Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 52

Եհովայի հրե զորքը

Եհովայի հրե զորքը

Ասորիքի Բենադադ թագավորը շարունակ հարձակվում էր Իսրայելի վրա։ Բայց ամեն անգամ Եղիսե մարգարեն զգուշացնում էր Իսրայելի թագավորին, և նա կարողանում էր հեռու մնալ վտանգից։ Ուստի Բենադադ թագավորը որոշեց բռնել Եղիսեին։ Նա իմացավ, որ մարգարեն Դոթայիմ քաղաքում է, և այնտեղ ուղարկեց Ասորիքի զորքին։

Գիշերը ասորիները եկան Դոթայիմ։ Առավոտյան Եղիսեի ծառան վեր կացավ, դուրս գնաց ու տեսավ, որ քաղաքը շրջապատված է մեծ զորքով։ Նա սարսափահար բղավեց. «Եղիսե՛, ի՞նչ պիտի անենք»։ Եղիսեն ասաց նրան. «Մեզ հետ լինողներն ավելի շատ են, քան նրանց հետ լինողները»։ Այդ պահին Եհովան այնպես արեց, որ Եղիսեի ծառան տեսնի, որ քաղաքի շուրջը եղող լեռները լցված են ձիերով ու հրե մարտակառքերով։

Երբ ասորի զինվորները փորձեցին բռնել Եղիսեին, նա աղոթեց. «Եհո՛վա, խնդրում եմ, կուրացրու այս մարդկանց»։ Այդ ժամանակ Եհովան այնպես արեց, որ զինվորները չհասկանան, թե որտեղ են, թեև նրանք կարողանում էին տեսնել։ Եղիսեն ասաց նրանց. «Դուք  սխալ քաղաք եք եկել։ Իմ հետևից եկեք, և ես կտանեմ ձեզ այն մարդու մոտ, ում փնտրում եք»։ Զինվորները հետևեցին նրան ու գնացին Սամարիա, որտեղ ապրում էր Իսրայելի թագավորը։

Երբ նրանք հասկացան, թե որտեղ են, արդեն շատ ուշ էր։ Տեսնելով նրանց՝ Իսրայելի թագավորը հարցրեց Եղիսեին. «Սպանե՞մ սրանց»։ Արդյոք Եղիսեն առիթն օգտագործե՞ց, որ վրեժ լուծի այն մարդկանցից, ովքեր փորձել էին վնասել իրեն։ Ո՛չ։ Նա ասաց. «Մի՛ սպանիր նրանց։ Հաց տուր այդ մարդկանց, որ ուտեն, և թույլ տուր, որ գնան»։ Թագավորը մեծ խնջույք կազմակերպեց նրանց համար, ինչից հետո թողեց, որ տուն գնան։

«Ահա թե ինչ վստահություն ունենք, երբ դիմում ենք նրան. ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Եղիսեն տեսավ հրե մարտակառքերը։ Իսկ դու տեսնո՞ւմ ես

Եղիսեն ամուր հավատ զարգացրեց և լիովին վստահեց Եհովային։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանից։