Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ԳԼՈՒԽ 16

Ճշմարիտ երկրպագության կողմը կանգնիր

Ճշմարիտ երկրպագության կողմը կանգնիր
  • Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը պատկերների գործածության վերաբերյալ

  • Ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում կրոնական տոներին

  • Ինչպե՞ս կարող ես առանց վիրավորելու բացատրել մարդկանց քո համոզմունքները

1, 2. Կեղծ կրոնից դուրս գալուց հետո ի՞նչ հարց պետք է տաս ինքդ քեզ, և ինչո՞ւ է դա կարևոր։

ԵՆԹԱԴՐԵՆՔ՝ իմանում ես, որ ձեր տարածքում ինչ-որ մեկը գաղտնի կերպով թունավոր թափոններ է նետում, և այժմ բոլորի կյանքին վտանգ է սպառնում։ Ի՞նչ կանես։ Անկասկած, առաջին իսկ հնարավորության դեպքում կհեռանաս այդտեղից։ Սակայն նույնիսկ դրանից հետո կմտածես. «Չե՞մ թունավորվել արդյոք»։

2 Նման իրավիճակ է տիրում կեղծ կրոնում։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ այն «թունավորված» է անմաքուր գործերով և ուսմունքներով (2 Կորնթացիներ 6։17)։ Ահա թե ինչու է կարևոր դուրս գալ «Մեծ Բաբելոնից»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունից (Հայտնություն 18։2, 4)։ Կատարե՞լ ես այդ քայլը։ Եթե այո, ապա շատ գովելի է։ Բայց ավելին է հարկավոր անել, քան կեղծ կրոնի մաս չկազմելը և նրա անդամակցությունից հրաժարվելը։ Դու պետք է հարցնես ինքդ քեզ. «Չի՞ մնացել արդյոք իմ կյանքում կեղծ երկրպագության որևէ հետք»։ Քննենք կեղծ երկրպագության հետ կապված մի քանի օրինակ։

 ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻՆ ԵՐԿՐՊԱԳԵԼԸ

3. ա) Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը պատկերների գործածության վերաբերյալ, և Աստծու տեսակետն ընդունելը ինչո՞ւ թերևս դժվար լինի ոմանց համար։ բ) Ի՞նչ պետք է անես կեղծ կրոնի հետ կապ ունեցող ցանկացած իր։

3 Որոշ մարդիկ իրենց տանը սրբի անկյուն և պատկերներ ունեն։ Իսկ դու ունե՞ս։ Եթե այո, ապա գուցե մտածում ես, որ առանց այդ իրերի Աստծուն աղոթելը սխալ է։ Հնարավոր է՝ դրանցից մի քանիսը թանկ են քեզ համար։ Բայց Աստված է որոշում, թե ինչպես իրեն երկրպագել, և Աստվածաշունչը սովորեցնում է, որ նա չի ցանկանում, որ իրեն պատկերների միջոցով երկրպագենք (կարդա՛  Ելք 20։4, 5; Սաղմոս 115։4–8; Եսայիա 42։8; 1 Հովհաննես 5։21)։ Ուստի դու ճշմարիտ երկրպագության կողմը կկանգնես, եթե ոչնչացնես կեղծ երկրպագության հետ կապ ունեցող ցանկացած իր։ Դրանց վերաբերվիր այնպես, ինչպես Եհովան է վերաբերվում, այսինքն՝ «գարշելի» համարիր (2 Օրենք 27։15

4. ա) Որտեղի՞ց գիտենք, որ մահացածներին երկրպագելը անիմաստ է։ բ) Ինչո՞ւ Եհովան արգելեց իր ժողովրդին զբաղվել ոգեհարցության որևէ ձևով։

4 Բազմաթիվ կեղծ կրոններում ընդունված է մահացածների  երկրպագությունը։ Նախքան աստվածաշնչյան ճշմարտությունն իմանալը ոմանք հավատացել են, թե մահացածները կենդանի են և գտնվում են ոգեղեն ոլորտում, ուստի կարող են օգնել կամ վնասել մարդկանց։ Հնարավոր է նաև, որ ամեն բան արել ես քո մահացած հարազատների հոգիները հանգստացնելու համար։ Բայց ինչպես 6-րդ գլխից իմացանք, մահացածները գիտակից կերպով ոչ մի տեղ գոյություն չունեն։ Ուստի անիմաստ է փորձել նրանց հետ հաղորդակցվել։ Ցանկացած տեղեկություն, որ թվում է, թե ստանում ենք մահացած հարազատից, իրականում դևերից է։ Այդ պատճառով էլ Եհովան արգելեց իսրայելացիներին հաղորդակցվել մահացածների հետ և զբաղվել ոգեհարցության որևէ ձևով (կարդա՛  2 Օրենք 18։10–12

