Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ՀԱՎԵԼՎԱԾ

Հիսուս Քրիստոս. խոստացյալ Մեսիան

Հիսուս Քրիստոս. խոստացյալ Մեսիան

ՄԵՍԻԱՅԻՆ հեշտությամբ բնորոշելու համար Եհովա Աստված ներշնչել է բազմաթիվ մարգարեների, որ նրանք մանրամասն տեղեկություններ գրի առնեն խոստացյալ Ազատարարի ծննդի, ծառայության և մահվան մասին։ Աստվածաշնչյան այդ բոլոր մարգարեությունները կատարվեցին Հիսուս Քրիստոսի վրա։ Եվ  կատարվեցին ամենայն ճշգրտությամբ։ Համոզվելու համար քննենք դրանցից մի քանիսը, որոնք կապված են Մեսիայի ծննդի և մանկության հետ։

Եսայիա մարգարեն նախագուշակել էր, որ Մեսիան Դավիթ թագավորի սերնդից էր լինելու (Եսայիա 9։7)։ Հենց այդպես էլ եղավ. Հիսուսը ծնվեց Դավթի շառավղից (Մատթեոս 1։1, 6–17

 Իսկ Միքիա մարգարեն նախագուշակել էր, որ այդ երեխան ծնվելու էր Բեթլեհեմ Եփրաթայում և դառնալու էր իշխան (Միքիա 5։2)։ Այն ժամանակ, երբ ծնվեց Հիսուսը, Բեթլեհեմ անունով երկու քաղաք կար Իսրայելում։ Մեկը գտնվում էր Նազարեթի մոտ՝ երկրի հյուսիսային մասում, իսկ մյուսը՝ Հրեաստանում՝ Երուսաղեմի մոտ։ Երուսաղեմի մոտ գտնվող Բեթլեհեմ քաղաքը նախկինում կոչվել է Եփրաթա, և Հիսուսը ծնվեց հենց այդ քաղաքում (Մատթեոս 2։1

Աստվածաշնչի մեկ ուրիշ մարգարեության մեջ ասվում է, որ Աստծու Որդին պետք է կանչվեր Եգիպտոսից։ Երբ Հիսուսը դեռ փոքր էր, ծնողները նրան տարան Եգիպտոս։ Սակայն Հերովդեսի մահից հետո հետ բերեցին, և այդպիսով կատարվեց մարգարեությունը (Օսեե 11։1; Մատթեոս 2։15

« Մարգարեություններ Մեսիայի վերաբերյալ» աղյուսակում՝ «Մարգարեություն» գլխագրի տակ, բերված են սուրբգրային համարներ, որոնք Մեսիայի մասին մանրամասն տեղեկություններ են պարունակում։ Համեմատիր դրանք այն համարների հետ, որոնք բերված են «Կատարում» գլխագրի տակ։ Դա կզորացնի քո հավատը և կհամոզվես, որ Աստծու Խոսքը ճշմարիտ է։

Հիշի՛ր, որ այս մարգարեությունները գրի են առնվել Հիսուսի ծնվելուց դեռ հարյուրավոր տարիներ առաջ։ Հիսուսն ասաց. «Մովսեսի օրենքում, Մարգարեների գրվածքներում և Սաղմոսներում իմ մասին գրված բոլոր բաները պետք է կատարվեն» (Ղուկաս 24։44)։ Դու կարող ես քո Աստվածաշնչում ստուգել ու համոզվել, որ այս բոլոր մարգարեությունները կատարվել են ամենայն մանրամասնությամբ։