Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 55

Եհովայի հրեշտակը պաշտպանում է Եզեկիային

Եհովայի հրեշտակը պաշտպանում է Եզեկիային

Ասորեստանյան կայսրությունը գրավել էր Իսրայելի տասցեղ թագավորությունը։ Եվ այժմ այդ կայսրության թագավորը՝ Սենեքերիմը, ցանկանում էր գրավել Հուդայի երկցեղ թագավորությունը։ Նա սկսեց մեկ առ մեկ գրավել Հուդայի քաղաքները։ Սակայն ամենից շատ Սենեքերիմը ցանկանում էր գրավել Երուսաղեմը։ Բայց նա չգիտեր, որ Եհովան պաշտպանում է այդ քաղաքը։

Հուդայի Եզեկիա թագավորը Սենեքերիմին շատ փող տվեց, որպեսզի նա հանգիստ թողնի Երուսաղեմը։ Ու թեև Ասորեստանի թագավորը վերցրեց այդ փողը, սակայն ուղարկեց իր մեծ զորքը, որ հարձակվի Երուսաղեմի վրա։ Ասորեստանցիները ավելի ու ավելի էին մոտենում Երուսաղեմին, և քաղաքի բնակիչները վախով լցվեցին։ Այդ ժամանակ Եզեկիան ասաց նրանց. «Մի՛ վախեցեք։ Թեև ասորեստանցիները զորավոր են, բայց Եհովան մեզ նրանցից ավելի զորավոր կդարձնի»։

Սենեքերիմն իր պատգամաբերին՝ ռաբսակին, ուղարկեց Երուսաղեմ, որ ծաղրի ժողովրդին։ Ռաբսակը կանգնեց քաղաքից դուրս ու բղավեց. «Եհովան չի կարող ձեզ օգնել։ Թույլ մի՛ տվեք, որ Եզեկիան խաբի ձեզ։ Ոչ մի աստված չի կարող պաշտպանել ձեզ մեզնից»։

Եզեկիան Եհովային հարցրեց, թե ինքը ինչ պետք է անի։ Եհովան պատասխանեց. «Մի՛ վախեցիր ռաբսակի խոսքերից։ Սենեքերիմը չի գրավի Երուսաղեմը»։ Հետո Եզեկիան Սենեքերիմից նամակներ ստացավ, որոնցում նա գրում էր. «Հանձնվի՛ր։ Եհովան չի կարող փրկել քեզ»։ Նամակները կարդալուց հետո Եզեկիան աղոթեց. «Ո՜վ Եհովա, խնդրում եմ, փրկի՛ր մեզ, որպեսզի բոլորը իմանան, որ դու ես միակ ճշմարիտ Աստվածը»։ Եհովան ասաց նրան. «Ասորեստանի թագավորը չի գա Երուսաղեմ։ Ես կպաշտպանեմ իմ քաղաքը»։

Սենեքերիմը վստահ էր, որ շուտով կգրավի Երուսաղեմը։ Բայց մի գիշեր, երբ ասորեստանցի զինվորները բանակ էին դրել քաղաքից դուրս, Եհովան իր հրեշտակին  ուղարկեց նրանց մոտ։ Պատկերացնո՞ւմ ես՝ հրեշտակը 185 000 զինվոր սպանեց։ Սենեքերիմ թագավորը կորցրեց իր ամենաուժեղ զինվորներին։ Նա ուրիշ ընտրություն չուներ, ուստի պարտված տուն գնաց։ Եհովան, ինչպես և խոստացել էր, պաշտպանեց Եզեկիային ու Երուսաղեմ քաղաքը։ Եթե դու այդ ժամանակ ապրեիր Երուսաղեմում, հույսդ կդնեի՞ր Եհովայի վրա։

«Եհովայի հրեշտակը բանակ է դնում նրանից վախեցողների շուրջը և փրկում է նրանց» (Սաղմոս 34։7)

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Աստվածաշնչյան քարտ. Եզեկիա

Քանի տարով Եհովան երկարացրեց Եզեկիայի կյանքը։ Բեռնիր աստվածաշնչյան քարտը և պարզիր։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Աստված բուժեց Եզեկիային

Կարդա աստվածաշնչյան այս պատմությունը և մտածիր, թե ինչպես կարող ես բարելավել աղոթքներիդ որակը։

ՖԻԼՄԵՐ

«Ո՛վ Եհովա.... քեզ եմ ապավինում»

Ի՞նչ կարող եք սովորել Եզեկիայից, որն ամբողջությամբ ապավինում էր Եհովա Աստծուն։