Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

 ԳԼՈՒԽ 11

Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը

Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը
  • Աստվա՞ծ է աշխարհում տիրող տառապանքի պատճառը

  • Ի՞նչ հարց բարձրացվեց Եդեմի պարտեզում

  • Ինչպե՞ս է Աստված վերացնելու տառապանքի հետևանքները

1, 2. Ինչպիսի՞ տառապանքներ են կրում մարդիկ, և այդ պատճառով շատերը ի՞նչ հարցեր են տալիս։

ՄԻ ԵՐԿՐՈՒՄ, որտեղ պատերազմ էր, սարսափելի ռմբակոծության ժամանակ հազարավոր կանայք ու երեխաներ զոհվեցին։ Նրանց թաղեցին մի մեծ փոսի մեջ և շուրջբոլորը փոքրիկ խաչեր տնկեցին։ Յուրաքանչյուր խաչի վրա գրված էր՝ «Ինչո՞ւ»։ Հաճախ այս «ինչու»-ն ամենացավոտ հարցն է։ Մարդիկ հուսահատված տալիս են այս հարցը, երբ պատերազմը, դժբախտությունը, հիվանդությունը կամ ոճիրը խլում է իրենց անմեղ հարազատի կյանքը, ողջ ունեցվածքը կամ էլ այլ ձևով է անասելի ցավ պատճառում։ Նրանք ուզում են իմանալ, թե ինչու են իրենց այսպիսի ողբերգություններ պատահում։

2 Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը։ Եթե Եհովա Աստված ամենազոր է, սիրառատ, իմաստուն և արդար, ապա ինչո՞ւ է աշխարհը լցված ատելությամբ և անարդարությամբ։ Երբևէ մտածե՞լ ես այս հարցերի շուրջ։

3, 4. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ սխալ չէ հարցնել, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը։ բ) Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում չարությանն ու տառապանքին։

3 Սխա՞լ է արդյոք հարցնել, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը։ Որոշ մարդկանց թվում է, թե նման հարցեր տալով՝ ցույց կտան, որ հավատ չունեն կամ չեն հարգում Աստծուն։  Սակայն ընթերցելով Աստվածաշունչը՝ կտեսնես, որ հավատարիմ և աստվածավախ մարդիկ նույնպես այդպիսի հարցեր են տվել։ Օրինակ՝ Ամբակում մարգարեն հարցրեց Եհովային. «Ինչո՞ւ ես ինձ չարիք տեսնել տալիս ու նայում ամբարշտությանը։ Ինչո՞ւ իմ առաջ կողոպուտ ու բռնություն կա, ինչո՞ւ են գժտություններ լինում, և վեճեր ծագում» (Ամբակում 1։3

Եհովան վերջ կդնի ամեն տեսակ տառապանքին

4 Հանդիմանե՞ց Եհովան իր հավատարիմ մարգարեին այդ հարցերի համար։ Ամենևի՛ն։ Ամբակումի անկեղծ հարցերը նա նույնիսկ ընդգրկեց Աստվածաշնչում։ Աստված նաև օգնեց Ամբակումին գտնելու իր հարցերի պատասխանները և ավելի ամուր հավատ ունենալու։ Նույն ձևով Եհովան ցանկանում է վարվել քեզ հետ։ Աստվածաշնչում գրված է, որ «նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։ Աստված ատում է չարությունը շատ ավելի, քան որևէ մարդ արարած, և ցավ է զգում, երբ տեսնում է մարդկանց տառապանքը (Եսայիա 55։8, 9)։ Այդ դեպքում ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա աշխարհում։

ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍՔԱՆ ՇԱՏ ՏԱՌԱՊԱՆՔ ԿԱ

5. Տառապանքի վերաբերյալ սովորաբար ի՞նչ բացատրություն է տրվում, սակայն ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը։

5 Տարբեր կրոնների մարդիկ հաճախ են դիմում կրոնական առաջնորդներին և ուսուցիչներին՝ իմանալու, թե ինչու այսքան  շատ տառապանք կա։ Հիմնականում նրանք պատասխանում են, որ դա Աստծու կամքն է, և որ նա դեռ շատ վաղուց ամեն բան նախասահմանել է, այդ թվում նաև բոլոր դժբախտությունները։ Նրանք բացատրում են, թե Աստծու ճանապարհները խորհրդավոր են, և թե նա մահ է բերում բոլորին, նույնիսկ երեխաներին, որպեսզի նրանց իր մոտ՝ երկինք տանի։ Սակայն ինչպես արդեն իմացանք, Եհովա Աստված չի կարող լինել չարության պատճառը։ Աստվածաշունչն ասում է. «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի» (Հոբ 34։10

