Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ամփոփումներ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքից

10. Հրեշտակների մասին ճշմարտությունը

10. Հրեշտակների մասին ճշմարտությունը

1 ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԱՍՏԾՈՒ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻ ՄԱՍՆ ԵՆ

«Օրհնե՛ք Եհովային, ո՛վ նրա հրեշտակներ, որ ուժով զորավոր եք» (Սաղմոս 103։20

Ի՞նչ գիտենք հրեշտակների մասին։

  • Հոբ 38։4–7

    Եհովան հրեշտակներին ստեղծել է երկիրը ստեղծելուց առաջ։

  • Հայտնություն 5։11

    Կան միլիոնավոր հրեշտակներ։

  • 1 Պետրոս 1։11, 12

    Հրեշտակներին միշտ հետաքրքրել է, թե Եհովան ինչ նպատակ ունի երկրի առնչությամբ։

  • Ղուկաս 15։10

    Հրեշտակներին նաև շատ են հետաքրքրում Աստծուն ծառայող մարդիկ։

2 ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒ ԾԱՌԱՆԵՐԻՆ

«Եհովայի հրեշտակը բանակ է դնում Նրանից վախեցողների շուրջը և փրկում է նրանց» (Սաղմոս 34։7

Որտեղի՞ց գիտենք, որ հրեշտակները կարող են օգնել մարդկանց։

3 ՉԱՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎՆԱՍԵԼ ՄԵԶ

«Չխաբվենք Սատանայի կողմից, քանի որ անտեղյակ չենք նրա դիտավորություններին» (2 Կորնթացիներ 2։11

Ովքե՞ր են դևերը, և ինչո՞ւ են նրանք վտանգավոր։

  • Հայտնություն 12։9

    Մի հրեշտակ ապստամբեց Եհովայի դեմ։ Աստվածաշունչը նրան կոչում է Սատանա։

  • Ծննդոց 6։2

    Նոյի օրերում որոշ հրեշտակներ ապստամբեցին և եկան երկիր։

  • Մատթեոս 9։34

    Այդ հրեշտակները անցան Սատանայի կողմը և դարձան դևեր։

  • 2 Օրենք 18։10, 11

    Դևերը ամեն կերպ փորձում են խաբել և վնասել մարդկանց։

4 ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԴԻՄԱԴՐԵԼ ՍԱՏԱՆԱՅԻՆ ԵՎ ԴԵՎԵՐԻՆ

«Հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից» (Հակոբոս 4։7

Ի՞նչ պետք է անես, որ Եհովան օգնի քեզ դիմադրել Սատանային և դևերին։

  • Գործեր 19։19

    Ձերբազատվիր այն ամենից, ինչը կապ ունի ոգեհարցության հետ և անվնաս ու հաճելի է ներկայացնում կախարդությունը, գերբնական բաները և դևերին։

  • Եփեսացիներ 6։16, 18

    Ամրացրու հավատդ՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը և աղոթիր, որ Աստված պաշտպանի քեզ։

  • Առակներ 18։10

    Օգտագործիր Եհովայի անունը։