5. Ի՞նչ կարող ես անել, եթե պատկերների գործածությունը կամ մահացածներին երկրպագելը քո երկրպագության մասն են կազմել։

5 Եթե պատկերների գործածությունը կամ մահացածներին երկրպագելը քո երկրպագության մասն են կազմել, ի՞նչ կարող ես անել։ Կարդա և խորհրդածիր աստվածաշնչյան այն համարների շուրջ, որոնք ցույց են տալիս Աստծու տեսակետը այս հարցերի վերաբերյալ։ Ամեն օր Եհովային աղոթիր այն մասին, որ ուզում ես ճշմարիտ երկրպագության կողմը կանգնել, և խնդրիր նրան օգնել քեզ մտածելու այնպես, ինչպես ինքն է մտածում (Եսայիա 55։9

ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ՉԵՆ ՏՈՆԵԼ

6, 7. ա) Ի՞նչ են նշում մարդիկ Սուրբ Ծնունդի ժամանակ, և արդյո՞ք Հիսուսի աշակերտները նշել են նրա ծնունդը։ բ) Ինչի՞ հետ էին կապված ծննդյան տոնակատարությունները վաղ ժամանակներում։

6 Աշխարհում հայտնի տոները սերտորեն կապված են կեղծ կրոնի հետ։ Այդ տոներից է Սուրբ Ծնունդը, որի ժամանակ մարդիկ նշում են Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Քրիստոնեություն դավանող գրեթե յուրաքանչյուր կրոն նշում է այս տոնը։ Մինչդեռ ոչ մի ապացույց չկա, որ Հիսուսի առաջին դարի աշակերտները նշել են նրա ծնունդը։ Մի գրքում ասվում է. «Քրիստոսի ծնունդից հետո առաջին և երկրորդ դարերում ոչ ոք չգիտեր, թե կոնկրետ երբ է նա ծնվել, և միայն քչերին էր դա հետաքրքրում» (Sacred Origins of Profound Things)։

 7 Նույնիսկ եթե Հիսուսի աշակերտները իմանային նրա ծննդյան օրը, միևնույնն է, չէին տոնի։ Ինչո՞ւ։ Վաղ քրիստոնյաների մասին մի հանրագիտարանում նշվում է, որ նրանք «ծնունդ նշելը հեթանոսական սովորություն էին համարում» (The World Book Encyclopedia)։ Աստվածաշնչում ծնունդը տոնելու միայն երկու դեպք է արձանագրված։ Երկուսն էլ նշվել են Եհովային չերկրպագող կառավարիչների ծննդյան օրվա առիթով (Ծննդոց 40։20; Մարկոս 6։21)։ Ծննդյան տոնակատարություններ էին նշվում նաև հեթանոսական աստվածների պատվին։ Օրինակ՝ մայիսի 24-ին հռոմեացիները նշում էին Դիանա աստվածուհու ծննդյան օրը, իսկ հաջորդ օրը տոնում էին արևի աստծու՝ Ապոլոնի ծննդյան օրը։ Հետևաբար ծննդյան տոնակատարությունները կապված էին հեթանոսության և ոչ թե քրիստոնեության հետ։

8. Բացատրի՛ր, թե ինչ կապ կա ծննդյան օրը տոնելու և սնոտիապաշտության միջև։

8 Կա ևս մեկ պատճառ, թե ինչու առաջին դարի քրիստոնյաները չեն տոնել Հիսուսի ծնունդը։ Հավանաբար նրանք գիտեին, որ ծնունդ նշելը կապ ունի սնոտիապաշտության հետ։ Օրինակ՝ հնում հույները և հռոմեացիները հավատում էին, որ մարդու ծնվելու ժամանակ մի ոգի է հայտնվում և պաշտպանում նրան ողջ կյանքի ընթացքում։ Ծննդյան օրը տոնելու մասին մի գրքում ասվում է. «Այս ոգին խորհրդավոր կապ ուներ այն աստծու հետ, որի ծննդյան օրը ծնվել էր տվյալ անհատը» (The Lore of Birthdays)։ Անկասկած, Եհովային տհաճ կլիներ ցանկացած տոն, որը կապ կստեղծեր Հիսուսի և սնոտիապաշտության միջև (Եսայիա 65։11, 12)։ Այդ դեպքում ինչո՞ւ այսքան շատ մարդիկ սկսեցին տոնել Սուրբ Ծնունդը։

