Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ամփոփումներ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքից

1. Ո՞վ է Աստված

1. Ո՞վ է Աստված

1 Ո՞Վ Է ԱՍՏՎԱԾ

«Դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները» (Հայտնություն 4։11

Աստվածաշնչից ի՞նչ կարող ենք սովորել Աստծու մասին։

  • Հայտնություն 15։3

    Նա Ամենակարող է, տիեզերքի ամենազորեղ անձնավորությունը։

  • Սաղմոս 90։2

    Նա միշտ գոյություն է ունեցել։

  • Մատթեոս 6։9

    Աստված մեր Հայրն է։

    Նա ուզում է, որ ապրենք լավագույն կյանքով։

  • Գործեր 17։27

    Աստված ցանկանում է մտերիմ լինել մեզ հետ։

2 ԱՍՏՎԱԾ ԱՆՈՒՆ ՈՒՆԻ

«Եհովա.... է իմ անունը հավիտյան» (Ելք 3։15

Ինչո՞ւ է կարևոր իմանալ Աստծու անունը։

  • Սաղմոս 83։18

    Աստված մեզ հայտնում է, որ իր անունը Եհովա է։ «Աստված» և «Տեր» բառերը անուններ չեն։ Դրանք տիտղոսներ են, ինչպես «թագավոր» և «նախագահ» բառերը։ Եհովան ուզում է, որ օգտագործես իր անունը։

  • Ելք 3։14

    Նրա անվան նշանակությունն է՝ «նա դարձնում է»։ Քանի որ Եհովան է ստեղծել ամեն ինչ, նա կարող է իրագործել իր բոլոր խոստումներն ու նպատակները։

3 ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՒՄ Է ՄԵԶ

«Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8

Իմանալով, որ Աստված սիրում է մեզ՝ ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

4 ԱՍՏՎԱԾ ՀՈԳ Է ՏԱՆՈՒՄ ՔՈ ՄԱՍԻՆ

«Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7

Որտեղի՞ց գիտես, որ Աստված իսկապես հոգ է տանում քո մասին։

  • Սաղմոս 37։9–11

    Նա խոստանում է վերջ դնել տառապանքին ու վերացնել չար մարդկանց պատճառած ողջ վնասը։

  • Հակոբոս 4։8

    Եհովան ուզում է, որ մտերմանաս իր հետ։

  • Հովհաննես 17։3

    Որքան շատ սովորես Աստծու մասին, այնքան ավելի շատ կսիրես նրան։