Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ամփոփումներ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքից

14. Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել

14. Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել

1 ԵՀՈՎԱՆ Է ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ

«Դրա համար էլ ծնկի եմ գալիս Հոր առջև, որին ամեն ընտանիք երկնքում և երկրի վրա պարտական է իր անվան համար» (Եփեսացիներ 3։14, 15

Ինչպե՞ս կարող է ձեր ընտանիքը երջանիկ լինել։

  • Ծննդոց 1։26–28

    Առաջին ընտանիքը ստեղծել է Եհովան։

  • Եփեսացիներ 5։1, 2

    Ընտանեկան երջանկության գաղտնիքն այն է, որ ընդօրինակենք Եհովային ու Հիսուսին։

2 ԻՆՉ ԱՆԵԼ ԼԱՎ ԿՈՂԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Ձեզանից ամեն մեկը թող.... սիրի իր կնոջը.... կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։33

Կողակիցները ինչպե՞ս պետք է վերաբերվեն միմյանց։

3 ԻՆՉՊԵՍ ԼԻՆԵԼ ԼԱՎ ԾՆՈՂ

«Մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակեք նրանց Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփեսացիներ 6։4

Ի՞նչ պատասխանատվություն ունեն ծնողները։

  • 2 Օրենք 6։4–9; Առակներ 22։6

    Հարկավոր է ժամանակ տրամադրել երեխաներին Եհովայի մասին սովորեցնելու համար։ Ձեր երեխային դեռ վաղ մանկությունից համբերատարությամբ կրթեք, որպեսզի նա դառնա Եհովայի ընկերը։

  • 1 Պետրոս 5։8

    Սովորեցրեք ձեր երեխաներին, թե ինչպես պաշտպանվեն սեռական ոտնձգությունից և այլ վտանգներից։

  • Երեմիա 30։11; Եբրայեցիներ 12։9–11

    Երեխաներին հարկավոր է խրատել, բայց երբեք չպետք է դա անեք բարկությամբ ու դաժանությամբ։

4 ԻՆՉ Է ԱՍՏՎԱԾ ՍՊԱՍՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ

«Երեխանե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին» (Եփեսացիներ 6։1

Երեխանե՛ր, ինչո՞ւ պետք է լսեք ձեր ծնողներին։