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԻ ԾԱԳՈՒՄԸ

9. Ինչպե՞ս դեկտեմբերի 25-ը ընտրվեց որպես Հիսուսի ծննդյան օր։

9 Հիսուսի մահից մի քանի հարյուրամյակ հետո մարդիկ սկսեցին դեկտեմբերի 25-ին նշել նրա ծնունդը։ Սակայն Հիսուսը այդ օրը չի ծնվել։ Նա, ըստ ամենայնի, ծնվել է հոկտեմբերին։ * Այդ դեպքում ինչո՞ւ ընտրվեց հենց դեկտեմբերի 25-ը։  Իրենց քրիստոնյա համարող մարդիկ հավանաբար «ցանկացան, որ այդ օրը համընկնի «անհաղթ արևի ծննդյան» հռոմեական հեթանոսական տոնի հետ» (The New Encyclopædia Britannica)։ Ձմռանը, երբ արևը քիչ է տաքացնում, հեթանոսները հատուկ ծիսակատարություններ էին անում, որ ջերմության և լույսի այդ աղբյուրը «վերադառնա իր հեռավոր ճանապարհորդությունից»։ Նրանք կարծում էին, թե դեկտեմբերի 25-ին արևը սկսում է վերադառնալ։ Ուստի հեթանոսներին հավատափոխ անելու նպատակով կրոնական առաջնորդները որդեգրեցին այս տոնը և փորձեցին դարձնել այն «քրիստոնեական»։ *

10. Ինչո՞ւ որոշ մարդիկ անցյալում չեն տոնել Սուրբ Ծնունդը։

10 Այն, որ Սուրբ Ծնունդը հեթանոսական արմատներ ունի, հայտնի է դեռ վաղուց։ Աստվածաշնչյան հիմք չունենալու պատճառով 17-րդ դարում այն արգելված էր Անգլիայում և Ամերիկայի որոշ գաղութներում։ Եթե որևէ մեկը Սուրբ Ծնունդի օրը աշխատանքի չէր գնում, պետք է տուգանք վճարեր։ Կարճ ժամանակ անց, սակայն, հին սովորույթները վերադարձան, և դրանց գումարվեցին նորերը։ Սուրբ Ծնունդը կրկին դարձավ մեծ տոն և շատ երկրներում շուքով տոնվում է առայսօր։ Քանի որ Սուրբ Ծնունդը կապ ունի կեղծ կրոնի հետ, այն անհատները, ովքեր ուզում են Աստծուն հաճեցնել, չեն նշում այդ  տոնը, ինչպես նաև այլ տոներ, որոնց արմատները գալիս են հեթանոսական աստվածների պաշտամունքից։ *

ԿԱՐԵՎՈ՞Ր Է, ԹԵ ԻՆՉ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԻ ՏՈՆԸ

11. Ինչո՞ւ են ոմանք տոներ նշում, սակայն ի՞նչը պետք է մեզ ամենից շատ մտահոգի։

11 Ոմանք ընդունում են, որ Սուրբ Ծնունդը և նման այլ տոներ հեթանոսական ծագում ունեն, բայցևայնպես կարծում են, որ ոչ մի սխալ բան չկա դրանք տոնելու մեջ։ Մարդկանց մեծամասնությունը չի էլ մտածում, որ դրանք կապ ունեն կեղծ երկրպագության հետ։ Նրանց համար դա առիթ է ընտանիքի անդամների հետ հավաքվելու։ Դու է՞լ ես այդպես մտածում։ Եթե այո, ապա հավանական է, որ ոչ թե կեղծ կրոնի, այլ ընտանիքի հանդեպ քո սերն է պատճառը, որ դժվարանում ես ճշմարիտ երկրպագության կողմը բռնել։ Համոզված եղիր, որ Եհովան՝ ընտանիքի հիմնադիրը, ուզում է, որ դու լավ փոխհարաբերություններ ունենաս քո բարեկամների հետ (Եփեսացիներ 3։14, 15)։ Դու կարող ես ամրացնել քո բարեկամական կապերը՝ առանց Աստծու սկզբունքները խախտելու։ Պողոս առաքյալը գրեց, թե իրականում ինչը ամենից շատ մեզ պետք է մտահոգի. «Շարունակեք հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը» (Եփեսացիներ 5։10

Կուտեի՞ր ցեխի մեջ ընկած կոնֆետը

12. Օրինակով պարզաբանիր, թե ինչու պետք է խուսափենք այն սովորույթներից ու տոներից, որոնք «կեղտոտ» ծագում ունեն։

