Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ամփոփումներ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքից

16. Երկրպագենք Աստծուն ճիշտ ձևով

16. Երկրպագենք Աստծուն ճիշտ ձևով

1 ՀԵՌՈՒ ՄՆԱ ԿԵՂԾ ԿՐՈՆԻՑ

«Դո՛ւրս եկեք նրանց միջից ու զատվեցե՛ք.... և այլևս անմաքուր բանի մի՛ դիպեք» (2 Կորնթացիներ 6։17

Նախնիների և պատկերների երկրպագությունը ինչո՞ւ է սխալ։

  • Ելք 20։4, 5; 1 Հովհաննես 5։21

    Եհովային տհաճ է, երբ մարդիկ երկրպագության մեջ պատկերներ են գործածում։

  • 2 Օրենք 18։10–12

    Այն մարդիկ, ովքեր հաղորդակցվում են մահացածների հետ, իրականում դևերի հետ են հաղորդակցվում։

2 ՈՉ ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐՆ ԵՆ ԱՍՏԾՈՒՆ ՀԱՃԵԼԻ

«Շարունակեք հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը» (Եփեսացիներ 5։10

Ինչպե՞ս կարող ենք կողմնորոշվել մասնակցել որևէ արարողության, թե ոչ։

  • Եզեկիել 44։23; 2 Կորնթացիներ 6։14, 15

    Անհրաժեշտ է պարզել, թե արդյոք այն հեթանոսական ծագում ունի, թե ոչ։

  • Ելք 32։2–10

    Անգամ եթե մարդիկ լավ մղումներով են ստեղծում որևիցե տոնակատարություն, դա դեռ չի նշանակում, որ այն հաճելի է Աստծուն։

  • Դանիել 3։1–27

    Մենք չպետք է մասնակցենք այնպիսի տոների, որոնք մեծարում են մարդկանց, կազմակերպությունները կամ պետական խորհրդանիշները։

  • 1 Տիմոթեոս 1։18, 19

    Հարկավոր է ողջամիտ լինել և այնպիսի որոշում կայացնել, որ մաքուր խիղճ պահպանենք Եհովայի առաջ։

3 ՄԵՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԲԱՑԱՏՐԵԼԻՍ ՆՐԲԱՆԿԱՏՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՆՔ

«Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպես պատասխան տաք ամեն մեկին» (Կողոսացիներ 4։6

Ինչպե՞ս պետք է մեր համոզմունքները բացատրենք մարդկանց։

  • Մատթեոս 7։12

    Մենք ուզում ենք, որ ուրիշները հարգեն մեր որոշումները, ուստի մենք էլ պետք է հարգենք նրանց կայացրած որոշումները։

  • 2 Տիմոթեոս 2։24

    Միշտ պետք է նրբանկատ լինենք և մեր համոզմունքների մասին խոսելիս չվիճենք մարդկանց հետ։

  • 1 Պետրոս 3։15

    Մենք պետք է մեղմությամբ ու հարգալից խոսենք, երբ պաշտպանում ենք մեր համոզմունքները։

  • Եբրայեցիներ 10։24, 25

    Քրիստոնեական հանդիպումներին հաճախելով՝ կքաջալերվես և կսովորես՝ ինչպես մարդկանց բացատրել քո համոզմունքները։