6. Ինչո՞ւ են շատերը տառապանքի համար Աստծուն մեղադրում։

6 Գիտե՞ս, թե ինչու են շատերը տառապանքի համար սխալ կերպով Աստծուն մեղադրում։ Հիմնականում այն պատճառով, որ կարծում են, թե Աստված է այս աշխարհը ղեկավարում։ Նրանք չգիտեն այն պարզ, բայցև կարևոր ճշմարտությունը, որ սովորեցնում է Աստվածաշունչը։ Դրա մասին մենք իմացանք 3-րդ գլխից. իրականում այս աշխարհի իշխանը Բանսարկու Սատանան է։

7, 8. ա) Ինչպե՞ս է աշխարհը արտացոլում իր իշխանին բնորոշ հատկությունները։ բ) Ինչպե՞ս են անկատարությունը, ինչպես նաև «ժամանակ և պատահարը» նպաստում մարդկանց տառապանքին։

7 Աստվածաշունչը հստակ ասում է. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Երբ մտածում ես այս խոսքերի շուրջ, ամեն ինչ պարզ է դառնում։ Աշխարհն արտացոլում է այն անտեսանելի ոգեղեն արարածին բնորոշ հատկությունները, որը «մոլորեցնում է ողջ երկիրը» (Հայտնություն 12։9)։ Սատանան լի է ատելությամբ, խաբեությամբ և դաժանությամբ։ Ուստի նրա ազդեցության տակ գտնվող աշխարհը նույնպես լի է ատելությամբ, խաբեությամբ ու դաժանությամբ։ Եվ հենց սա է պատճառներից մեկը, որ այսքան շատ տառապանք գոյություն ունի։

8 Տառապանքի գոյության երկրորդ պատճառն այն է, որ Եդեմում բարձրացված ըմբոստությունից հետո մարդիկ դարձան անկատար ու մեղավոր, ինչպես սովորեցինք 3-րդ գլխում։ Մեղավոր մարդիկ հակում ունեն պայքարելու իշխանություն ձեռք բերելու համար, որի հետևանքով էլ առաջ են գալիս  պատերազմներ, կեղեքումներ ու տառապանքներ (Ժողովող 4։1; 8։9)։ Իսկ երրորդ պատճառն այն է, որ «ժամանակ և պատահար բոլորին է լինում» (կարդա՛  Ժողովող 9։11)։ Այս աշխարհում, որի Ղեկավարը Եհովա Աստված չէ, հնարավոր է, որ մարդիկ տառապանք կրեն պատահմամբ սխալ ժամին սխալ վայրում գտնվելու պատճառով։

9. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան հիմնավոր պատճառ ունի թույլ տալու տառապանքի գոյությունը։

9 Մխիթարական է իմանալ, որ Աստված տառապանք չի պատճառում։ Նա պատասխանատու չէ պատերազմների, հանցագործությունների, հարստահարության կամ բնական աղետների համար, որոնց պատճառով մարդիկ տառապում են։ Այնուհանդերձ, մենք պետք է հասկանանք, թե ինչու է Եհովան թույլատրում տառապանքը։ Եթե նա Ամենակարող է, ապա զորություն ունի վերջ դնելու այս ամենին։ Այդ դեպքում ինչո՞ւ դա չի անում։ Սիրառատ Աստվածը այդպես վարվելու համար պետք է որ հիմնավոր պատճառ ունենա (1 Հովհաննես 4։8

ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԸ

10. Ի՞նչը հարցականի տակ դրեց Սատանան և ինչպե՞ս։

10 Որպեսզի հասկանանք, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը, պետք է վերադառնանք այն ժամանակները, երբ սկսվեց տառապանքը։ Սատանան, դրդելով Ադամին ու Եվային անհնազանդ գտնվելու Եհովայի հանդեպ, մի կարևոր հարց բարձրացրեց։ Նա Եհովայի զորությունը չէ, որ հարցականի տակ դրեց։ Սատանան շատ լավ գիտի, որ այն սահման չունի։ Փոխարենը՝ հարցականի տակ դրեց Եհովայի իշխելու իրավունքը։ Ներկայացնելով Աստծուն որպես ստախոս, իբրև թե նա իր հպատակներին զրկում է լավ բաներից՝ Սատանան մեղադրեց նրան վատ իշխան լինելու մեջ (կարդա՛  Ծննդոց 3։2–5)։ Նա պնդեց, թե մարդիկ առանց Աստծու իշխանության ավելի լավ կապրեն։ Դրանով նա հարցականի տակ դրեց Եհովայի գերիշխանությունը՝ նրա իշխելու իրավունքը։