12 Հնարավոր է՝ մտածես, թե մեր օրերում նշվող տոները կորցրել են իրենց նախկին նշանակությունը։ Բայց մի՞թե կարևոր չէ, թե ինչ ծագում ունի տոնը։ Անշուշտ կարևոր է։ Պարզաբանենք օրինակով. ենթադրենք՝ ցեխի մեջ ընկած կոնֆետ ես տեսնում։ Կվերցնես ու կուտե՞ս։ Չէ՞ որ այն կեղտոտ է։ Այդ կոնֆետի նման՝ տոները թեպետ կարող են ցանկալի լինել, սակայն իրականում դրանք «կեղտոտ» տեղից են վերցված։ Ուստի որպեսզի ճշմարիտ երկրպագության կողմը բռնենք, մենք պետք է ունենանք այն նույն տեսակետը, որն ուներ Եսայիա մարգարեն, երբ Աստծու ճշմարիտ երկրպագուներին ասաց. «Մի՛ դիպեք ոչ մի անմաքուր բանի» (Եսայիա 52։11

 ԵՂԻՐ ԽՈՐԱԹԱՓԱՆՑ

13. Ի՞նչ դժվարություններ գուցե ունենաս, երբ որոշես չմասնակցել տոներին։

13 Երբ որոշես չմասնակցել տոներին, հնարավոր է՝ որոշ դժվարություններ ունենաս։ Օրինակ՝ աշխատակիցներիդ գուցե հետաքրքրի, թե դու ինչու չես մասնակցում տոներին։ Ինչպե՞ս կվարվես, եթե քեզ Սուրբ Ծնունդի առիթով նվեր տան։ Սխա՞լ կլինի վերցնել այն։ Իսկ ի՞նչ պետք է անես, եթե կողակիցդ չունի այն նույն համոզմունքները, ինչ դու ունես։ Կամ ի՞նչ կարող ես անել, որ տոներ չնշելու պատճառով երեխաներդ իրենց ինչ-որ բանից զրկված չզգան։

14, 15. Ի՞նչ անել, երբ տոնի առիթով քեզ շնորհավորում են կամ նվեր տալիս։

14 Խորաթափանցություն է հարկավոր՝ կողմնորոշվելու համար, թե ինչպես վարվել յուրաքանչյուր իրավիճակում։ Օրինակ՝ եթե որևէ մեկը տոնի առիթով պարզապես շնորհավորում է քեզ, կարող ես շնորհակալություն հայտնել իր ուշադրության համար։ Իսկ եթե քեզ շնորհավորում է մեկը, ում հետ դու աշխատում ես կամ ում հաճախ ես տեսնում, այդ դեպքում գուցե որոշես հայտնել քո համոզմունքների մասին։ Սակայն միշտ նրբանկատ եղիր։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպես պատասխան տաք ամեն մեկին» (Կողոսացիներ 4։6)։ Զգույշ եղիր, որ անհարգալից կերպով չվերաբերվես ուրիշներին։ Փոխարենը՝ նրբանկատորեն, բայցև հստակ բացատրիր անհատին, որ դու դեմ չես հավաքվելուն և նվերներ տալուն, սակայն նախընտրում ես դա անել ոչ տոնական առիթով։

15 Իսկ ի՞նչ անել, երբ ինչ-որ մեկը քեզ նվեր է տալիս։ Շատ բան կախված է տվյալ իրավիճակից։ Նվեր տվողը գուցե ասի. «Ես գիտեմ, որ դու տոներ չես նշում, բայց ուզում եմ սա քեզ նվիրել»։ Գուցե որոշես, որ այս դեպքում նվեր ընդունելը չի նշանակի, որ դու մասնակցում ես տոնին։ Իհարկե, եթե նվիրողը ծանոթ չէ քո համոզմունքներին, դու կարող ես հիշեցնել, որ չես նշում այդ տոնը։ Այդ դեպքում քեզ համար ավելի հեշտ կլինի բացատրել, թե ինչու ես ընդունում նվերը, սակայն ինքդ  նվեր չես տալիս այդ առիթով։ Մյուս կողմից՝ իմաստուն կլինի չվերցնել նվերը, որը դիմացինը տալիս է ապացուցելու համար, որ դու հավատարիմ չես քո համոզմունքներին կամ էլ պատրաստ ես քո շահի համար փոխզիջումների գնալու։

ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

16. Ինչպե՞ս կարող ես նրբանկատ լինել ընտանիքում տոների հետ կապված հարցերում։

16 Ի՞նչ կարող ես անել, եթե ընտանիքիդ անդամները այլ համոզմունքներ ունեն։ Հարկավոր է նրբանկատ լինել։ Հարկ չկա ամեն մի սովորության կամ տոնի պատճառով վիճելու նրանց հետ։ Փոխարենը՝ հարգիր նրանց տեսակետը, ինչպես որ ուզում ես՝ նրանք քոնը հարգեն (կարդա՛  Մատթեոս 7։12)։ Խուսափիր որևէ ձևով այդ տոնակատարությանը մասնակից դառնալուց։ Սակայն միևնույն ժամանակ եղիր խորաթափանց, երբ հարցը վերաբերում է այնպիսի բաների, որոնք անմիջական կապ չունեն այդ տոնակատարության հետ։ Անշուշտ, այսպիսի դեպքերում դու միշտ պետք է վարվես այնպես, որ մաքուր խիղճ ունենաս (կարդա՛  1 Տիմոթեոս 1։18, 19

17. Ի՞նչ կարող ես անել, որ երեխաներդ իրենց ինչ-որ բանից զրկված չզգան, երբ տեսնում են, որ ուրիշ երեխաներ մասնակցում են տոների։

17 Իսկ ի՞նչ անել, որ երեխաներդ իրենց ինչ-որ բանից զրկված չզգան Սուրբ Գրքին հակասող տոներին չմասնակցելու պատճառով։ Շատ բան կախված է նրանից, թե ինչ ես անում նրանց համար ողջ տարին։ Որոշ ծնողներ տարվա ընթացքում իրենց երեխաներին նվերներ են տալիս։ Սակայն ամենալավ նվերը, որ կարող ես տալ երեխաներիդ, քո սերն է, ժամանակը և ուշադրությունը։

ՃՇՄԱՐԻՏ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻԴ ՈՒՂԻՆ ԴԱՐՁՐՈՒ

Ճշմարիտ կրոնը դավանելը իրական երջանկություն է բերում

18. Ինչպե՞ս կարող են քրիստոնեական հանդիպումները օգնել քեզ ճշմարիտ երկրպագության կողմը կանգնելու։

18 Աստծուն հաճեցնելու համար դու պետք է մերժես կեղծ կրոնը և ճշմարիտ երկրպագության կողմը կանգնես։ Ի՞նչ է դա նշանակում։ Աստվածաշունչն ասում է. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և  բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է» (Եբրայեցիներ 10։24, 25)։ Քրիստոնեական հանդիպումները հիանալի առիթներ են քեզ համար, որ Աստծուն երկրպագես նրան հաճելի ձևով (Սաղմոս 22։22; 122։1)։ Այդ հանդիպումների ժամանակ հավատակիցները փոխադարձ քաջալերություն են ստանում (Հռոմեացիներ 1։12

19. Ինչո՞ւ է կարևոր խոսել մարդկանց հետ աստվածաշնչյան ճշմարտությունների մասին։

19 Դու կարող ես ճշմարիտ երկրպագության կողմը բռնել նաև՝ պատմելով մարդկանց այն բաների մասին, որ սովորել ես Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչը ուսումնասիրելու շնորհիվ։ Այսօր բազմաթիվ մարդիկ հառաչում ու հեծեծում են աշխարհում տիրող չարության պատճառով։ Հավանաբար դու էլ ես ճանաչում այդպիսի մարդկանց։ Խոսիր նրանց հետ Աստվածաշնչի վրա հիմնված քո հույսի մասին։ Ճշմարիտ քրիստոնյաների հետ ընկերակցելով և մարդկանց պատմելով քո սովորած աստվածաշնչյան հրաշալի ճշմարտությունները՝ դու աստիճանաբար կձերբազատվես կեղծ կրոնական սովորույթները պահելու ցանկությունից, որը դեռ մնացել է քո սրտում։ Համոզված եղիր, որ երջանիկ կլինես և բազում օրհնություններ կվայելես, եթե ճշմարիտ երկրպագության կողմը կանգնես (Մաղաքիա 3։10

^ պարբ. 9 Սատուրնալիայի տոնը նույնպես դեր խաղաց, որ դեկտեմբերի 25-ը ընտրվի որպես Հիսուսի ծննդյան օր։ Այդ տոնը, որը նվիրված էր հողագործության աստծուն, հռոմեացիները նշում էին դեկտեմբերի 17–24-ը ընկած ժամանակահատվածում։ Այդ օրերին մարդիկ զվարճանում էին, խնջույքներ անում և նվերներ տալիս իրար։

^ պարբ. 10 Իմանալու համար, թե ինչպես են ճշմարիտ քրիստոնյաները վերաբերվում մյուս տոներին, տե՛ս «Պե՞տք է արդյոք տոներ նշենք» հավելվածը։