Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ամփոփումներ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքից

15. Ո՞րն է Աստծուն երկրպագելու ճիշտ ձևը

15. Ո՞րն է Աստծուն երկրպագելու ճիշտ ձևը

1 ԻՆՉՊԵ՞Ս ԻՄԱՆԱԼ, ԹԵ ՈՐՆ Է ՃՇՄԱՐԻՏ ԿՐՈՆԸ

«Նեղ է այն դուռը և նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները» (Մատթեոս 7։14

Ինչի՞ց ենք իմանում, որ Աստված ոչ բոլոր կրոններն է ընդունում։

  • Մատթեոս 7։21–23

    Աստված ոչ բոլոր կրոններն է ընդունում, քանի որ բոլորը չէ, որ կատարում են Աստծու կամքը։

  • Մատթեոս 7։13, 14

    Ճշմարիտ կրոնը հավիտենական կյանքի է տանում, իսկ կեղծ կրոնը՝ հավիտենական կործանման։

  • Մատթեոս 7։16, 17

    Ճշմարիտ կրոնը կարելի է ճանաչել իր գործերից։ Այն գտնելու համար կարիք չկա ուսումնասիրել բոլոր կրոնները, պարզապես պետք է իմանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։

2 ԱՍՏԾՈՒՆ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ ՃԻՇՏ ՁԵՎԸ

3 ՀԱՎԱՏԸ ՊԵՏՔ Է ԵՐԵՎԱ ԳՈՐԾԵՐԻՑ

Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի Աստված ընդունի մեր երկրպագությունը։

  • Հակոբոս 2։19

    Աստծուն հավատալը քիչ է։ Հարկավոր է կատարել նրա ասածները, որ գրված են Աստվածաշնչում։

  • Եսայիա 52։11; Հայտնություն 17։5

    Կեղծ կրոնը, կամ՝ «Մեծ Բաբելոնը», երկրպագության այնպիսի ձև է սովորեցնում, որն ընդունելի չէ Աստծուն։ Կեղծ կրոնի սովորեցրած սուտ ուսմունքներից են՝ Երրորդության, հոգու անմահության և դժոխքի կրակների մասին ուսմունքները։

  • Հայտնություն 18։4, 8

    Շուտով Եհովան կվերացնի բոլոր կեղծ կրոնները։ Հարկավոր է հեռու մնալ ցանկացած բանից, ինչը կապ ունի կեղծ կրոնի հետ։

  • Մարկոս 10։28–30

    Գուցե հակառակության հանդիպես, բայց Եհովան քեզ մենակ չի թողնի։