11. Ինչո՞ւ Աստված պարզապես չոչնչացրեց ըմբոստներին Եդեմի պարտեզում։

11 Ադամն ու Եվան ըմբոստացան Եհովայի դեմ։ Այդ քայլով նրանք կարծես ասացին. «Մենք կարիք չունենք, որ Եհովան  մեզ ղեկավարի»։ Մենք ինքներս կարող ենք որոշել, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ»։ Ինչպե՞ս էր Եհովան լուծելու այս հարցը։ Ինչպե՞ս էր իր բոլոր բանական արարածներին ապացուցելու, որ ըմբոստները սխալ են, և որ իր իշխանությունը ամենալավն է։ Ոմանք գուցե ասեն, թե Աստված պետք է պարզապես ոչնչացներ ապստամբներին ու նոր մարդկանց ստեղծեր։ Բայց Եհովան արդեն ասել էր, որ իր նպատակն է երկիրը լցնել Ադամի ու Եվայի սերունդներով, և որ նրանք պետք է ապրեն երկրային դրախտում (Ծննդոց 1։28)։ Եհովան միշտ իրագործում է իր նպատակները (Եսայիա 55։10, 11)։ Բացի այդ, Եդեմի պարտեզում ապստամբներին վերացնելը պատասխան չէր տա Եհովայի իշխելու իրավունքի դեմ բարձրացված հարցին։

12, 13. Օրինակով բացատրիր, թե ինչո՞ւ է Եհովան թույլ տվել Սատանային դառնալ այս աշխարհի իշխանը, և որ մարդիկ ղեկավարեն իրենք իրենց։

12 Նկատի առնենք մի օրինակ։ Պատկերացրու՝ ուսուցիչը բացատրում է աշակերտներին, թե ինչպես պետք է լուծել բարդ խնդիրը։ Մի խելացի, բայց ըմբոստ աշակերտ սկսում է պնդել, թե խնդիրը լուծելու նրա ձևը սխալ է։ Եվ որպեսզի ցույց տա, որ ուսուցիչը սխալ է, ասում է, թե ինքը խնդիրը լուծելու ավելի լավ ձև գիտի։ Աշակերտներից ոմանց թվում է, որ նա իրոք  ճիշտ է, և նրանք անցնում են ըմբոստ աշակերտի կողմը։ Ինչպե՞ս կվարվի ուսուցիչը։ Եթե նա ըմբոստներին դուրս հրավիրի դասարանից, մյուս աշակերտները չե՞ն մտածի, որ իրենց դասընկերը և նրա կողմն անցածները ճիշտ էին։ Հնարավոր է նրանք նաև կորցնեն ուսուցչի հանդեպ հարգանքը՝ մտածելով, թե նա վախենում է, որ կապացուցվի իր սխալ լինելը։ Ուստի ենթադրենք՝ ուսուցիչը թույլ է տալիս ըմբոստ աշակերտին ամբողջ դասարանի առջև ցույց տալ, թե ինքը ինչպես կլուծի խնդիրը։

Ո՞վ է ավելի բանիմաց՝ աշակե՞րտը, թե՞ ուսուցիչը

13 Նույն ձևով վարվեց Եհովան։ Երբ Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում ըմբոստացան Աստծու դեմ, միլիոնավոր հրեշտակներ հետևում էին կատարվող իրադարձություններին (Հոբ 38։7; Դանիել 7։10)։ Այն, թե Եհովան ինչպես կլուծեր հարցը, մեծ ազդեցություն էր ունենալու հրեշտակների և ընդհանրապես բոլոր բանական արարածների վրա։ Ուստի ինչպե՞ս վարվեց Եհովան։ Նա թույլ տվեց Սատանային ցույց տալ, թե ինքը ինչպես է իշխելու մարդկանց վրա։ Աստված նաև թույլ տվեց, որ մարդիկ Սատանայի իշխանության ներքո իրենք իրենց ղեկավարեն։

14. Ի՞նչ օգուտներ է բերում Եհովայի այն որոշումը, որ նա թույլ է տվել մարդկանց, որ իրենք ղեկավարեն իրենց։

