Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ամփոփումներ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքից

11. Ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա

11. Ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա

1 ԵՀՈՎԱՆ ՏԱՌԱՊԱՆՔ ՉԻ ՊԱՏՃԱՌՈՒՄ

«Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի» (Հոբ 34։10

Ինչո՞ւ աշխարհում այսքան շատ տառապանք կա։

  • 1 Հովհաննես 5։19

    Աշխարհը ղեկավարում է Բանսարկու Սատանան։

  • Ժողովող 8։9

    Որոշ դեպքերում տառապանքի պատճառը մարդիկ են։

  • Ժողովող 9։11

    Երբեմն մարդիկ տառապում են, քանի որ սխալ ժամանակ սխալ վայրում են լինում։

  • 1 Պետրոս 5։7

    Եհովան շատ է սիրում մարդկանց։ Նա տանել չի կարողանում այն, որ մարդիկ տառապում են։

2 ՍԱՏԱՆԱՆ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ ԴՐԵՑ ԵՀՈՎԱՅԻ ԻՇԽԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

«Աստված գիտի, որ.... ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ բարին ու չարը իմացող» (Ծննդոց 3։5

Ինչո՞ւ Եհովան չանտեսեց Սատանայի բարձրացրած հարցը։

  • Ծննդոց 3։2–5

    Սատանան Աստծուն մեղադրեց վատ ղեկավար լինելու մեջ։ Նա փորձեց մարդկանց համոզել, որ իրենք իրավունք ունեն որոշելու, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։

  • Հոբ 38։7

    Սատանան մեղադրանքներ ներկայացրեց Եհովային միլիոնավոր հրեշտակների ներկայությամբ։

3 ՍԱՏԱՆԱՅԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՍՈՒՏ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ

«Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23

Ինչո՞ւ է Եհովան թույլ տվել, որ տառապանքը այսքան երկար ժամանակ գոյություն ունենա։

  • Եսայիա 55։9

    Մարդիկ կառավարման շատ ձևեր են փորձել, սակայն փաստվել է, որ առանց Աստծու նրանք չեն կարող հաջողությամբ ղեկավարել երկիրը։

  • 2 Պետրոս 3։9, 10

    Եհովան համբերատար է և ժամանակ է տվել, որ մարդիկ կարողանան ճանաչել իրեն և որպես Ղեկավար իրեն ընտրեն։

  • 1 Հովհաննես 3։8

    Եհովան Հիսուսի միջոցով կվերացնի Սատանայի հասցրած բոլոր վնասները։

4 ԸՆՏՐԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ

«Որդի՛ս, իմաստուն եղիր.... որ ես կարողանամ պատասխան տալ նրան, ով չարախոսում է ինձ» (Առակներ 27։11

Ինչո՞ւ Եհովան մեզ չի պարտադրում ծառայել իրեն։

  • Առակներ 30։24

    Կենդանիները առաջնորդվում են բնազդով, մինչդեռ մարդկանց Եհովան ազատ կամք է տվել։ Մենք կարող ենք որոշել՝ ծառայել նրան, թե ոչ։

  • Մատթեոս 22։37, 38

    Եհովան ցանկանում է, որ սիրուց մղված ծառայենք իրեն։