՞ՏՔ Է ՄԿՐՏՎԵԼ

«Ահա ջուր, ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ» (Գործեր 8։36

Ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է անհատը մկրտվի։

Մկրտվելով՝ նա ցույց է տալիս, որ թողել է իր նախկին ապրելակերպը և նոր կյանք է սկսել, որպեսզի կատարի Աստծու կամքը։

  • Մատթեոս 28։19, 20

    Անհատը պետք է մկրտված լինի, որպեսզի կարողանա ծառայել Աստծուն։

  • Սաղմոս 40։8

    Մկրտվելով՝ անհատը ցույց է տալիս, որ ուզում է ծառայել Աստծուն։

  • Մատթեոս 3։16

    Մկրտվելիս մեր ողջ մարմինը պետք է ընկղմվի ջրի մեջ, ինչպես որ Հիսուսի դեպքում էր։

2 ԵՀՈՎԱՆ ԵՐԲԵՔ ՉԱՓԻՑ ՇԱՏ ԲԱՆ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ

«Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5։3

Ինչո՞ւ չպետք է վախենանք մեր անձը նվիրել Եհովային։

  • Սաղմոս 103։14; Եսայիա 41։10

    Պարտադիր չէ կատարյալ լինել, որ կարողանանք նվիրվել Եհովային։ Նա կօգնի, որ ճիշտն անենք։

  • Կողոսացիներ 1։10

    Եհովայի հանդեպ սերը կօգնի, որ հաղթահարենք նրան տհաճեցնելու մտավախությունը։

3 ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼԵՐ

«Քո կամքը կատարելու մեջ ես ուրախություն գտա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքը իմ սրտում է» (Սաղմոս 40։8

Ի՞նչ է հարկավոր անել Եհովային նվիրվելու համար։

  • Հովհաննես 17։3

    ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ

    Ճանաչիր Եհովային և Հիսուս Քրիստոսին։ Ինչքան շատ իմանաս նրանց մասին, այնքան ավելի շատ կսիրես նրանց։

  • Եբրայեցիներ 11։6

    ԱՄՐԱՑՆԵԼ ՀԱՎԱՏԸ

    Լիովին վստահիր Աստծու խոստումներին։ Համոզված եղիր, որ Հիսուսի զոհը կարող է փրկել մեզ մեղքից ու մահից։

  • Գործեր 3։19

    ԶՂՋԱԼ

    Սա նշանակում է խորապես ափսոսալ արած սխալների համար։

    ԴԱՐՁԻ ԳԱԼ

    Սա նշանակում է փոխել սխալ վարքը և ձգտել ճիշտն անել։

  • 1 Պետրոս 4։2

    ՆՎԻՐԵԼ ԿՅԱՆՔԸ

    Անձը նվիրել Եհովային նշանակում է աղոթքով խոստանալ, որ երկրպագելու ենք միայն նրան ու նրա կամքը կատարելը ամենակարևոր բանն է լինելու մեր կյանքում։