14 Օրինակում հիշատակված ուսուցիչը լավ գիտի, որ թե՛ ըմբոստ աշակերտը և թե՛ նրա կողմնակիցները սխալ են։ Գիտի նաև, որ եթե թույլ տա ըմբոստներին ապացուցել իրենց պնդումը, ապա դա օգուտ կբերի ամբողջ դասարանին։ Երբ ըմբոստները չկարողանան դա անել, անկեղծ աշակերտները կտեսնեն, որ միայն ուսուցիչն ունի դասը անցկացնելու իրավունքը։ Իսկ եթե ապագայում մեկը ըմբոստանա, մյուս աշակերտները կհասկանան, թե ինչու է ուսուցիչը նրան դասարանից դուրս հանում։ Նմանապես Եհովան գիտի, որ բոլոր անկեղծ սիրտ ունեցող մարդիկ, ինչպես նաև հրեշտակները օգուտներ կքաղեն, երբ տեսնեն, որ Սատանան ու նրա կողմնակիցները չեն կարողանում ապացուցել իրենց պնդումները, իսկ մարդիկ՝ ղեկավարել իրենք իրենց։ Անցյալում ապրած Երեմիա մարգարեի նման՝ նրանք նույնպես կհասկանան, թե որքան ճշմարիտ են այս խոսքերը. «Գիտեմ, ո՛վ Եհովա, որ մարդու ճանապարհը իր ձեռքում  չէ։ Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23

ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍՔԱՆ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ

15, 16. ա) Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ տառապանքը այսքան երկար տևի։ բ) Ինչո՞ւ Եհովան չի կանխում սարսափելի հանցագործությունները։

15 Այդ դեպքում ինչո՞ւ է Եհովան թույլ տալիս, որ տառապանքը այսքան երկար տևի, և ինչո՞ւ վերջ չի դնում դրան։ Դա հասկանալու համար տեսնենք, թե օրինակում ներկայացված ուսուցիչը որ երկու քայլերը չէր անի։ Առաջին՝ նա չէր կանգնեցնի ըմբոստ աշակերտին, երբ վերջինս ներկայացներ խնդրի լուծման իր ձևը։ Երկրորդ՝ ուսուցիչը չէր օգնի ըմբոստ աշակերտին լուծելու խնդիրը։ Այժմ տեսնենք, թե Եհովան ինչ որոշեց չանել։ Նա չկանգնեցրեց Սատանային և նրա կողմնակիցներին, որ ապացուցեն, թե իրենք ճիշտ են։ Հետևաբար հարկավոր էր նրանց որոշ ժամանակ տալ։ Մարդկության պատմության հազարավոր տարիների ընթացքում մարդիկ փորձել են կառավարման բոլոր հնարավոր ձևերը։ Թեպետ գիտության և այլ բնագավառներում մարդկությունը հասել է որոշակի հաջողությունների, սակայն անարդարությունը, չքավորությունը, հանցագործությունն ու պատերազմները է՛լ ավելի են շատացել։ Այս ամենը ցույց է տալիս, որ մարդը կառավարման հարցում անհաջողության է մատնվել։

16 Եհովան նաև չօգնեց Սատանային կառավարելու աշխարհը։ Օրինակ՝ եթե նա միջամտեր և կանխեր սարսափելի հանցագործությունները, մի՞թե դրանով չէր օգնի ըմբոստներին փաստելու իրենց մեղադրանքները։ Մարդիկ չէի՞ն ենթադրի, որ իրենք կարող են ղեկավարել իրենց՝ առանց ողբերգական հետևանքների։ Եթե Եհովան այդպես վարվեր, թիկունք կկանգներ ստին։ Մինչդեռ «անհնար է, որ Աստված սուտ խոսի» (Եբրայեցիներ 6։18

17, 18. Ինչպե՞ս է Եհովան վերացնելու մարդկային կառավարման և Սատանայի ազդեցության հետևանքները։

