Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ՀԱՎԵԼՎԱԾ

Տիրոջ ընթրիք. հիշարժան օր, որը փառք է բերում Աստծուն

Տիրոջ ընթրիք. հիշարժան օր, որը փառք է բերում Աստծուն

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ պատվեր է տրված նշելու Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն։ Այս արարողությունը կոչվում է նաև «Տիրոջ ընթրիք» (1 Կորնթացիներ 11։20)։ Ինչո՞վ է այն հատկանշական։ Ե՞րբ և ինչպե՞ս պետք է նշել «Տիրոջ ընթրիքը»։

Հիսուսը այս արարողությունը հաստատեց մ.թ. 33 թ.-ին՝ հրեական Պասեքի օրը՝ երեկոյան։ Պասեքը մի տոնակատարություն էր, որը նշում էին տարին միայն մեկ անգամ հրեական նիսան ամսի 14-րդ օրը։ Այդ օրը հաշվելու համար հրեաները, ակներևաբար, սպասում էին գարնանային գիշերահավասարին՝ այն օրվան, երբ մոտ 12 ժամ լույս է լինում և 12 ժամ՝ մութ։ Գարնանային գիշերահավասարին ամենամոտ նորալուսինը նիսան ամսվա առաջին օրն էր։ Դրանից 13 օր անց Պասեքն էր։

Հիսուսը Պասեքը տոնեց իր առաքյալների հետ, այնուհետև Հուդա Իսկարիովտացու հեռանալուց հետո հաստատեց Տիրոջ ընթրիքը։ Այս ընթրիքը փոխարինեց հրեական Պասեքին, ուստի այն նույնպես պետք է նշել տարին միայն մեկ անգամ։

Մատթեոսի Ավետարանը նշում է. «Հիսուսը վերցրեց հացը և օրհնելուց հետո կոտրեց այն ու աշակերտներին տալով՝ ասաց. «Վերցրե՛ք, կերե՛ք. սա խորհրդանշում է իմ մարմինը»։ Ապա վերցրեց բաժակը և շնորհակալություն հայտնելուց հետո տվեց նրանց ու ասաց. «Բոլորդ խմեք դրանից, որովհետև սա խորհրդանշում է իմ «արյունը ուխտի», որ թափվելու է շատերի  համար, որպեսզի նրանց մեղքերը ներվեն»» (Մատթեոս 26։26–28

Ոմանց կարծիքով՝ Հիսուսը հացը բառացիորեն վերածեց իր ֆիզիկական մարմնին, իսկ գինին՝ իր արյանը։ Սակայն չէ՞ որ նա դեռ կենդանի էր, երբ հացը մատուցեց աշակերտներին։ Արդյո՞ք Հիսուսի աշակերտները բառի բուն իմաստով կերան նրա ֆիզիկական մարմինը և խմեցին նրա արյունը։ Ո՛չ, քանի որ դա կհամարվեր մարդակերություն և Աստծու օրենքի ոտնահարում (Ծննդոց 9։3, 4; Ղևտական 17։10Ղուկաս 22։20-ում Հիսուսը բացատրեց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը իմ արյան հիման վրա»։ Մի՞թե այդ բաժակը բառացիորեն դարձավ «նոր ուխտ»։ Դա հնարավոր չէ, քանի որ ուխտը նյութական բան չէ։

Հետևաբար թե՛ հացը, թե՛ գինին ընդամենը խորհրդանիշներ են։ Հացը խորհրդանշում է Քրիստոսի կատարյալ մարմինը։ Հիսուսը օգտագործեց Պասեքի ընթրիքից հետո մնացած հացը, որը պատրաստում էին առանց թթխմորի (Ելք 12։8)։ Աստվածաշնչում «թթխմոր» բառը հաճախ գործածվում է որպես մեղքի կամ ապականության խորհրդանիշ։ Հետևաբար անթթխմոր հացը ներկայացնում է այն կատարյալ մարմինը, որը Հիսուսը զոհաբերեց. նրա մարմինը զերծ էր մեղքից (Մատթեոս 16։11, 12; 1 Կորնթացիներ 5։6, 7; 1 Պետրոս 2։22; 1 Հովհաննես 2։1, 2

Իսկ կարմիր գինին խորհրդանշում է Հիսուսի արյունը, որը վավերացնում է նոր ուխտը։ Հիսուսն ասաց, որ իր արյունը թափվում է մեղքերի ներում ստանալու համար։ Ուստի մարդիկ կարող են Աստծու աչքում մաքուր դառնալ և Եհովայի հետ նոր ուխտի մեջ մտնել (Եբրայեցիներ 9։14; 10։16, 17)։ Այս ուխտը հնարավորություն է տալիս 144000 հավատարիմ քրիստոնյաների երկինք գնալու։ Այնտեղ նրանք ծառայելու են որպես թագավորներ ու քահանաներ և օրհնություններ են բերելու ողջ մարդկությանը (Ծննդոց 22։18; Երեմիա 31։31–33; 1 Պետրոս 2։9; Հայտնություն 5։9, 10; 14։1–3

Ովքե՞ր կարող են օգտվել Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից՝ հացից ու գինուց։ Իհարկե միայն նրանք, ովքեր նոր ուխտի մեջ են՝ ովքեր հույս ունեն, որ երկինք են գնալու։ Աստծու սուրբ ոգին հավաստիացնում է այդ անհատներին, որ նրանք ընտրված են՝ երկնքում թագավորներ լինելու համար (Հռոմեացիներ 8։16)։ Նրանք Հիսուսի հետ Թագավորության ուխտի մեջ են (Ղուկաս 22։29

 Իսկ ի՞նչ կարելի է ասել այն անհատների մասին, ովքեր հույս ունեն հավիտյան ապրելու երկրային Դրախտում։ Նրանք հնազանդվում են Հիսուսի տված պատվերին և ներկա են լինում Տիրոջ ընթրիքին, սակայն չեն օգտվում խորհրդանիշներից։ Տարին մեկ անգամ Եհովայի վկաները նիսանի 14-ին՝ մայրամուտից հետո, նշում են Տիրոջ ընթրիքը։ Եվ թեպետ ամբողջ աշխարհում միայն մի քանի հազար հոգի ունի երկնային կյանքի հույս, այս արարողությունը մեծ կարևորություն ունի բոլոր քրիստոնյաների համար։ Դա մի իրադարձություն է, որի ժամանակ յուրաքանչյուրը կարող է խորհրդածել այն մեծ սիրո մասին, որը ցուցաբերել են Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը (Հովհաննես 3։16