Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ամփոփումներ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքից

12. Ինչպե՞ս կարող ես դառնալ Աստծու ընկերը

12. Ինչպե՞ս կարող ես դառնալ Աստծու ընկերը

1 ԵՀՈՎԱՅԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ԵՆ ՆՐԱՆ

«Հնազանդվեք իմ ձայնին, և ես ձեր Աստվածը կլինեմ, իսկ դուք իմ ժողովուրդը կլինեք» (Երեմիա 7։23

Հնարավո՞ր է դառնալ Աստծու ընկերը։

2 ՀՈԲՆ ԱՍՏԾՈՒ ԸՆԿԵՐՆ ԷՐ ԵՎ ՆՐԱՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱՑ

«Այս ամենում Հոբը մեղք չգործեց և ոչ մի սխալ բան չվերագրեց Աստծուն» (Հոբ 1։22

Ինչպե՞ս Սատանան փորձեց Հոբին, և Հոբն ինչպե՞ս արձագանքեց։

  • Հոբ 1։10, 11

    Սատանան ասաց, թե Հոբը եսասեր է և չի սիրում Աստծուն։

  • Հոբ 1։12–19; 2։7

    Եհովան թույլ տվեց, որ Սատանան վերցնի Հոբի ողջ ունեցվածքը։ Սատանան նույնիսկ նրան սարսափելի հիվանդությամբ հարվածեց։

  • Հոբ 27։5

    Չնայած Հոբը չգիտեր՝ ինչու է տառապում, բայցևայնպես մնաց հավատարիմ։

3 ՍԱՏԱՆԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՔԵԶ ԵՀՈՎԱՅԻՑ

«Մարդն իր ողջ ունեցվածքը կտա իր հոգու փոխարեն» (Հոբ 2։4

Սատանան ինչպե՞ս է փորձում քանդել մեր ընկերությունը Եհովայի հետ։

  • 2 Կորնթացիներ 11։14

    Սատանան խորամանկ քայլերի է դիմում, որպեսզի դրդի մեզ չհնազանդվելու Եհովային։

  • Առակներ 24։10

    Նա փորձում է այնպես անել, որ մտածենք, թե արժանի չենք ծառայելու Եհովային։

  • 1 Պետրոս 5։8

    Սատանան հալածում է մեզ։

  • Առակներ 27։11

    Եթե հնազանդվես Եհովային ու լինես նրա հավատարիմ ընկերը, դրանով կփաստես, որ Սատանան ստախոս է։

4 ՄԵՆՔ ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ԵՆՔ ԵՀՈՎԱՅԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆ

«Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները» (1 Հովհաննես 5։3

Ինչպե՞ս կարող ես դառնալ Եհովայի ընկերըզ։

  • 2 Օրենք 6։5

    Եթե ամբողջ սրտով սիրես Եհովային, դա կօգնի, որ հնազանդ լինես նրան։

  • Եսայիա 48։17, 18

    Եհովային հնազանդվելը միշտ օգուտներ է բերում։

  • 2 Օրենք 30։11–14

    Միշտ վստահ եղիր, որ Եհովան երբեք չի ասի քեզ անել մի բան, ինչը քո ուժերից վեր է։

  • Փիլիպպեցիներ 4։13

    Եթե ձգտես միշտ ճիշտն անել, Եհովան քեզ կտա անհրաժեշտ զորությունը։