17 Ի՞նչ կարող ենք ասել այն բոլոր վնասների մասին, որ մարդկությունը կրել է Աստծու դեմ բարձրացված ապստամբության հետևանքով։ Եհովան ամենազոր է, ուստի նա կարող է  և կվերացնի տառապանքը։ Ինչպես արդեն իմացանք, մեր Երկիր մոլորակը, կործանվելու փոխարեն, Դրախտի պիտի վերածվի։ Հիսուսի քավիչ զոհի հանդեպ հավատի շնորհիվ մարդիկ կազատվեն մեղքի ազդեցությունից, իսկ հարության շնորհիվ՝ մահից։ Այդպես Աստված Հիսուսի միջոցով «Բանսարկուի գործերը կքանդի» (1 Հովհաննես 3։8)։ Նա այս բոլոր բաները կիրագործի ճիշտ ժամանակին։ Մենք պետք է ուրախ լինենք, որ Եհովան ավելի շուտ չի գործել, քանի որ նրա համբերությունը հնարավորություն է տալիս մեզ սովորելու ճշմարտությունը և ծառայելու իրեն (կարդա՛  2 Պետրոս 3։9, 10)։ Մինչ օրս Աստված փնտրում է անկեղծ երկրպագուների՝ օգնելով նրանց դիմանալու ցանկացած տառապանքի, որը նրանք կրում են այս անհանգիստ աշխարհում (Հովհաննես 4։23; 1 Կորնթացիներ 10։13

18 Ոմանք գուցե հարցնեն. «Ինչո՞ւ Ադամին ու Եվային Աստված այնպես չի ստեղծել, որ նրանք չկարողանային ըմբոստանալ, և մենք էլ չտառապեինք»։ Այս հարցի պատասխանն իմանալու համար, տեսնենք, թե ինչ թանկ պարգև է Եհովան շնորհել մեզ։

ԻՆՉՊԵ՞Ս ԿՕԳՏԱԳՈՐԾԵՍ ԱՍՏԾՈՒ ՊԱՐԳԵՎԸ

Աստված կօգնի քեզ դիմանալու տառապանքներին

19. Ի՞նչ թանկ պարգև է Եհովան շնորհել մեզ, և ինչո՞ւ մենք պետք է գնահատենք այն։

19 Ինչպես նշվեց 5-րդ գլխում, մարդիկ ստեղծված են ազատ կամքով։ Գիտակցո՞ւմ ես, թե որքան թանկ է այդ պարգևը։ Աստված բազմաթիվ կենդանիներ է ստեղծել, որոնք առաջնորդվում են բնազդով (Առակներ 30։24)։ Մարդիկ այնպիսի ռոբոտներ են ստեղծել, որոնց հնարավոր է ծրագրավորել, որ կարողանան կատարել ցանկացած հրահանգ։ Երջանիկ կլինեի՞նք, եթե Աստված մեզ այդպես ստեղծած լիներ։ Բոլորովի՛ն։ Մենք ուրախ ենք, որ ընտրություն անելու ազատություն ունենք.  ինքներս կարող ենք որոշել, թե ինչպիսի անձնավորություն դառնալ, կյանքի ինչ ուղի ընտրել, ում հետ ընկերություն անել և այլն։ Մեզ դուր է գալիս ազատություն ունենալը, և Աստված ուզում է, որ մենք հաճույք ստանաք այդ պարգևից։

20, 21. Ինչպե՞ս կարող ենք լավագույնս օգտագործել մեր ազատ կամքը, և ինչո՞ւ է դա կարևոր։

20 Եհովան չի ուզում, որ մենք ստիպողաբար ծառայենք իրեն (2 Կորնթացիներ 9։7)։ Օրինակ՝ ծնողը ե՞րբ ավելի շատ կուրախանա. երբ երեխան ասի նրան՝ «ես քեզ սիրում եմ» ուրիշի՞ թելադրանքով, թե՞ իր սրտի։ Ուստի հարց է առաջանում. «Ինչպե՞ս կօգտագործես Եհովայի տված ազատ կամքը»։ Սատանան, Ադամն ու Եվան սխալ օգտագործեցին իրենց ազատ կամքը։ Նրանք մերժեցին Եհովա Աստծուն։ Իսկ դո՞ւ ինչպես կվարվես։

21 Դու հնարավորություն ունես լավագույնս օգտագործելու այդ հրաշալի պարգևը։ Կարող ես միանալ այն միլիոնավոր մարդկանց, ովքեր Եհովայի կողմն են բռնում։ Նրանք ուրախացնում են Աստծուն, որովհետև իրենց գործերով փաստում են, որ Սատանան ստախոս է և որպես ղեկավար խայտառակ ձախողում է կրել (Առակներ 27։11Ընտրելով կյանքի ճիշտ ուղի՝ դու էլ կարող ես նույնն անել։ Այդ մասին կխոսվի հաջորդ գլխում։